Ի դեպ ասեմ - այստեղ գործ ունենք թյուրիմացության հետ: Դպրոցական տարբերակում Վահան Վասակի "Գայլ" Մամիկոնյանը (572-596` միայն Տարոնում, 596-620)` Մարզպանական Հայաստանի V ապստամբության (572-591) ղեկավար Վարդան Փոքր Մամիկոնյանի եղբայրը, շփոթվել է Մարզպանական Հայաստանի III ապստամբության (481-485) ղեկավար, սպարապետ, իսկ հետագայում էլ մարզպան Վահան Հմայակի Մամիկոնյանի (մոտ 475 - ուղ. 505, 485-505` մարզպան), Վարդան Քաջ Մամիկոնյանի եղբոր որդու հետ: Իհարկե, "Հմայակիչ"-ն էլ էր պարտիզանական կռվի հմուտ վարպետ և, ընդհանրապես, անչափ քաջ ու խիզախ զորական էր, բայց կոնկրետ "Գայլ" մականունը պարսիկները տվել են հենց "Վասակիչ"-ին![]()
Էջանիշներ