User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Մեր ամենաուրախ ու ամենատխուր Նոր տարին

  1. #1
    Լիարժեք անդամ Hab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2011
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    36
    Գրառումներ
    106
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Մեր ամենաուրախ ու ամենատխուր Նոր տարին

    ... Ցուրտ ու մութ տարիներ էին: Ծնողներս երկրից դուրս մեր ընտանիքի ճակատագիրն էին որոնում: Մենք մնացել էինք տատիս ու պապիս հետ` մեր ընդարձակ ու մեծ բնակարանում, որտեղ մարդիկ սովորել էին ապրել սենյակներից ընդամենը մեկում: Սկզբից ամբողջ ընտանիքով էինք /այսինքն հայրս, մայր, մորաքույրս, ով այդ տարիներին Դիլիջանից Երևան էր հասել սովորելու/: Հետզհետե կազմը փոխվեց, ավելի ճիշտ մնացինք` ես, եղբայր, պապս, տատս: Նրանք ամեն ինչ անում էին, որ զգացնել չտան սարսափելի օրերի ծանրությունն ու ապագայի փոխարեն կախված հարցականը... Ձմեռ էր, Նոր տարի: Տոնածառ չկար, հրաշքի զգացում կամ սպասելիք նույնպես: Իսկ տոնական սեղանը զարդարում էր պարսիկների` այստեղ ուղարկված գունավոր վաֆլի-տորթը /հիշում եք եռաշերտ ու չոր/, բայց այդ տարիներին մի հրաշք ու երանելի քաղցրավենիք էր այն մեզ համար, երկու տանձ, մեկ խնձոր և մեկ մանդարին: Վերջ: Չորսով նստել , իրար էինք նայում: Լուսահոգի պապս շատ բարի էր/ իմ մանկության ամենալավ ու հավատարիմ ընկերը.../: Մտածեց` ինչ անել, որ տոնը տոնի նմանվի, ու կանգնեց : Կանգնեց սենյակի կենտրոնում, մի ձեռքն առավ խնձոր, մյուսում հայտնվեցին տանձն ու մանդարինը, բերանից էլ կախվեց երկրորդ տանձը: Ես ու եղբայրս անմիջապես հասկացանք ու բղավեցինք` Ուռա~, տոնածառ ունենք: Աշխարհի ամենաբարի, ամենագեղեցիկ, ամենահամեղ խաղալիքներով զարդարված տոնածառը մեր տանն էր կանգնած: Ինչ էր մնում անել? Իհարկե երգել: "Տոնածառ ջան, տոնածառ, ինչ սիրուն ես ու պայծառ" երգում էինք, պապս էլ պտտվում էր` "խաղալիքները" ձեռքերին ու բերանից կախ: Մեկ երկու պտույտ ևս... տանձն ընկավ, ընկան նաև խնձորն ու մանդարինը: Տոնածառին հատեցին: Ամեն ինչ իր մեջ գցելուց ու սրտնեղելուց / նա շատ զգազմունքային մարդ էր/ մեր ամենասիրելի պապը, մեր Նոր տարվա զարդն ու հպարտությունը տեղափոխվեց հիվանդանոց` կաթվածով: Ամանորն ավարտվեց...
    Люди охотно верят тому, чему желают верить...

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.05.2011), Freeman (24.05.2011), impression (24.05.2011), kitty (24.05.2011), Lem (24.05.2011), Mark Pauler (24.05.2011), Meme (24.05.2011), murmushka (24.05.2011), yerevanci (24.05.2011), Գեա (24.05.2011), Նարե91 (24.05.2011), Շինարար (24.05.2011)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Hab, գրածիդ տակ չեմ համարձակվում շնորհակալություն դնել Հույս ունեմ պատմությունը իրական պատմություն չէ ու մտածածին է...

    Ինձ թվում է լավ կլինի քո գրածները հավաքել մեկ թեմայի տակ ու ներկայացնել որպես օրագիր, որովհետև սրանք ավելի շուտ օրագրային գրառումներ են հիշեցնում:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hab (24.05.2011), Meme (24.05.2011)

  5. #3
    Լիարժեք անդամ Hab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2011
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    36
    Գրառումներ
    106
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուցե, Ռուֆուս ջան, ամեն դեպքում շնորհակալ եմ: Ցավոք, իրական պատմություն է ու շաաատ տխուր...
    Люди охотно верят тому, чему желают верить...

  6. #4
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր Տարիները սովորաբար ընտանիքիս հետ եմ անցկացնում ու ամեն անգամ յուրովի հետաքրիր ու ուրախ է անցնում, բայց երկու անգամ (ոչ իմ կամքով ընտանիքիցս հեռու եմ անցկացրել, բանակում էի, մինչև հիմա կյանքիս ամենահիշարժան Նոր Տարիներն են եղել, մի տարին հենց սահմանի բերանին մեր ձեռքով սարքած խորովածով ու էլի մի քանի բան կար սեղանին, բայց երբեք չեմ մոռանա, ճիշտա էտ պահին ուրախանում էինք, բայց յուրաքանչյուրիս մեջ էլ տխրություն կար, ավելի ճիշտ կարոտ ու թախիծ, բայց անմոռանալի պահեր էին, որ երբեք չեմ մոռանա

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի նոր տարին շնորհավոր
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.01.2016, 00:36
  2. Դիմավորում ենք 2011 Տարին ;)
    Հեղինակ՝ murmushka, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 06.01.2011, 15:53
  3. Երնեկ թե այս Նոր Տարին …
    Հեղինակ՝ mukik, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 18
    Վերջինը: 28.12.2008, 08:43
  4. Ամենատխուր երգը
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 15.02.2008, 14:11
  5. Ծնվեց ամենաուրախ ու «տարեց» ակումբցին
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 01.11.2007, 22:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •