User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ դասավորությամբ եք հավաքում հայերենը։

Քվեարկողներ
56. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ֆոնետիկ (8=Ր)

    48 85.71%
  • Ֆոնետիկ (8=Ռ)

    3 5.36%
  • Գրամեքենային (Typewriter)

    3 5.36%
  • Այլ դասավորություն

    2 3.57%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Հայատառ մուտքագրման դասավորություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ճիշտ տարբերակը «ՈՒ»-ն չի՞։
    Վերջին խմբագրող՝ davidus: 15.04.2011, 10:16:

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի խնդիր չկա։ Կարելի ա shift-ի տակ դնել «Ու», իսկ caps lock-ի տակ «ՈՒ»։ Դրա հնարավորոույթունը կա։
    Փորձել ե՞ս տենց անել։ Ես մի երկու տարի առաջ էի էս թեմայով բզբզացել ու կարծեմ քո ասածը մտքովս անցել էր, բայց տենց հնարավորություն չկար։

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ճիշտ տարբերակը «ՈՒ»-ն չի՞։
    Նայած ինչ դեպքում։ Եթե ասենք վերնագրում բոլոր տառերը մեծատառով պիտի գրես, ապա ճիշտը «ՈՒ»–ն է։ Իսկ սովորական տեքստում ասենք նախադասության սկզբում եթե պիտի գրես, ապա «Ու» է գրվում։ Ես տենց գիտեմ։ Գուցե սխալվու՞մ եմ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.04.2011), Rammstein (15.04.2011), _Հրաչ_ (15.04.2011)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձել ե՞ս տենց անել։ Ես մի երկու տարի առաջ էի էս թեմայով բզբզացել ու կարծեմ քո ասածը մտքովս անցել էր, բայց տենց հնարավորություն չկար։
    Ճիշտ ես, ինձ թվաց, թե եթե shift=caps պտիչկան հանենք, հնարավոր կլինի։ Նոր փորձեցի, չի լինում։

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայած ինչ դեպքում։ Եթե ասենք վերնագրում բոլոր տառերը մեծատառով պիտի գրես, ապա ճիշտը «ՈՒ»–ն է։ Իսկ սովորական տեքստում ասենք նախադասության սկզբում եթե պիտի գրես, ապա «Ու» է գրվում։ Ես տենց գիտեմ։ Գուցե սխալվու՞մ եմ։
    Եթե առաջնորդվենք նույն «ԵՎ»-ի տրամաբանությամբ, ապա համաձայն եմ (Եվրոպա - ԵՎՐՈՊԱ)։ Բայց մի տեղ կարդացել եմ, որ «ՈՒ»-ն էր ճիշտը։ Ամեն դեպքում համոզված չեմ։ Ճշտել ա պետք։

  5. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես օգտվում եմ գրամեքենային դասավորվածությունից՝ աննշան փոփոխություններով։

    Ասեմ, ինչով է ԱՀԱՎՈՐ հարմար այս դասավորվածությունը։

    Խնդրում եմ ուշադիր նայել ձեր ստեղնաշարի F և J տառերին։ Տեսնում ե՞ք այդ ստեղների վրայի դուրս ընկած փոքրիկ գծերը։

    Ուրմեն սրանք ահավոր հարմար են «կույր» մեթոդով տպելու համար և անընդհատ կարիք չունես նայելու ստեղնաշարին։ Գրամեքենային տարբերակը երկար տարիներ փորձարկվել է և հայերեն տպելու համար ամենահարմարն է, քանի որ հաշվի են առնված մեր լեզվի յուրահատկությունները և այն տառերը, որոնք ավելի հաճախ են գործածվում գտնվում են «հարմար տեղերում»։

    Հարցման մեջ նշված բոլոր տարբերակներից օգտվել եմ։ Կարծիքս՝ գրամեքենային տարբերակից լավը չկա։ Ճիշտ է մեկ ամիս չարչարվում ես, որ սովորես, բայց հետո.... Հետևիցդ ընկնել չի լինի

  6. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օգտվում եմ գրամեքենային դասավորվածությունից՝ աննշան փոփոխություններով։

    Ասեմ, ինչով է ԱՀԱՎՈՐ հարմար այս դասավորվածությունը։

    Խնդրում եմ ուշադիր նայել ձեր ստեղնաշարի F և J տառերին։ Տեսնում ե՞ք այդ ստեղների վրայի դուրս ընկած փոքրիկ գծերը։

    Ուրմեն սրանք ահավոր հարմար են «կույր» մեթոդով տպելու համար և անընդհատ կարիք չունես նայելու ստեղնաշարին։ Գրամեքենային տարբերակը երկար տարիներ փորձարկվել է և հայերեն տպելու համար ամենահարմարն է, քանի որ հաշվի են առնված մեր լեզվի յուրահատկությունները և այն տառերը, որոնք ավելի հաճախ են գործածվում գտնվում են «հարմար տեղերում»։

    Հարցման մեջ նշված բոլոր տարբերակներից օգտվել եմ։ Կարծիքս՝ գրամեքենային տարբերակից լավը չկա։ Ճիշտ է մեկ ամիս չարչարվում ես, որ սովորես, բայց հետո.... Հետևիցդ ընկնել չի լինի
    Արդյո՞ք գրամեքենային տարբերակը ամենահարմարն ա Ես ինչքան նկատել եմ հայերենի գրամեքենային տարբերակը հիմնականում ռուսերենի գրամեքենային տարբերակի կլոնն ա: Երկու լեզվում էլ նույն տառերը հիմնականում նույն տեղում են: Բացի դրանից կասկածներ ունեմ, որ ռուսերենի գրամեքենային տարբերակն էլ իդեալական չի:

    Սենց մի բան կա, անգլերենի համար գոյություն ունի երկու տարբերակ՝ մեկը հանրահայտ QWERTY դասավորությունն է, որն արդեն ստանդարտ է դարձել, իսկ մյուսը քիչ հայտնի Dvorak դասավորությունն է:



    Դվորակ դասավորությունը գրեթե իդեալական է, այստեղ հաշվի են առել, թե որ ստեղներն ու ստեղնային հաջորդականություններն են ամենաշատը օգտագործվում, Դվորակը այնպես է մշակված, որ միառժամանակ հավասարաչափ աշխատի թե ձախ ձեռքը, թե աջը: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ Դվորակով կույր հավաքագրումը շատ ավելի արագ է ու էֆեկտիվ է ու ձեռքերը ավելի քիչ են հոգնում:

    Բայց եթե Դվորակն էդքան լավն ա, ինչու՞ է Qwerty-ն ավելի մասսայական դարձել

    Պատճառը պետք է փնտրել հին գրամեքենաների մեջ Բանն այն է, որ Դվորակի դեպքում շատ հաճախ գրամեքենաների ստեղները կպնում էին իրար ու խճճվում, կանգնեցնելով հավաքագրումը (եթե երբևէ տպել եք գրամեքենայի վրա, ծանոթ կլինեք էս պրոբլեմին): Qwerty-ն շատ անհարմար դասավորություն է, այստեղ հաշվի չի առնվել անգլերենի ուղղագրության յուրահատկությունները, այս դասավորությունը միակ հարմարությունն այն է, որ պրոբլեմատիկ ստեղները իրարից հեռու են գտնվում ու գրամեքենաների ստեղները չեն խճճվում: Այս պատճառով էլ QWERTY-ն շատ ավելի մասսայական դարձավ, քան ավելի հարմար Դվորակը ու հիմա գրեթե անհնարին է դարձել հետ վերադառնալ Դվորակի:

    Հիմա գրամեքենաները գնացել են պատմության գիրքը՝ մեզ ժառանգություն թողնելով անհարմար Qwerty-ն, իսկ ժամանակակից համակարգչային ստեղնաշարերը «խճճվելու» պրոբլեմ չունեն

    Դրա համար էլ կասկածներ ունեմ, որ ռուսերենի ու հայերենի գրամեքենային դասավորությունն էլ երևի թե Qwerty-ի տրամաբանությամբ պատրաստած կլինեն, այսինքն ոչ թե հաշվի են առել լեզվի յուրահատկությունները, այլ այնպես են պատրաստել, որ գրամեքենաների հետ մեխանիկական պրոբլեմներ չլինեն:

    Միգուցե սխալվում եմ, բայց դե
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (15.04.2011), Freeman (15.04.2011), Moonwalker (15.04.2011), Yellow Raven (15.04.2011), Արշակ (15.04.2011), Լեո (30.07.2011), Հայկօ (15.04.2011)

  8. #6
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա ես գիտեի, թե հենց Qwerty-ին ստեղծելուց են հաշվի առել անգլերեն լեզվի յուրահատկությունները
    Ինչ վերաբերում է հայերենին, դե բնականաբար ֆոնետիկ շարվածք եմ օգտագործում, զուտ այն պատճառով, որ սկզբում ստեղնաշարին ծանոթացել եմ լատինատառեր օգտագործելով: Հետո որ սկսեցի հայերեն գրել, պարզ էր, որ ավելի հեշտ ա արդեն իմացած շարվածքով աշխատել, քան թե նոր բան սովորել: Հատկապես եթե երբեմն տառի տեղը մոռանում ես, կարելի է նայել
    Իսկ Typewriter ստեղնաշարից իմ կարծիքով օգտվում են ավելի մեծ սերնդի մարդիկ, ովքեր ժամանակին աշխատել են գրամեքենայի վրա:

    Ի դեպ, հիմա օգտվում եմ այսպիսի շարվածքից՝
    keys.PNG
    Վերջին խմբագրող՝ ArmSOAD: 15.04.2011, 12:09:

  9. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ArmSOAD-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ես գիտեի, թե հենց Qwerty-ին ստեղծելուց են հաշվի առել անգլերեն լեզվի յուրահատկությունները
    Բնականաբար որոշ առանձնահատկություններ հաշվի առել են, Qwerty-ն էդքան էլ պատահական դասավորություն չի, բայց հիմնականում շեշտը դրել են նրա վրա, որ գրամեքենայի հետ պրոբլեմներ չլինեն: Նայի, Դվորակում բոլոր ձայնավորները ու ամենահաճախ օգտագործվող կետադրական նշանները գտնվում են ձախ կողմում, մեքենագրման ժամանակ ուզած չուզած համ ձախդ ես օգտագործելու (ձայնավորի ու կետադրության համար), համ էլ աջը՝ ամենահաճախ օգտագործվող բաղաձայնների համար: Իսկ Qwerty-ում ձայնավորների մի մասը ձախում եմ, մյուսը աջում ու Qwerty-ում ավելի շատ ձախ ձեռքն ա օգտագործվում, քան աջը: Անգլերենում հազարավոր բառեր կան, որոնք Qwerty-ով գրելիս օգտագործվում միայն ձախը ու ընդամենը երկու հարյուր բառ կա, որոնց դեպքում օգտագործվում է միայն աջը: Այսինքն Qwerty-ն ի սկզբանե շատ անհարմար է աջլիկների համար, բացի դրանից քանի որ շատ բառերում ձեռքերի հերթականությունը չի փոխվում, չես կարողանում ավելի արագ տեքստը հավաքել ու շուտ ես հոգնում:

    Օրինակի համար Qwerty-ով փորձիր գրել Secretary բառը, բոլոր տառերը բացի y-ից գրվում են ձախով՝ ՁՁՁՁՁՁՁՁԱ: Իսկ եթե նույնը գրես Դվորակով կլինի Ա(ջ)Ձ(ախ)ԱԱՁԱՁԱՁ

    Ես մի ժամանակ ուզում էի Դվորակ սովորել, բայց հետո փոշմանեցի, որովհետև նախ Qwerty-իս արագությունը բավականին լավն ա (րոպեում 60 բառ), համ էլ շատ համակարգիչների ու հեռախոսների վրա Դվորակ չկա
    I may be paranoid but no android!

  10. #8
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար էլ կասկածներ ունեմ, որ ռուսերենի ու հայերենի գրամեքենային դասավորությունն էլ երևի թե Qwerty-ի տրամաբանությամբ պատրաստած կլինեն, այսինքն ոչ թե հաշվի են առել լեզվի յուրահատկությունները, այլ այնպես են պատրաստել, որ գրամեքենաների հետ մեխանիկական պրոբլեմներ չլինեն:

    Միգուցե սխալվում եմ, բայց դե
    Ռուսերենը չգիտեմ, գուցե տենց է, բայց հայերենը կասկած չունեմ, որ էդպես չի, պարզաբանեմ.

    Հայերեն գրամեքենայինում.
    1. «Ո»-ն ու «Ւ»-ը իրար կողքի են:
    2. «Ե», «Ա», «Ն» տառերը իրար կողքի են (հավանաբար հաշվի են առել «յան» վերջավորությունները, որը դասական ուղղագրությամբ «եան» է):
    3. Ամենագործածվող տառերից մեկը (եթե ոչ ամենաօգտագործվողը)` Այբ տառը ստեղնաշարի կենտրոնում է:
    4. Մյուս ձայնավորներն էլ առանձնապես հեռու չեն:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Knew-all.com Հայատառ Կայք
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 25
    Վերջինը: 18.12.2015, 11:40
  2. Հարցում․ հայատառ ՍՄՍ-ների վերաբերյալ
    Հեղինակ՝ Mono, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 09.11.2012, 15:14
  3. Հայատառ չատ! :)
    Հեղինակ՝ Mesrop, բաժին` Վեբ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 02.05.2007, 12:18
  4. Ինչու՞ ոչ հայատառ մականուն
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.12.2006, 16:33
  5. Հայերեն ստեղնաշարերի դասավորություններ
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.03.2006, 15:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •