Բնականաբար: Էս դեպքում Քրիստոսը ոչ մի տեղ ուղղակիորեն չի ասում. «Փարիսեցիները ձեր եղբայրներն են», ինչը ընթերցողին հնարավորություն ա տալիս յուրովի հասկանալ տվյալ հատվածի իմաստը: Համենայն դեպս, ես վերոնշյալ փաստարկների հիման վրա վերոնշյալ եզրակացությանն եմ եկել:
Բայց հաճախ կամայական մեկնաբանությունները հասնում են մարազմի աստիճանի. դասական օրինակը Տերտուղիանոսի կողմից Աենդորյան հոգեհմայի գործողությունների /Ա Թագ. 28: 8-ից սկսած/ մեկնաբանությունն ա:
Ախր հարևան գալակտիկայից ժամանած հումանոիդին էլ ա պարզ, որ էդ կանչվող հոգին իրոք Սամվելինն էր, ո՞նց կարելի ա աղավաղել, ավելի ճիշտ` 180°-ով շրջել էդ փաստը:![]()
Մի բան էլ ասեմ, օֆֆթոփս թարգեմ. կարող ա տպավորություն ստեղծվի, որ ես Աստվածաշնչում տեսնում եմ մենակ վատ բաները ու փորձում եմ դրանք շահարկել: Բայց դա նրանից ա, որ գրեթե բոլորը էդ վատ բաների /Յահվեի կողմից լիքը անմեղ մարդ վերացնելը, երեխային քարկոծելով սպանելու, կույսին բռնաբարելուց հետո նրա հետ ամուսնանալու օրենքները և այլն/ մասին մոռանում են /կամ իրանք իրանց համոզում են, որ մոռանում են/: Էդքան բան:
Բայց համամարդկային արժեքների առկայությունը չեմ ժխտում, հետևաբար դրանք որպես բարոյականության հնարավոր /բայց ոչ միակ/ աղբյուր դիտարկող մարդկանց հետ հաճելի ա շփվելն ու բանավիճելը:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ