Քաղաքապետարանը մերժել է ընդդիմության իրազեկումները
Երևանի քաղաքապետարանը մերժել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրազեկումները` Ազատության հրապարակում զանգվածային միջոցառում անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` 2011թ. մայիսի 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք, ապա երթ անցկացնելու մասին:
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ապրիլի 20-ին արգելել է հանրահավաքների անցկացումը նշված վայրում, քանի որ Ազատության հրապարակում այլ միջոցառումներ են նախատեսված: Քաղաքապետարանը առաջարկել է հանրահավաքը տեղափոխել Մատենադարանի մերձակա տարածք:
Էջանիշներ