User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Քիրվան...

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քիրվան...

    Քիրվան...


    Խաչիպապն էրզրումցի էր:
    Գաղթի ժամանակ իր գերդաստանը հավաքած եկավ, գյուղի սուրբ Հովհաննեսը նմանեցրեց իրենց ժամին ու գլխարկը հանեց... Տան հիմքը էնպես գցեց, որ դուռն Էրզրումին նայի: Հիշողությամբ կրկնեց տան ամեն մի քարի նախշը: Ամեն առավոտ ելավ, նստեց դռան քարին, չիբուխը լցրեց ու էրգրին բարև արավ: Թուրք սահմանապահը չկարողացավ երբեք տեսնել սամանախախտ զգացմունքները:


    Խաչիպաը չսիրեց նոր գյուղի՝ քարերի մեջ կորած գերեզմանոցը:
    - Լաո, օր մեռա ինձի էդ անիծված քարերու մեջ չթաղեք, դուրա՜ն, հողո՛տ տեղ կթաղեք... Հայացքս դեպի Էրգիր....սողալով Էրգիր պիտի էրթամ...
    Հինգ տղին նշանեց ու պատվեր տվավ.
    - Ամեն մեկեդ յոթը լաճ տղա կուզիմ՝ Էրգրիս զինվորներ:
    Տարիներ անց թոռներին գիրկը նստացրած պատմեց Էրգրի մասին, թաքցրած ոսկեղենի տեղը պատմեց, ու երդում կորզեց, որ փոխարենը պապերի գերեզմանին խունկ պիտի ծխեն...
    - Սուրբ Հովհան ձըզի պահապան ի՛մ բալեք,- ասում էր պապը ու հայացքը դարձնում դեպի եկեղեցի: Ապա հիշում էր Տեր Մաղաքին, իր խոսքերով ասած՝ ղառղառին, ու դեմքը կնճռոտում:


    Նոր էին գաղթել Խաչիպապենք, երբ իրենց հյուր եկավ Ղազախի թուրքերից իր ընկերը՝ մոլլա Մահմուդը: Եկավ փաթաթվեց Խաչիպապին ու իրար հետ լաց եղան: Խոսեցին երկար, ու Մահմուդը Խաչիպապից իմանալով, որ Սուրբ Հովհաննեսը իրենց Էրզրումի իրենց ժամին նմանեցնելու համար է էստեղ մնացել, ուզեց տեսնել այն: Գնացին իրար հետ: Իրար հետ ներս մտան եկեղեցի, ծունկի եկան ու ամեն մեկն աղթեց իր աստծուն:
    Տեր Մաղաքն էդ պահին մտավ եկեղեցի, քարացավ մի պահ, ապա բացականչեց.
    - Նզովյա՜լ, դուրս կորի աստծո տաճարից...
    Խաչիպապը սպառնալից մոտեցավ նրան.
    - Նզովյալը դու՛ն ես, մարդն աղոթք կենե, ի՞նչ կուզես...,- ու կանգնեց դիմացը այնքան, մինչև Մահմուդն իր աղթոքը վերջացրեց, ապա մոտեցավ նրանց:
    - Բարի օր քեշիշ բաբա, մի նեղսրտի ու մի անիծիր աստծո մարդուն, դու էլ ես աստծո մարդ: Աստվածն էլ մեկն է, կուզե Ալլահ լինի անունը, կուզե Քրիստոս: Ես ձեր ազգի բարեկամն եմ, եկել եմ իմ քիրվայի տուն:
    - Աստծո անունը չտա՜ս, անհավա՛տ,-բացականչեց Տեր Մաղաքը,- դու՛րս ժամեն...
    - Քեշի՛շ բաբա, իմ քիրվայի հետ բարեկամությունն ինձ ավելի թանկ է, քան կրոնը: Ես ի՛նքս եմ ցանկացել աղոթել Քրիստոսին՝ քիրվայիս ընտանիքի փրկության համար: Ներող եղիր....Աստված քեզ հետ...,- ասաց Մահմուդն ու դուրս եկավ
    Խաչիպապը դաժան մի հայացքով նայեց տեր Մաղաքի զայրույթից վառվող աչքերին ու նետեց.
    - Ղառղառի կնմանիս, Տե՛ր Մաղաք...


    Տարին երկու անգամ բեռով-բարձով գալիս էր Մահմուդն իր քիրվայի «ոտքը», մնում էր նրանց տանը մի քանի օր, ու աղոթում էր սուրբ Հովհաննեսի պատի տակ. էլ ժամ չեր մտնում, որ Տեր Մաղաքի հետ չվիճաբանի:
    Գյուղի բարեկամն էր դարձել Մահմուդը, ու ամեն գալուց գյուղովի հավաքվում էին նրա հետ զրուցելու: Միայն Տեր Մաղաքն էր թշնամությունը պահում:


    Ու երբ հարյուր գարունը բոլորած Խաչիպապն իր հոգին ավանդեց, թաղմանը եկավ նաև Մահմուդը: Եկավ, լացեց, ու Խաչիպապի գերեզմանի կողքին խնդրեց Տեր Մաղաքին.
    - Քեշի՛շ Մաղաք, քիրվայիս հոգին թող աստծո խաղաղություն վայելե, կխնդրեմ քեզի, թե Աստված կսիրես, ե՛կ հաշտվինք, թող քիրվաս հանգիստ գնա....
    Տեր Մաղաքը լռեց մի պահ, ապա գրկեց Մահմուդին, ու Խաչիպապի գերեզմանին ժողովրդի զարմացած աչքի առաջ լսվեց նրանց երկձայն Տերողորմեան: Ժողովուրդն ուրիշ ե՞րբ էր տեսել մոլլային Տերողորմեա կարդալիս...


    Հեռանալուց առաջ Մահմուդը մատով խաչ նկարեց Խաչիպապի գերեզմանին ու ասաց.
    - Հավատիդ մեծության չափով ջեննեթի բարիքները վայելես, մե՛ծ մարդ...


    Տասն օր անց լուր եկավ, որ Մահմուդին քարկոծելով սպանել են Ալլահին ու իր մարգարեին անարգելու համար....
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.05.2011, 22:10: Պատճառ: վրիպակների շտկում՝ հեղինակի խնդրանքով
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (15.05.2011), Ariadna (15.05.2011), ars83 (16.05.2011), CactuSoul (16.05.2011), Chuk (15.05.2011), Claudia Mori (15.05.2011), davidus (15.05.2011), E-la Via (15.05.2011), einnA (15.05.2011), Freeman (15.05.2011), Lusinamara (15.05.2011), Mark Pauler (15.05.2011), Moonwalker (15.05.2011), Morg (15.05.2011), murmushka (15.05.2011), Nare-M (16.05.2011), Smokie (16.05.2011), Tig (15.05.2011), Valentina (16.05.2011), Արէա (16.05.2011), Գեա (15.05.2011), Ինչուիկ (15.05.2011), Լուսաբեր (15.05.2011), Հայկօ (15.05.2011), Նաիրուհի (15.05.2011), Ջուզեպե Բալզամո (15.05.2011), Ռուֆուս (15.05.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովո ջան, լրիվ դու էիր ու ինչպես միշտ շատ սիրուն կարողացար գրել, պատմել :

    Բայց հետաքրքիր է՝ իրական հիմքեր ունի պատմությունդ???

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (15.05.2011), My World My Space (15.05.2011), Tig (15.05.2011)

  5. #3
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով, միշտ զարմացել եմ, թե ոնց ես կարողանում փոքր ծավալում, էսքան մեծ միտք դնել: Էտ քո չափածո ստեղծագործություններին էլ ա վերաբերվում:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (15.05.2011), E-la Via (15.05.2011), Lusinamara (15.05.2011), My World My Space (15.05.2011), Smokie (16.05.2011), Tig (15.05.2011)

  7. #4
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովո ջան, լրիվ դու էիր ու ինչպես միշտ շատ սիրուն կարողացար գրել, պատմել :

    Բայց հետաքրքիր է՝ իրական դեպքերի վրա է հիմնված պատմությունդ???
    99 %-ով Way ջան
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.05.2011), Mark Pauler (15.05.2011), Tig (15.05.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր, այն դեպքը երբ կարող ես ապացուցել, որ մարդկայինն ու հայրենասիրականը կարելի է համատեղել Հով ջան, իսկ քեզ հետ անմիջական կապ ու՞նի այս պատմությունը
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (15.05.2011)

  11. #6
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր, Հով, էլի ապրես
    When life gives you lemons, make lemonade

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (15.05.2011)

  13. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան, իսկ քեզ հետ անմիջական կապ ու՞նի այս պատմությունը
    Նախնիներիս հետ...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. #8
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախնիներիս հետ...
    Այդ դեպքում կրկնակի ապրես
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (15.05.2011)

  16. #9
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի բան էլ ես ասեմ:
    Դե էն, որ Աստծուց տաղանդավոր ես չեմ ուզում կրկնել: Կոլորիտը անշուշն ստացվել էր, սյուժեն էլ քաշով մեկ ոսկի էր (էական չէ իրական ա, թե հորինել ես. էական ա, որ ճշմարտացի ա): Բայց, ԻՀԿ, կարայիր շաա՜տ ավելի հաջող ու ավելի արժեքավոր բան ստանայիր (զուտ մշակման առումով): Կարելի էր ընթացքի մեջ մանրանալու միջոցով ֆոնը ավելի հարստացնել ու ....եսիմ ես ավելի խորը տեսակը ավելի հավեսով կկարդայի: Հետո էլ բացթողումները շտկել (Տեր Ողորմեան «ե»-ով կամ Ալլահը մեծատառով ևն): Իկարկե սրանք չորրորդական են, բայց կարդալուց խանգարում են:
    Այնուամենայիվ, գորՁ ա: Ու մի գուցե հետո էլի անդրադառնաս:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.05.2011), E-la Via (15.05.2011), My World My Space (15.05.2011), Հայկօ (15.05.2011), Նաիրուհի (15.05.2011)

  18. #10
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի բան էլ ես ասեմ:
    Դե էն, որ Աստծուց տաղանդավոր ես չեմ ուզում կրկնել: Կոլորիտը անշուշն ստացվել էր, սյուժեն էլ քաշով մեկ ոսկի էր (էական չէ իրական ա, թե հորինել ես. էական ա, որ ճշմարտացի ա): Բայց, ԻՀԿ, կարայիր շաա՜տ ավելի հաջող ու ավելի արժեքավոր բան ստանայիր (զուտ մշակման առումով): Կարելի էր ընթացքի մեջ մանրանալու միջոցով ֆոնը ավելի հարստացնել ու ....եսիմ ես ավելի խորը տեսակը ավելի հավեսով կկարդայի: Հետո էլ բացթողումները շտկել (Տեր Ողորմեան «ե»-ով կամ Ալլահը մեծատառով ևն): Իկարկե սրանք չորրորդական են, բայց կարդալուց խանգարում են:
    Այնուամենայիվ, գորՁ ա: Ու մի գուցե հետո էլի անդրադառնաս:
    ԱԲրես աբեր, մի օր հաստատ կանդրադառնամ: բայց ես մինիմալ բառերով նկարագրելու կողմնակից եմ, էդպես ավելի հարուստ ա, երբ մարդուն թողնում ես ավելի շատ մտածելու, ամեն ինչ չես ծամում-դնում բերանը....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (15.05.2011), Tig (15.05.2011), Արէա (16.05.2011)

  20. #11
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱԲրես աբեր, մի օր հաստատ կանդրադառնամ: բայց ես մինիմալ բառերով նկարագրելու կողմնակից եմ, էդպես ավելի հարուստ ա, երբ մարդուն թողնում ես ավելի շատ մտածելու, ամեն ինչ չես ծամում-դնում բերանը....
    Քո մինիմալիստական ոճին ծանոթ եմ, գոնե կարդացածներիս մակարդակով: Բայց էս մեկը ծարավը չի բավարարում, զգացվում ա, որ կախման կետերը շուտ են հայտնվում:
    Ինչ որա էր, Գյոթեի (կարծեմ) ասած, «եթե ես վերլուծելու նոր միտք չունեմ, ուրեմն ես հաստատ հիվանդ եմ»: Շնորհակալ եմ, որ հոգում ես իմ (մեր) առողջության մասին:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (15.05.2011), Նաիրուհի (15.05.2011)

  22. #12
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո մինիմալիստական ոճին ծանոթ եմ, գոնե կարդացածներիս մակարդակով: Բայց էս մեկը ծարավը չի բավարարում, զգացվում ա, որ կախման կետերը շուտ են հայտնվում:
    Միգուցե երկար չգրելով հե՞տ եմ վարժվել.... եսի՞մ... որ արդար լինենք, ինձ էլ առանձնապես համոզիչ չի թվացել, մի օր հաստատ պետք ա վերանայվի....
    Ապրես, որ նկատում ես....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 15.05.2011, 21:32: Պատճառ: տառախառնուրդի ուղղում
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (15.05.2011)

  24. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, լավն ա շատ: Մոլլայի եկեղեցում աղոթելը Ի՞նչ կրոն, ի՞նչ բան, մարդիկ ցավ ունեին, չգիտեին որտեղ դատարկեին էդ ցավը: Եթե դու ես հորինել էդ պահը, շնորհակալ եմ: Եթե իրական դեպք ա, էլի եմ շնորհակալ, որ կարողացել ես տենց հստակ նկարագրես էն ինչ կատարվում էր էդ մարդկանց հոգում:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (16.05.2011)

  26. #14
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, լավն ա շատ: Մոլլայի եկեղեցում աղոթելը Ի՞նչ կրոն, ի՞նչ բան, մարդիկ ցավ ունեին, չգիտեին որտեղ դատարկեին էդ ցավը: Եթե դու ես հորինել էդ պահը, շնորհակալ եմ: Եթե իրական դեպք ա, էլի եմ շնորհակալ, որ կարողացել ես տենց հստակ նկարագրես էն ինչ կատարվում էր էդ մարդկանց հոգում:
    համարյա բան չեմ հորինել Մելակուս ջան....
    Թշնամությունը հասարակ մարդկանց պարտադրվեց....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (16.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •