Մադրիդի Ռեալի լեդենդար ֆուտբոլիստ Ալֆրեդո դի Ստեֆանոն խոսել է Լեո Մեսսիի ֆուտբոլային տաղանդի մասին և նշել է, որ Մեսսին կարող է գերազանցել իրեն, Պելեին, Մարադոննային և Կրոյֆին:
<<Մեսսին իրականում շատ լավ է խա: Երբ նա ստանում է գնդակը, ապա նրանից այն վերցնելը գրեթե անհնարին է: Նա ունի նշանակալի անհատականություն և համարվում է այն ֆուտբոլիստներից մեկը, ում ես տալիս եմ նախապատվություն: Մեսսին, անկասկած, լավագույնն է Բարսայում: Երբեմն մարդիկ հարց են տալիս, թե հասե՞լ է նա Պելեի, Մարադոնայի, Կրույֆի և դի Ստեֆանոյի մակարդակին: Կարող եմ ասել, որ նա դեռ երիտասարդ է և կարող է անցնել մեզ»,- ասել է Ալֆրեդո դի Ստեֆանոն:
<<ԱԼ-Վասլա>> ակումբի մարզիչ աշխարհահրչակ Դիեգո Մարադոննն բաց չի թողել առիթը Մեսսին գովաբանելու համար:Այս անգամ Մարադոննան խոսել է ՉԼ-ի եզրափակիչ խաղի մասին:
<<Մեսսին իսկական ֆուտբոլային դաս տվեց բոլորին:Նույնը կարող եմ ասել նաև Չավիի մասին:Երբեք չեմ վախենա ասել որ Լեոն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:Ես նրա խաղից շատ գոհ եմ:Նա առաջինն եր որ մտավ իմ սենյակ Աշխարհի Առաջնության ժամանակ մեր պարտությունից հետո:Նա չի սիրում պարտվել:Իսկ ահա Բարսան արդեն հաստատել է իր ֆավորիտ լինելը:Բարսան Մանչեստրին գերազանցեց բոլոր ֆուտբոլային գործոններով:Կարելի է ասել Բարսան անխափան աշխատող <<ֆուտբոլային մեքենա>> է>>-,հայտարարել է Մարադոննան:
Էջանիշներ