Արդյո՞ք գրամեքենային տարբերակը ամենահարմարն աԵս ինչքան նկատել եմ հայերենի գրամեքենային տարբերակը հիմնականում ռուսերենի գրամեքենային տարբերակի կլոնն ա: Երկու լեզվում էլ նույն տառերը հիմնականում նույն տեղում են: Բացի դրանից կասկածներ ունեմ, որ ռուսերենի գրամեքենային տարբերակն էլ իդեալական չի:
Սենց մի բան կա, անգլերենի համար գոյություն ունի երկու տարբերակ՝ մեկը հանրահայտ QWERTY դասավորությունն է, որն արդեն ստանդարտ է դարձել, իսկ մյուսը քիչ հայտնի Dvorak դասավորությունն է:
Դվորակ դասավորությունը գրեթե իդեալական է, այստեղ հաշվի են առել, թե որ ստեղներն ու ստեղնային հաջորդականություններն են ամենաշատը օգտագործվում, Դվորակը այնպես է մշակված, որ միառժամանակ հավասարաչափ աշխատի թե ձախ ձեռքը, թե աջը: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ Դվորակով կույր հավաքագրումը շատ ավելի արագ է ու էֆեկտիվ է ու ձեռքերը ավելի քիչ են հոգնում:
Բայց եթե Դվորակն էդքան լավն ա, ինչու՞ է Qwerty-ն ավելի մասսայական դարձել
Պատճառը պետք է փնտրել հին գրամեքենաների մեջԲանն այն է, որ Դվորակի դեպքում շատ հաճախ գրամեքենաների ստեղները կպնում էին իրար ու խճճվում, կանգնեցնելով հավաքագրումը (եթե երբևէ տպել եք գրամեքենայի վրա, ծանոթ կլինեք էս պրոբլեմին): Qwerty-ն շատ անհարմար դասավորություն է, այստեղ հաշվի չի առնվել անգլերենի ուղղագրության յուրահատկությունները, այս դասավորությունը միակ հարմարությունն այն է, որ պրոբլեմատիկ ստեղները իրարից հեռու են գտնվում ու գրամեքենաների ստեղները չեն խճճվում: Այս պատճառով էլ QWERTY-ն շատ ավելի մասսայական դարձավ, քան ավելի հարմար Դվորակը ու հիմա գրեթե անհնարին է դարձել հետ վերադառնալ Դվորակի:
Հիմա գրամեքենաները գնացել են պատմության գիրքը՝ մեզ ժառանգություն թողնելով անհարմար Qwerty-ն, իսկ ժամանակակից համակարգչային ստեղնաշարերը «խճճվելու» պրոբլեմ չունեն
Դրա համար էլ կասկածներ ունեմ, որ ռուսերենի ու հայերենի գրամեքենային դասավորությունն էլ երևի թե Qwerty-ի տրամաբանությամբ պատրաստած կլինեն, այսինքն ոչ թե հաշվի են առել լեզվի յուրահատկությունները, այլ այնպես են պատրաստել, որ գրամեքենաների հետ մեխանիկական պրոբլեմներ չլինեն:
Միգուցե սխալվում եմ, բայց դե![]()
Էջանիշներ