Կորվինը, ի դեպ, տիպիկ հակահերոսա:Ահամ. Բրանդն ու Ռենդոմը միշտ էլ Կորվինից ավելի հետաքրքիր դեմքեր էին:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Ցանկացած դեպքում ամենաթունդը Բենեդիկտնա /Ժելյազնին այկիդոյի սև գոտի էր ու ճապոնական մշակույթի մեծ սիրահար, ու Բենեդիկտին յուրահատուկ սիրովա նկարագրում` մեկը մեկին արտապատկերելով Ֆիլ Քլեվերլիից` սեփական այկիդոյի սենսեյից/, մեկել Մենդորը:Սպասում էի : Հա, կա տենց բան մի քիչ:
Քլեվերլիի մասին պատմվածք ունի: Ֆենթեզի չի, ինքնակենսագրականա, բայց ըստ ինձ իրա լավագույն պատմվածքներիցա:
http://lib.ru/ZELQZNY/dream.txt
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 18.05.2011, 02:13:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Բենեդիկտի հզորությունը գրավում ա, իսկ էն, որ իրանից մյուս բոլոր եղբայրները լուրջ վախենում էին, ավելի ա ընդգծում էդ: Ինքը էն մարդն էր, որը մենակով կարող էր հակամարտության կշեռքը թեքել: Ընդ որում՝ բեսամթ ինքնավստահ էր, ու իզուր տեղը չէր էդքան ինքնավստահ, որովհետև ցանկության դեպքում կարող էր ուղղակի ձախ ձեռքով ամբողջ Ամբերը վերցնել: Կարդալուց նույնիսկ մի քիչ նախանձել եմ Դարային՝ սուսերամարտի տենց ուսուցիչ ունենալու համար:
Մենդորը դեմք էր: Միակ դեպքն ա, որ շարիկների հետ խաղացող հասուն տղամարդուն կարելի ա անվանել «դեմք»:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 18.05.2011, 02:28:
DIXIcarpe noctem
Ի դեպ, անունը Րենդոմի անագրամմայա: Ժելյազնիի յուրահատուկ հումորի հետևանքա, ով գիտի:Մենդորը դեմք էր: Միակ դեպքն ա, որ շարիկների հետ խաղացող հասուն տղամարդուն կարելի ա անվանել «դեմք» :
Վերադառնալով բարբարոսներին` ահագին վախում էի, որ ախմախ դերասան են գտնելու: Բայց դե ոնց որ թութութու, Game of Thrones ում իրան լավա ցուցադրել:
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 18.05.2011, 02:51:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Դե քանի առիթը կա, մի հատ նուբական հարց.
Զիգֆրիդ Նիբելունգն էլ էր Բարբարո՞ս, թե՞ ուղղակի գերմանացի Սասունցի Դավիթն ա:
հ.գ. ի դեպ, Սասունցի Դավիթը ի՞նչ ա, ո՞վ ա՝ ոնց քցում-բռնում եմ, դա էլ հայակական առաջին ֆենտզին ա![]()
![]()
Հայկօ՞
Ֆենտեզի շատ չեմ կարդացել, բայց ֆենտեզի սեթթինգով ստրատեգիաներ ու RPG-ներ շատ եմ խաղացել ու բարբարոսները իմ ամենաչսիրած ռասսան էրԱխր շատ տուպոյ ու ձանձրալի են
![]()
I may be paranoid but no android!
Կարա՞ս՝ դեմները կանգնի ու ասա: Իրանք տարերային աղետներ են: Դու երկրաշարժին կամ փոթորիկին տուպոյ ու ձանձրալի կասե՞ս: Հաստատ ամեն ինչ կասես, բայցի «տուպոյ փոթորիկից» կամ «ձանձրալի երկրաշարժից»: Տենց էլ բարբարոսներն են:
RPG-ական բարբարոսները մոտ են, բայց էն չեն: Խորություն չկա: Ստարտեգիաներում՝ առավել ևս. դրանց մեջ առհասարակ քիչ բան կա, որ թնդանոթի միս չի: Խաղերում իսկականից վառ կերպարներին ընդհանրապես կարելի ա մատների վրա հաշվել. GLaDOS-ը, Arthas Menethil-ը, Andrew Ryan-ը, էլի մի քանի անուն ու վերջ: Ֆենտզին, իհարկե, մենակ գրական ժանր չի, բայց ինձ համար մեկ ա՝ էս ամեն ինչի պապան մնում ա գրականությունը:
DIXIcarpe noctem
Առաջարկում եմ կարդալ և ծանոթանալ.
http://samlib.ru/n/nalbandjan_karen_...ich/mher.shtml
Սա այն թեմայի վերաբերյալ, թե որն է հայկական ֆենթզին և, ընդհանրապես, ինչ է այն իրենից ներկայացնում:
Իհարկե, կարելի է չհամաձայնել հեղինակի մեկնաբանություններին, բայց այն, որ գեղեցիկ ոճով ու անչափ հետաքրքիր է գրված, փաստ է: Կարդացեք, վստահ եմ, որ չեք փոշմանի...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ժողովուրդ, ես վերջերս մի հետաքրքիր մտքի եմ հանդիպել առ այն, թե որն է ֆանտաստիկայի ու ֆենթզիի տարբերությունը: Ըհ, ուրեմն ասում են, որ ֆանտաստիկայում ձգտում են բացահայտել ու բացատրել շրջակա աշխարհը, իսկ ֆենթզիում` բոլոր հրաշքներն ու կախարդությունները համարվում են բնական երևույթ, ինչպես օրինակ ծովի ալեկոծությունը: Այս տեսակետից դիտարկելիս, նույն "Մատանիների տիրակալ"-ը հենց Ֆենթզի է, իսկ օրինակ "Կապիտան Նեմո"-ն` ֆանտաստիկա...
Հետաքրքիր է...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ամենապրիմիտիվ ու «առաջին մակարդակի» բաժանումն ունի հետևյալ տեսքը.
- ասպետներ + վիշապներ + թրեր + կախարդներ + ամրոցներ + էլֆեր + օռկեր = ֆենտզի
- տիեզերանավեր + այլմոլորակայիններ + լազերներ + գիտնականներ + տիեզերք + ռոբոտներ = ֆանտաստիկա / սայ-ֆայ
Երբ մի քիչ խորանում ես ու մի քիչ ավելի շատ բաներ ես կարդում, քան «Մատանիների տիրակալն» ու «Նեյրոմանտիկն» են, հասկանում ես, որ այս՝ ըստ setting-ների բաժանումը չափազանց մակերեսային ու սխալ է: Կարդ Օրսոնը, օրինակ, ասում էր, որ ֆենտզիի ու սայ-ֆայի միակ տարբերույթունն այն է, որ ֆենտզիում ծառեր են, իսկ սայ-ֆայում՝ պտուտակներ: Սայ-ֆայը նաև որոնում ու երազանք է ենթադրում, իսկ ֆենտզին՝ կարոտ ու ափսոսանք: Ֆենտզիներում շատ ավելի հաճախ կարելի է հանդիպել անկման շրջանում գտնվող արքայությունների, քան թե ծաղկող ու հզոր երկրների: Սայ-ֆայներում, ընդհակառակը, մարդկությունը հիմնականում շատ ավելի հզոր ու խելացի է, քան մենք՝ հիմա: Ֆենտզին հաճախ անցյալ է, իսկ սայ-ֆայը՝ ապագա: Մյուս կողմից էլ սայ-ֆայներում տարածված են դիստոպիան և մարդկայնության անկումը՝ մարդկության աճի ֆոնի վրա, իսկ ֆենտզիները շատ ավելի «ծառ ու ծաղիկ» են, ավելի մոտ բնությանն ու ընդհանուր հարմոնիային: Սայ-ֆայը հաճախ մեծ տեղ է տալիս սոցիալական բաղադրիչի նկարագրությանը, տեխնոլոգիայի ազդեցությանը մարդկանց կյանքի վրա, այն դեպքում երբ ֆենտզին պարզապես հետաքրքիր պատմություն է պատմում: Բացառությունները, իհարկե, բազմաթիվ են ու ճչացող, որովհետև մի երկու տողով նման երկու ահռելի ժանրեր ամփոփելն ուղղակի անհնար է: Արդյո՞ք մի դարաշրջանի կախարդանքը մեկ այլ դարաշրջանի կորցրած տեխնոլոգիան չէ: Արդյո՞ք «Աստղային պատերազմները» սայ-ֆայ են, եթե տիեզերանավեր ու լուսային թրեր ունեն, չնայած նրան, որ դեպքերը տեղի են ունենում անցյալում, և կա չարի/բարու հստակ դուալիստական համակարգ: Միանշանակ պատասխան գտնելը դժվար է, եթե ոչ անհնար:
DIXIcarpe noctem
Մեկ հարց.
ես մի փոքր խճճվա՝ ո՞րն է ֆենտզիի ու ֆանտաստիկայի տարբերությունը. նույն բանը չէ՞՝ տարբեր լեզուներով: Ավելի ճիշտ չէ՞ ասել գիտաֆանտաստիկա /սայ-ֆայ/ և ֆանտաստիկա /ֆենտզի/
Ճիշտ ես, Հայկո ջան, իրոք արժեքավոր վերլուծություններ ես անում, թեև իհարկե, թեման ամփոփելը մեկ պոստում դժվար է: Ֆենթզին որպես կանոն անցյալում է, իսկ ֆանտաստիկան` ապագայում: Ի դեպ այս առումով հետաքրքիր է, ըստ քեզ, օրինակ, "Լեռնեցու" աշխարհը, ֆենթզի է թե ֆանտաստիկա? Կարծում եմ, որ թեման ինչքան հետաքրքիր է, այնքան էլ չուսումնասիրված` այն էլ Հայաստանում:
Կարծում եմ, որ թեման մեր մոտ լիքը զարգանալու տեղ ունի:
Sagittarius ջան, մինչև վերջերս ես էլ էի տենց մտածում, հետո հասկացա, որ` ոչ: Տես անմիջապես նախորդ պոստերը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ