Հովիվը / Priest
Հեռավոր ապագայում Երկիր մոլորակը դառնում է մարդկանց ու վամպիրների ռազմադաշտը: Մարդկային ընտանիքների պաշտպանը Եկեղեցին է, ում իշխանությունը տարածվում է ողջ աշխարհի վրա, իսկ հեղինակությունը քննարկման ենթակա չէ: Չար ուժերի դեմ պայքարի համար Եկեղեցու տրամադրության տակ են հատուկ նշանակության ուժերը՝ լավագույն տեխնոլոգիայով զինված և լավագույն մարտական պատրաստվածություն ունեցող ռազմիկները, ովքեր հոգևորականության էլիտան են: Սակայն երբ հովիվներից մեկը ինքնակամ գնում է իր եղբոր ընտանիքի վրեժը լուծելու, Եկեղեցին հեռացնում է նրան իր շարքերից և օրենքից դուրս է հայտարարում: Այսուհետ նրան հետապնդում են բոլորը՝ թե՛ նախկին դաշնակիցները, թե՛ մշտական թշնամիները:
Սա բավականին խոստումնալից նախագիծ է, որը, այնուամենայնիվ, կարող է դառնալ կրոնական թեմաներով հերթական անհաջող ֆիլմը: Ռեժիսոր Սկոտ Չարլզ Ստյուարտի նախորդ ֆիլմը՝ «Լեգեոնը», բավականին միջակ աշխատանք էր: Առաջին գնահատականները վատը չեն, սակայն ոչ ավելին: Ըստ էության՝ այս կինոն «Բլեյդի» ու «Ստորին աշխարհի» յուրօրինակ խառնուրդն է, իսկ իր կատարմամբ ավելի շուտ մոտ է վերջին «Չարի կացարանին»: Գլխավոր դերում «Լեգեոնի» աստղ Պոլ Բետանին է:
Էջանիշներ