Ակումբում գրական ճաշակի լուրջ պակաս կա![]()
Տարբերակ 1. Վիրավորանք (հեղինակ՝ Malxas)
Տարբերակ 2. Սեանս (հեղինակ՝ impression)
Տարբերակ 3. Մահը (հեղինակ՝ Գալաթեա)
Տարբերակ 4. Երկու շաուրմա և մեկ թան (հեղինակ՝ Տրիբուն)
Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են (հեղինակ՝ Հայկօ)
Տարբերակ 6. Վիշապի վանք (հեղինակ՝ Hagrig)
Տարբերակ 7. Աննան (հեղինակ՝ Morg)

Ակումբում գրական ճաշակի լուրջ պակաս կա![]()

Ձայնալար (12.04.2011)
Հեղինակագուշակությամբ չզբաղվե՞նք:
1. ԻՄՀԿ Մալխասն ա կամ Հեթանոսը: Հեթանոսը շատ ակտիվ ա թեմայում, հավանական ա, որ տարբերակ ունի
2. Գալաթեա, լրիվ իր ոճով էր (դետեկտիվախառն), մանավանդ որ չի քվեարկել դեռ ու մանավանդ որ ինքն իրեն իբր թե դատափետել ա, մթոմ լավ չի գրել, սենցն ա նենցն ա
3. impression - Ես նկատել եմ, սենց մի բան: Լիլի ստեղծագործությունների հերոսները by default աղջիկ են ու էդ ստեղծագործության կեսերից նոր սկսում ա զգացվել: Իսկ եթե հերոսը տղա է լինում, ամենասկզբում պարտադիր մի հուշում լինում ա հերոսի սեռի մասին: Երրորդը կարդալուց ես մտածեցի տղա է, բայց կեսերում նոր հասկացվեց, որ աղջիկ ա հերոսը: Բացի դրանից հումորն ու թեթև, հետաքրքիր ոճը լրիվ իմպրեսիոնիստական էր: Բացի դրանից դեռ չի քվեարկել, վախենում է ինքնաբացահայտվել:
4. Ընդհանրապես չի հետաքրքրում հեղինակի ինքնությունը, որովհետև հեղինակը ոչ մի ջանք ու եռանդ չի գործածել սա գրելու համար:
5. ivy, քվեարկել ա առաջին հինգի օգտին, որպեսզի պալիտ չլինիՀետո լեզվի կոկիկությունն ու ոճը շատ է իրեն մատնում: Քննարկելիս շատ թեթևակի անցավ էս տարբերակի վրայով, ոչ առանձնապես դատափետեց, ոչ էլ գովերգեց: Եթե վերջում պարզվի, որ իրոք ինքն ա, պատրաստ եմ Գերմանիա հասնել ճակատը պագելու համար
Բայց մեկ ա, ivy-ից բացի ուրիշ տարբերակներ էլ մտքովս անցան: Գալաթեային միանգամից բացառեցի, որովհետև ինքն իր գրածի մասին էդքան երկար ու հանգամանալից կարծիք չէր գրի: Ուլուանան էլ կարող էր սենց ոճով գրել, բայց իրեն ինչ-որ չեմ պատկերացնում սարսափ պատմություն գրելիս
Բարեկամն էլ մտքովս անցավ, բայց վերջերս գրեթե չի երևում Ակումբում: Հայկօյին բացառում եմ, որովհետև չնայած էգոտիստ մեռնում ա, բայց դժվար թե բռներ մենակ ինքն իրեն գովերգեր, վերջում էլ մենակ իր օգտին քվեարկեր
6. Դե արդեն պարզից էլ պարզ ա, որ Հագրիգն ա
7. Չգիտեմ ով ա, բայց զգացվում ա, որ գրողը «Աննա» սերիալի մոլի երկրպագու աՀեթանոսին բացառում եմ, որովհետև էլ ինչ հեթանոս, եթե վերջում քահանային խարույկի վրա վառելու փոխարեն ազատ են արձակում
![]()
I may be paranoid but no android!
Ռուֆ, բացի մնացած տրամաբանական սխալներից, նշեմ, որ ես քվեարկել եմ![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski

Ես էլ ակումբցիներից մեկի (ոչ իմ) գուշակություններն էստեղ հրապարակեմ, չեմ կարծում, որ դեմ լինի։
1-ինը՝ չկա/դեռ չի ասել
2-րդը երևի Whisper
3-րդը՝ միանշանակ impresiion
4-րդը չկա/դեռ չի ասել
5-րդը՝ վերնագրից դատելով՝ Հայկօ, բայց կարդալուց հետո կարծիքը չի հայտնել
6-րդը, իր իսկ բառերով ասած, Ռուֆուսոտ էր, բայց վերջի «Շարունակելի…»-ն ասում է, որ ինչ-որ նորեկ քյառթու է կամ աղջիկ:
7-րդը չկա/դեռ չի ասել
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
1-եսիմ ով ա
2-եսիմ ով ա
3-հաստատ ես չեմ
4-եսիմ ով ա
5-Հայկօ-ն չի իմ կարծիքով
6-չեմ էլ կարդացել, որ մտածեմ ով ա
7-նայիր 6 կետը
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Հասարակ մահկանացուի կարծիք`
1.einnA
2.Գալաթեա/Mark Pauler
3.impression
4.Chilly
5.ivy
6.Hagrig
7.Արամ
![]()
Այ էսքանը ինձ ավելի շատ վախեցրեց սենց լույս առավոտով, քան էն 3սարսափազդուները գիշերվա կեսին((չնայած էն օրը գնալ քնել էի վախենում, իսկ հիմա խոհանոցից մի կտոր հաց բերել ուտելուց) ու չգիտես ինչի նման գեղեցիկ շարադրանքից հետո մտածում եմ, որ դրանցից մեկի հեղինակը Չուկնա
թե չի մասնակցում?
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Ժող, Հայկօն էս նախագծում կա հաստատ ու առնվազն երկու տարբերակով:
5-րդ տարբերակը գրել է շատ լավ, մշակված, մտածված, իսկ առաջինը՝ շատ արագ: Առաջին տարբերակում իր բառապաշարը զգացվում էր: Չեմ հասկանում, թե ոնց ա իրա ճակատը պաչելու: Առաջինը ոճի սահունության պատճառով մի՜ քիչ impression-ին էլ եմ կասկածում:
2-րդը impression-ն է, չնայած խիստ կասկածում եմ, որ ինքը առաջին նախադասության նկարագրությունն էդքան խառը կներկայացներ:
3-րդը Գալաթեան է: 2-րդ ու 3-րդ տարբերակների հեղինակներին միգուցե հակառակ եմ գուշակել:
4-րդը Hagrig-ն է:
6-րդի էն 18-րդ դարի դուռը ինձ ստիպեց մտածել, որ Malxas-ն է:
7-րդը hetanos-ն է:
Այվին, իրոք, չի գրել: Ես իրեն չգտա էս նախագծում:
Վերջին խմբագրող՝ Ամպ: 12.04.2011, 11:37:
In consiliis nostris fatum nostrum est.

Երբ ինձ ասում են, որ խմելը պետք է թարգել, քամահրանքով եմ վերաբերվում: Ախր ալկոհոլիկ չեմ, բան չեմ: Ի՞նչ թարգել: Երբեմն հաճույքիս համար խմում եմ: Բայց երբ այսօր կարդացի, թե գիշերն ինչ եմ գրել, սկսեցի հասկանալ... Չգիտեմ, միշտ խուսափել եմ այս ամենը գրել, պահել եմ մեջ: Ավելին՝ մոռացել եմ: Կամ էլ, գուցե, ինձ թվում էր, որ մոռացել եմ: Բայց բավական է ինչ-որ քանակությամբ ալկոհոլ, ու հանկարծ այդ ամենը նորից կանգնում է աչքերիդ առջև: Ընդամենը 7 տարեկան երեխա էի այդ ժամանակ: Շատ բան չէի հասկանում, չէի հասկանում թե մահն ինչ է, չնայած շատ փոքրիկների նման վախենում էի մահից էլ, ուրվականներից էլ, դագաղներից էլ... Դրա համար էր, երևի, որ չհամաձայնվեցի տանը մնալ: Երևի վախենում էի, որ Մարիի ուրվականը կգա իմ մոտ: Չնայած ես իհարկե չէի կարող մտքիս ծերով անգամ անցկացնել, թե ինչ բան է ուրվականը: Մեծերն էին անընդհատ վախացրել:
Ու իջել էի բակ:
Թաղման:
Առաջին անգամ էի թաղում տեսնում: Ժող, չեք պատկերացնի, թե դա ինչ էր իմ պես, թող ներվի ասել, զգայուն փոքրիկի համար:
Ես մինչև դա թաղում տեսել էի միայն հեռուստացույցով՝ կինոների մեջ: Տեսել էի սևամորթների թաղումներ, որտեղ մարդիկ ուրախ երգում ու պարում էին, ու ես չէի հասկանում, թե ինչի, տեսել էի նաև ոչ սևամորթների թաղումներ, որտեղ բոլորը լացում էին: Ու ես գիտեի, որ էստեղ էլ բոլորը պետք է լացեին:
Բայց լացող չկար:
Բոլորը կանգնած էին ուղիղ, զգաստ: Բոլորը մի տեսակ վախենալու դեմքերով: Ու լուռ: Էդ լռությունը կյանքում չեմ մոռանա: Կծկվել էի մայրիկիս կողքին ու բռնել նրա փեշից:
- Մամ, ինչի՞ չեն լացում, - հարցրի:
Մայրիկս, որ մինչև դա մյուսների նման անշարժ կանգնած էր, նայեց ինձ ու առաջին անգամ ինձ լավ զգացի, զգացի որ չնայած էս ողջ գորշ լռության մայրս կողքիս է: Նայեց ինձ ու... ապակե, անկենդան հայացքիս ոտքերս դողացին: Հենց այդ ժամանակ իջացրին Մարիին: Փոքրիկ դագաղը սև էր: Սև ու կանչող: Մորս փեշը թողնելով առաջ գնացի: Գեղեցկուհի Մարին՝ պառկած գորշ դագաղի մեջ... Լացի ձայն լսեցի: Փաստորեն դեռ կյանք կար: Շուռ եկա: Մարիի հայրն էր: Չէի հասկանում, թե ինչի են նրա ձեռքերը շղթայված իսկ կողքին ոստիկաններ կանգնած: Տարիներ հետո միայն պետք է իմանայի, որ իրեն ձերբակալել են՝ աղջկան սպանելու մեղադրանքով: Իրան այլևս չտեսա: Երբ արդեն հասուն տարիքի էի հասել, ինձ պատմեցին, որ բանտում մնացել է մեկ ամիս, չի քնել ոչ մի վայրկյան, գիշերները հասնելուն պես սկսել է գոռալ. «Աղջիկս, թող ինձ, մի տանջիր, ես քեզ դիտմամբ չեմ սպանել», իսկ մի ամիս հետո քերել է բանտախցի պատերը, կերել այդ քերվածքը, առատ, ու մահացել՝ թունավորումից:
Ոստիկանները տարան նրան: Իսկ 4 տարիքով տղամարդիկ տարան դագաղը: Ու դագաղի հետևից շարժվում էին մարդիկ, լուռ, անշարժ դեմքերով, ապակե աչքերով: Ես կանգնած էի, չէի շարժվում, իսկ նրանք անցնում էին իմ կողքով:
Տեսնես ինչու՞ եմ պատմում...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ ինչ պատճառով էր սպանել? :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ