User Tag List

Էջ 114 160-ից ԱռաջինԱռաջին ... 1464104110111112113114115116117118124 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,696 համարից մինչև 1,710 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1696
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանրահավաքը «Ազատության» հրապարակում կրկին մերժվեց

    Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնելու մասին Երևանի քաղաքապետարանին իրազեկում էր ներկայացրել:
    Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ իրազեկումը ներկայացված է ՀՀՇ քարտուղար Վահագն Հայոցյանի կողմից:
    Այսօր լրացավ 72 ժամը, երբ քաղաքապետարանն պետք է որոշում կայացներ իրազեկման վերաբերյալ։ Ժամը 15.30-ին նախատեսված էր քննարկում, որի ընթացքում էլ կայացվելու էր որոշումը:
    «Առաջին լրատվական»-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը մերժել է Կոնգրեսի ներկայացուցչի իրազեկման հայտը:
    Կոնգրեսի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը:

    http://1in.am/arm/armenia_politics_16206.html
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 13.04.2011, 21:15:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (13.04.2011)

  3. #1697
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՐՐՈՐԴ ՈՒԺՆ ՈՒ ԲՀԿ-Ն


    “Նոր ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ շուտով ձևավորվելու է 3-րդ նախընտրական դաշինքը: Այդ հարցով այժմ բանակցություններ են ընթանում: Երրորդ ուժը, ըստ նրա, կարող են ձևավորել Ժառանգությունը, ՀՅԴ, Ժողովրդական կուսակցութունը: Նոր ժամանակները դեռևս չկա այդ բանակցություններում, սակայն կուսակցությունը ակտիվ շփումներ է հաստատել Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցության հետ:

    Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, եթե իրավիճակը մնա այնպես, ինչպես այժմ է, ՆԺԿ-ն ՀԱԿ-ի հետ դաշինքի մեջ չի մտնի: Դա Կարապետյանը բացատրել է գաղափարական տարբերությամբ, իսկ ՆԺԿ-ն դաշինքի մեջ է մտնում միայն գաղափարական հենքի վրա:

    Արամ Կարապետյանը նշել է, որ քաղաքական վերաձևումները սկսվելու են 2011 թ սեպտեմբերից, որին կհանգեցնի քաղաքական ուժերի տեղաբաշխման խնդիրը: Խնդիրները կսրվեն նաև կոալիցիայի մեջ: Նրա խոսքով, ԲՀԿ-ն մինչև վերջ չի համաձայնվի ներկայիս իրավիճակին:


    Լրագիր.ամ

  4. #1698
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժող, հլա լսեք վերջին ծրագիրը

    http://www.azatutyun.am/schedule.html

  5. #1699
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուռաաաա՛, էլի երթա լինու սիրեցի էս երթերը...

    Երևանի քաղաքապետարանը կրկին մերժել է Ազատության հրապարակը տրամադրել ՀԱԿ–ին
    17:08 • 18.04.11

    Երևանի քաղաքապետարանը կրկին մերժել է Ազատության հրապարակը տրամադրել ՀԱԿ–ին։ Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը ս/թ. ապրիլի 15-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2011թ. մայիսի 4-ին ժամը 16.00-23.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։

    Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի այսօրվա որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ ս/թ. մայիսի 4-ին և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը:

    Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (19.04.2011)

  7. #1700
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լռում են, թե ինչ են խոսել







    ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` ոտքի վրա զրույցը, որ տեղի է ունեցել Կոմիտասի անվան պանթեոնում, հետաքրքրում է բոլորին, սակայն և ՀԱԿ-ում և Ժառանգությունում` զրույցի մասին լռություն են պահպանում:
    «Առանց մեկնաբանությունների»,-սա ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի պատասխան է այդ թեմայով:
    Իսկ ԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ ասում է, որ «եթե դա լիներ այնպիսի բովանդակության զրույց, որի արդյունքում «Ժառանգությունը» պիտի անհապաղ քննարկում կազմակերպեր և որոշումներ ընդուներ, ապա դրա համար Րաֆֆի Հովհաննիսյանը նիստ կհրավիրեր։ Եթե նման բան չի արել, ուրեմն դրա կարիքը չի եղել»։
    Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաև նրանց համակիրների միջեւ հեռակա բանավեճ էր ծավալվել ՀԱԿ մարտի 17-ի հանրահավաքից հետո, երբ ՀԱԿ առաջնորդը հանրահավաքի մասնակիցների հետ մտնելով Ազատության հրապարակ, չէր ողջունել այնտեղ հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.04.2011), Jarre (19.04.2011), Lusinamara (19.04.2011), Mephistopheles (19.04.2011), Tig (19.04.2011), Հայկօ (19.04.2011)

  9. #1701
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.04.2011), Jarre (19.04.2011)

  11. #1702
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաքունցին ներս թողեցին
    Քիչ առաջ Արթիկ մեկնած «Առաջին լրատվականի» թղթակիցը տեղեկացրեց, որ երբ լրագրողական խումբը հասել է «Արթիկ» ՔԿ հիմնարկ, իրավապաշտպան Արթուր Սաքունցին արդեն ներս էին թողել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտ:

    Այսինքն` տեղեկանալով Երևանից լրագրողական խմբի ժամանման մասին` «Արթիկ» ՔԿ հիմնարկի աշխատակիցները անմիջապես հարթել են խնդիրը: Այս պահին Արթուր Սաքունցը գտնվում է Նիկոլ Փաշինյանի մոտ

    1in.am

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.04.2011), Jarre (20.04.2011), Norton (20.04.2011)

  13. #1703
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` դատաիրավական բարեփոխումների առանձին հարցերի վերաբերյալ: Ի թիվս այլ հարցերի՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև 2008թ. մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին:

    «Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և՛ մեր պետության, և՛ մեր հասարակության, և՛ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
    Աղբյուր՝ tert.am


    ՀԱԿ-ի պահանջներից երրորդը

    Կարաու՜լ, հեսա Տրիբունը գալու ա դավադրությունների տեսությունը շարունակի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (20.04.2011)

  15. #1704
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միակ հավայի ժեռտվան էս «շախմատային» պարտիայում լինելու ա Նարեկացին

    Չի կարելի Տիգրան Սարգսյանի պես կիսագրագետ մարդու վստահել երկրի կառավարությունը

    ՀՅԴ ԿՊԱՀԱՆՋԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

    Տիգրան Սարգասյանը կգնա իրա սիրած գործով զբաղվելուն՝ կով կթելուն: Բայց կովը կլինի ժողովուրդը, իսկ կթելու գործիքը ԿԲ-ն: Տիկոյի հավայի չեն քցի, ԿԲ նախագահի պաշտոնը ռեզերվ ա արած, ամեն դեպքում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (23.04.2011)

  17. #1705
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նանարը ճիշտ բաներ ա ասում ..

    ՀՅԴ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

    Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը կարծում է, որ բոլոր քաղաքական ուժերը հասարակության հետ երկխոսության գործում թերացել են: Այս տեսակետը նա հայտել է այսօր Մամուլի ազգային ակումբում կազմակերպված երկխոսության հնարավորության վերաբրյալ քննարկման ժամանակ:

    Նա նշել է, որ կա երկխոսություն ընդդիմության ներսում, իշխանության և ընդդիմության միջև, սակայն երկխոսությունը կայացած չէ Հայաստանում, քանի որ հասարակության հետ չի տարվում: Ռուզան Առաքելյանը կարծում է, որ երկխոսության հիմնական նպատակը պետք է լինի այն, որ քաղաքական ուժերի նպատակները չխանգարեն երկրի զարգացմանը:
    Ու ղամազն էլ ա ճիշտ ասում: Ամեն ինչ այնքան պարզ է, որ դաժե Կարապետիչն ա ճիշտ բաներ ասում

    ԿԱՐԱՊԵՏԻՉ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՆԳՐԵՍԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    “Երկխոսությունը իշխանության հետ չէ, այլ Սերժ Սարգսյանի: Դա կախված է նրա բարի կամքից, սակայն կամք չկա», ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` խոսելով երկխոսության հնարավորության մասին:

    Կարապետյանը հարց է ուղղում, թե ինչի շուրջ պետք է լինի երկխոսությունը, եթե կա թալանը, օլիգարխիկ խորհրդարանը, ժողովրդի ծայրահեղ վատ վիճակը, քաղբատարկյալները դեռևս բանտերում են:

    Տիգրան Կարապետյանը նշում է, որ նախկին և ներկա նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը երկխոսում են, սակայն ոչ համակարգի շուրջ, որն իրենք են ստեղծել: Նրա կարծիքով, ոչնչի պետք չեն այն բանակցությունները, որոնք գաղտնի են ընթանում:

    Նրա կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանը, լավ իմանալով համակարգը, հասկանում է, որ իշխանական բուրգը իրենից «լոմ» է ներկայացնում, դրա կողքին երկրորդ «լոմ» է դնում: «Իշխանության մեջ էլ նախագահ կա, ընդդիմության մեջ էլ, այստեղ ազգային անվտանգության, ներքին գործերի նախարար կա, այնտեղ էլ: Իրենք իրար հետ լեզու են գտել, սակայն ինչ անի այն ժողովուրդը, որ երկուսին էլ չի ընդունում», ասել է Կարապետյանը:

    Նա համոզմունք է հայտնել, որ իշխանությունն ու Կոնգրեսը ցանկանում են կիսել իշխանությունը, իսկ ժողովուրդը դրանից բան չի շահում: Կարապետյանը եզրափակել է, որ չկա երկխոսություն, այլ կան պայմանավորվածություններ:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 21.04.2011, 14:33:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (23.04.2011)

  19. #1706
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քաղաքապետարանը մերժել է ընդդիմության իրազեկումները

    Երևանի քաղաքապետարանը մերժել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրազեկումները` Ազատության հրապարակում զանգվածային միջոցառում անցկացնելու վերաբերյալ:

    Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` 2011թ. մայիսի 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք, ապա երթ անցկացնելու մասին:

    Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ապրիլի 20-ին արգելել է հանրահավաքների անցկացումը նշված վայրում, քանի որ Ազատության հրապարակում այլ միջոցառումներ են նախատեսված: Քաղաքապետարանը առաջարկել է հանրահավաքը տեղափոխել Մատենադարանի մերձակա տարածք:
    Սա ՀԱԿ երկրորդ պահանջն էր:
    Առայժմ նորից չկատարվեց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #1707
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դեժավյու

    ՀՔԾ-Ն ԼՍԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ


    ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

    Այդ կապակցությամբ, ի լրումն նախկինում բազմիցս արված հայտարարությունների, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ակնկալելով հասարակության աջակցությունը, կրկին խնդրում է բոլոր նրանց, ով կարող է տեղեկատվություն տրամադրել 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների դեպքերի, հատկապես տասն անձանց մահվան հանգամանքների բացահայտման վերաբերյալ, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբին 511-612 հեռախոսահամարով կամ ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քաղ. Երևան, Վ.Սարգսյան 5:

    Անհրաժեշտության դեպքում` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երաշխավորում է գաղտնիության ապահովումը` ընդհուպ մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով տեղեկատվություն տրամադրած անձի նկատմամբ պաշտպանության միջոցների կիրառումը:

    Կանխավ շնորհակալություն աջակցության համար:
    Էս Փաստահավաքը մեշոկով փաստ էր հավաքել, մարդ խաբա՞ր ա, էտ փաստերը ուր են, որ ՀՔԾ-ն յուղը վրեն վկաներ ա ուզում:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (21.04.2011), Վիշապ (23.04.2011)

  22. #1708
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...
    ...

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.04.2011), Rammer (22.04.2011), Sagittarius (22.04.2011)

  24. #1709
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (22.04.2011)

  26. #1710
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արտոնվել է ՀԱԿ հանրահավաքի անցկացումը Ազատության հրապարակում

    Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքը տեղի կունենա ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ։

    Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի տեղի մասին կազմակերպիչների լրացուցիչ նամակի հիման վրա վերանայել է իր նախորդ՝ ապրիլի 13-ի թիվ 62 որոշումը եւ նոր՝ թիվ 84 որոշմամբ ի գիտություն է ընդունել հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու իրազեկումը։ Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բոլորին։ Ազատ խոսքի, ազատության եւ անկախության ծննդավայր խորհրդանշական հրապարակը այլեւս կծառայի նույն ազատ խոսքի տարածմանը, իրական ազատության ձեռքբերմանը եւ Հայաստանի անկախության ամրապնդմանը։

    Հիշեցնում ենք, որ Ազատության հրապարակում առաջին իրազեկված հանրահավաքը տեղի կունա ապրիլի 28-ին, սկիզբը ժամը 18-ին։

    Հայ ազգային կոնգրես
    Ապրիլի 26, 2011թ.
    Աղբյուր՝ 1in.am


    Սա ՀԱԿ երկրորդ պահանջն էր:
    Մնաց ԲՈԼՈՐ քաղբանտարկյալների ազատ արձակումը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 26.04.2011, 13:00:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 114 160-ից ԱռաջինԱռաջին ... 1464104110111112113114115116117118124 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •