Հանրահայտ Շակիրան ևս մեկ անգամ ողջ աշխարհին հիշեցրել է, որ ինքը Բարսելոնայի երկրպագու է. կոլումբացի երգչուհին ընդհատել է համերգը, որպեսզի հայտարարի կատալոնացիների խփած գոլի մասին: Նրա համերգի հետ նույն օրը, նույն ժամին ընթանում էր նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ Բարսելոնա-Ռեալ հանդիպումը:
Շակիրան ընդհատել է համերգը` բղավելով «Բարսելոնա»-ն բացեց հանդիպման հաշիվը: Այնուհետև նա սկսել է երգել. «Գոլ, Պեդրո, գոլ, Պեդրո»՝ այդպիսով հայտնելով, որ Ռեալի դարպասը գրավել է կատալոնացիների հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը:
Աղբյուրը՝ ArmBarca.com
Էջանիշներ