Նման կարծիքը անհիմնա և որոշակի աստիճանի վիրավորական: Տենց օրինակ ես ամեն առավոտ մոտ մեկ ժամ չինական "Մաո Շան" և "Ցուանչժեն" դաոսական դպրոցներին պատկանող մեդիտացիաներ եմ անում` կապված ներքին մարտարվեստներում կատարելագործվելու և մի շարք այլ նպատակների հետ: Առաջին դպրոցը մոգական դաոսիզմի ներկայացուցիչա, երկրորդը` ալքիմիկ դաոսիզմի: Դա ինձ սատանիստ չի դարձնում` ինչքան էլ որոշ քրիստոնյաների լեզուն քոր չգա նման առիթով սեփական կարծիքը արտահայտել:Leo Negri ջան, իրեն Առաքելական եկեղեցու հետևորդ համարող մի ոմն մեկը հիմնվում ա իր համար ճշմարտության աղբյուր, հիմք հանդիսացող Աստվածաշնչի կամ իր հոգևոր հայրերի մեկնաբանությունների վրա ու որպես «միակ ճիշտ» իր կարծիքն ա պնդում ու ասում ա, որ թուղթ ու գիրը սատանայություն ա ու պետք ա հեռու մնալ դրանից առանց խորանալու թուղթ ու գիր անելու մեխանիզմների ու դրա ավանդույթների մեջ։
Բնականաբար: Ինչպես ֆիզիկայի մասին վիճաբանելուց պետքա հիմնվել ֆիզիկային նվիրված աղբյուրների վրա, նույն կերպ մոգական ավանդույթների մասին վիճաբանելուց վատ չէր լինի գոնե մի էրկու սկզբնաղբյուրի ծանոթ լինել: Դե որ աջուձախ մարդկանց չմեղադրել սատանայականության մեջ:Դու էլ պնդում ես, որ պետք ա հիմնվել մոգական պարունակություն ունեցող նյութերի ու ինչ–որ «ակադեմիկ հետազոտությունների» վրա ու էլի ինչ–որ մեկնաբանություն ես տալիս որը, ճիշտն ասած տերմինակոխիդ արդյունքում էնքան էլ չհասկացա
Տերմինակոխի մասին` բեր օրինակ կոնկրետ քո կողմից չհասկացած տերմինները, հնարավորության չափ կպարզաբանեմ: Թե չե մեղադրում ես տերմինները չարաշահելու մեջ, իսկ կոնկրետ որ տերմիններն են չես ասում:
Արշակ, եթե ես միմիայն Աստվածաշնչի վրա հիմնվելով, առանց համապատասխան աղբյուրներին ծանոթանալու, առանց էմպիրիկ փորձեր անելու, փորձեմ ֆիզիկայի դիսերտացիա պաշտպանեմ, ցանկացած դասախոս ինձ տեղում վարի կտա: Ինչքան էլ չպատմեմ Աստծո գոյության, դասախոսի առավել չլինելու, կարծիքս արհամարելու, ֆիզիկայի ու սատանիզմի նույնության ու կարծիքների ազատ արտահայտման մասին: Էդքան բան: Բարդ անալոգիա չի, հուսով եմ:Leo Negri ջան, քեզ հավատ են ներշնչում ինչ–որ մարդկանց գրած ակադեմիկ հետազոտությունները ու քո սեփական փորձից ստացված եզրակացությունները, մի ուրիշին՝ Աստծու գոյության իր ներքին զգացողությունը, Աստվածաշունչը ու իր սեփական փորձից ստացված եզրակացությունները, և այլն։ Էդքան բան։ Կարծես տվյալ կոնտեքստում ոչ մեկդ մյուսից առավել չեք, չէ՞։ Ուղղակի որ ամեն մեկը իր կարծիքն ասելուց բացի նաև ուրիշների կարծիքները լսի առանց մյուսի կարծիքի նկատմամբ արհամարհական արտահայտվելու ու իր սեփական կարծիքի սխալ լինելու հնարավորությունը բացառելու՝ քննարկումն ավելի կոնստրուկտիվ կստացվի։
Մոտավորապես: Եթե "միտք" բառը փոխարինել "կամք" բառով, "ներշնչանք" բառը փոխարինել "իմաստավորում" բառով, հաշվի առնել, որ բարձր մակարդակների վրա առարկաների, իսկ հետո նաև ծիսակարգերի անհրաժեշտությունը կորումա, ու նաև հաշվի առնել, որ վախենալ/չվախենալը ստեղ բացարձակապես ոչ մի բան չի փոխում, մի քիչ ավելի մոտ կլինի իրականությանը:Գլխավորը միտքն ա, մտքի ուժը։ Ոնց որ ժամանակակից գիտությանը հայտնի մյուս ուժերը, տարբեր մարդկանց բազմապիսի, բարի ու չար մտքերը ազում են միմյանց վրա։ Ու ընդհանրապես, էս աշխարհը վերջին հաշվով միտքն ա շարժում
Թուղթ ու գիրն էլ, նկատի ունեմ էդ «գործում» գործածվող առարկաներն ու ծիսակարգերը երևի հիմնականում ուղղակի կենտրոնանալուն նպաստող, ներշնչանքը ուժեղացնող (արդյունքում՝ մտքի ուժը մեծացնող) սիմվոլներ են։ Ու ազդեցությունը կախված ա ինչպես թուղթ ու գիր անողի, էնպես էլ դրանից վախեցողի մտքի ուժից։ Եթե վախենում ես՝ քո վախերը դրան լրացուցիչ ուժ են տալիս։ Եթե քեզ էդ ամենից ուժեղ ես զգում՝ քո միտքը հաղթում ա։
Մոտավորապես տենց
Էջանիշներ