Բնականաբար: Էս դեպքում Քրիստոսը ոչ մի տեղ ուղղակիորեն չի ասում. «Փարիսեցիները ձեր եղբայրներն են», ինչը ընթերցողին հնարավորություն ա տալիս յուրովի հասկանալ տվյալ հատվածի իմաստը: Համենայն դեպս, ես վերոնշյալ փաստարկների հիման վրա վերոնշյալ եզրակացությանն եմ եկել:
Բայց հաճախ կամայական մեկնաբանությունները հասնում են մարազմի աստիճանի. դասական օրինակը Տերտուղիանոսի կողմից Աենդորյան հոգեհմայի գործողությունների /Ա Թագ. 28: 8-ից սկսած/ մեկնաբանությունն ա:
Ախր հարևան գալակտիկայից ժամանած հումանոիդին էլ ա պարզ, որ էդ կանչվող հոգին իրոք Սամվելինն էր, ո՞նց կարելի ա աղավաղել, ավելի ճիշտ` 180°-ով շրջել էդ փաստը:![]()
Էջանիշներ