Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Իհարկե գիտական եմ համարում, հայկական դասագրքերի որակի վերաբերյալ կարծիքս բավականին բացասական ա, բայց վերջիվերջո World Book-ը աշխարհի ամենահայտնի հանրագիտարաններից մեկն ա, որի վրա հարյուրավոր գիտնականներ են աշխատել ու էն հավանականությունը, որ մեջը պատահական կամ ոչ ճշգրիտ ինֆորմացիա կներառվի (մանավանդ Եվրոպայի սահմանների հարցը), շա՜տ փոքր ա: Ի դեպ խորհուրդ կտամ արտասահմանյան մասնագիտական գրականություն ուսումնասիրես, ամեն տեղ Եվրոպայի սահմանները նույն ձևով ա նշված ինչ վերևի նկարում:
Այ որ ասում ես ամեն տեղ, դա շատ զարմանալիա, որովհետև արտասահմանյան շատ հեղինակների հոդվածներ եմ կարդացել այս հարցի շուրջ ու ծանոթ եմ շատ քարտեզների, բայց դեռ սահմանների այսպիսի հիշատակման չէի հանդիպել, World Book-ի մասին էլ լսել եմ, բայց չգիտեի, որ նման բաներ են գրված այդտեղ: Իմ համար անընդունելի է դա, որովհետև դա գիտականորեն ապացուցված չէ, ես հենց նոր նայում էի Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի դասախոսությունները, ու այնտեղ ևս իմ ասածի պես են, ոչ թե քո նշած հարյուրավոր գիտնականների մտացածով: Ես 2001 թվականից առնչվում եմ աշխարհագրության և հարակից գիտությունների հետ, ճանաչում եմ այդ ոլորտներում մի շարք գիտնականների ու դեռ ոչ ոքից նման բան չէի լսել: Իրոք զարմանալի ու անընդունելի է ինձ համար:

ՀԳ: Իսկ քո ասած World Book 2001-ը ինտերնետից կարո՞ղ եմ քաշել, շատ հետաքրքրեց: