Moonwalker-ի խոսքերից
Ժառ ջան, տրամաբանական մտածողությամբ բավական հետաքրքիր եզրահանգման ես եկել: Ուրախ եմ, որ մարդիկ կան ովքեր փորձում են հասկանալ, այլ ոչ մեխանիկորեն ընդունել:
Բայց չպետք է անտեսել մի կարևոր հանգամանք, Հովհաննես Մկրտչի ու առաքյալների կողմից մկրտված մարդիկ կամ հեթանոսներ էին, կամ մովսեսական հրեաներ: Այսինքն գործ ունենք հավատափոխության հետ, ուստի մկրտողները մինչև ջրով մկրտելը Սուրբ Հոգու լույսով էին լցնում Հիսուսին հետևել ցանկացողներին: Հիմնական է համարվում հավատի սերմեր գցելը մկրտվողի մոտ:
Եվ իրոք Ավետարանում հանդիպում ենք պնդման, որ պետք է հավատալ ու նոր ապա մկրտվել (Մատթեոս ԻԸ 19, Մարկոս ԺԶ 16 ևն): Այստեղ կարող եմ համաձայնվել քո հետ, որ հիմա էլ մկրտվողը պիտի գոնե որոշակի քրիստոնեական կրթություն ստանա մինչև մկրտվելը (եթե խոսքը չափահասի մասին է): Մանկան մկրտության դեպքում կնքահայրն է ստանձնում նրա հոգևոր կրթության պատասխանատվությունը (չնայած սա էլ մեր օրերում խիի՜ստ հազվադեպ է հանդիպում):
Ուզում եմ շեշտել տարբերությունը. եթե առաքյալները մկրտում էին նախկինում այլ հավատք դավանած մարդկանց (փաստացի կրոնափոխ էին անում), ապա հիմա մկրտվողն արդեն քրիստոնեական գիտակցություն ունի (կամ գոնե պիտի որ ունենա): Այսինքն չափահաս մարդը ինքը պիտի գոնե կրոնական գիտելիքների մինիմում (թեկուզ վերջին տարիներին դպրոցական ծրագիր մտցված Հայ եկեղեցու պատմություն առարկայից) ունենա, որ գնա մկրտվելու: Բայց դե մեր մոտ մկրտվելն էլ մի ինքնանպատակ արարողության է վերածվել, մարդիկ ուղղակի գնում են կնքվելու, որ ասենք խաչ կրեն:
Իսկ արարողության մասով, կարծում եմ, առաքյալներն իրենք Հիսուսից ստացած որոշակի շնորհի հաշվին կարող էին բուժել ու մկրտել, ու այդ ժամանակ ամեն առաքյալ ուղղակի աղոթում էր Տիրոջն ու ջրով «սրբում» մկրտվողի մեղքերը: Տվյալ դեպքում կարևոր էր առաքյալի կարողությունը: Հետագայում խիստ հազվադեպ հանդիպող սրբակյաց հոգևորականներ էին ի վիճակի հրաշք գործելու, ուստի հիմնական շեշտն անցավ արարողությանը, որն էլ աստիճանաբար ճոխացավ: Բայց դե էականն այստեղ մարդու ներքին մղումն է ջրով սրբվելու ադամական մեղքից, իսկ մնացյալն ընդամենը գեղեցիկ սովորություն է:
Տաթևացին բավական դիպուկ է բնորոշել, որ անհրաժեշտ չէ կենտրոնանալ արարողության նյութական մասի վրա, էականը հոգին է.
«Իսկ լուանալն պարտ է լինիլ ի մարմինն բոլոր, իսկ եթէ հարկաւոր ժամանակ հանդիպի զպատուական մասունքն միայն եւ կամ զերեսս միայն բաւական է լուանալ»։
Էջանիշներ