Չինական ching-chang-wulla, ճապոնական jan-ken-pon, ամերիկական rock-paper-scissors, սկանդինավական stein-saks-papir, ֆրանսիական rochambeau և հայկական չին-գա չունգը աշխարհի ամենահին և հայտնի խաղերից է։ Փետրվարի սկզբին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Ամերիկայի ազգային լիգայի խաղերը, որտեղ հաղթեց Տիմ Կոնրադը և ստացավ 25 000 ամերիկյան դոլլար։
Թեմայի հետ կապված մենք զրուցեցինք Հայաստանի Չին-գա-չունգ ֆեդերացիայի նախագահ պարոն Արշակ Ու.-յի հետ։
- Բարև Ձեզ, պարոն Արշակ։
- Հը՜՞ն…
- Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել Ձեր ծննդյան օրը, որը մի քանի օր առաջ էր։
- Շնորհակալություն։
- Կարո՞ղ եք մի փոքր պատմել Հայաստանում Չինգ-գա-չունգի և ՀՉԳՉ ֆեդերացիայի մասին։
- Հայաստանում Չինգ-գա-չունգը վաղուց է հայտնի։ Դեռ 5-րդ դարի պատմաբան Եղիշեյի մոտ մենք հայտնաբերում ենք տեղեկություններ Կորյունի և Մեսրոպ Մաշտոցի միչև բռնկված պայքարի վերաբերյալ։ Եվ դա զարմանալի չէ, բարձր ինտելեքտուալ պահանջներ ունեցող այս խաղը չէր կարող վրիպել մտքի տիտանների ուշադրությունից։ Ավելի ուշ Վարդան Մամիկոնյանը պարտվեց Հայաստանի մի մասը այս խաղով։ Չինգ-գա-չունգը Հայաստանում հզոր արմատներ ունի։
- Իսկ ֆեդերացիա՞ն։
- Ֆեդերացիան ստեղծվեց Ակումբցի 2006-2007 թվականի հանդիպումներից մեկի ժամանակ։ 21-րդ դարի հռչակավոր հայերս հավաքվեցինք և գլուխ-գլխի տվեցինք ու ստեղծեցինք այս գերհզոր խաղի ֆեդերացիան։
- Ի՞նչ պլաններ ունեք։
- Ցավոք, մենք չենք հասել դեռ հաջողությունների և այդ իսկ պատճառով նախագահի ուշադրության կենտրոնում չենք ի տարբերություն Շախմատի ֆեդերացիայի, սակայն մենք հայտնվել ենք Մարքսիստական կուսակցության ուշադրության կենտրոնում և պատրաստվում ենք մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, երբ Դավիթ Հակոբյանը կդառնա ՀՀ նախագահ։
- Շնորհակալություն հարցազրույցի համար։
- Հը՜՞ն։
Դե ինչ, հաջողություն մաղթենք Հայաստանի Չինգ-գա-չունգ ֆեդերացիային և նրա նախագահ Արշակ Ու.-ին։
http://en.wikipedia.org/wiki/Rock-paper-scissors
http://en.wikipedia.org/wiki/USA_Roc...cissors_League
http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%...B0%D0%B3%D0%B0
Էջանիշներ