Տարբերակ 1. Վիրավորանք (հեղինակ՝ Malxas)
Տարբերակ 2. Սեանս (հեղինակ՝ impression)
Տարբերակ 3. Մահը (հեղինակ՝ Գալաթեա)
Տարբերակ 4. Երկու շաուրմա և մեկ թան (հեղինակ՝ Տրիբուն)
Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են (հեղինակ՝ Հայկօ)
Տարբերակ 6. Վիշապի վանք (հեղինակ՝ Hagrig)
Տարբերակ 7. Աննան (հեղինակ՝ Morg)

Չուկ, հենց նոր քվեարկել եմ 2րդ ու 3րդ տարբերակների օգտին,բայց 5րդ ի օգտին չհասցրի քվեարկել: Չգիտեմ, ինչ կոճակի եմ կպել, բայց համակարգն արդեն թույլ չի տալիս 5րդ ի օգտին էլ քվեարկել: Խնդրում եմ, ավելացրու ձայնս:
ներողություն եմ խնդրում այս անգրագետ գրառման համար, վերջապես անհատական նոութբուք ունեմ, բայց կետադրական նշաններն ու ահագին ֆունկցիաներ դեռ չեմ գտնում:
Տարբերակ 3.
Մահը
Ճուտիկ՝ կապուտ:![]()
Լավ էր գրված...
Վախենալու էր... Կամ էլ ես դեռ «Սեանսի» ազդեցության տակ եմ:
Լավ, ժողովուրդ, էլ մեռելների մասին մի գրեք, հա՞: Հիմա էն մյուսներն էլ են սե՞նց...![]()
impression (12.04.2011)

Էս մասով լրիվ +1, Հայկ։ Ես միշտ էլ ներսումս մանեկեններին կենդանի մարդկանց նման եմ վերաբերվել. էս պատմվածքից հետո իմ վիճակը պակերացնո՞ւմ ես... Հիմա նույնիսկ մտածում եմ, որ էդ հայացքը ես հաստատ տեսել եմ...
Պաչողն էլի Լիլ էր, բայց Իմփրեշընը չէր...impression-ի հետ միասին կպաչեմ հեղինակը ճակատը, եթե իհարկե հեղինակը դեմ չի:
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Լիլ ջան, դիցուք իմփրեշնն էլ ա ուզել պաչի սույն ճակատը, բայց իմանալով այլ ոտնձգությունների մասին՝ վերոհիշյալ ճակատի պահով, իմփրեշնն ինքնաբացարկ է հայտարարել, ու անպաչ հեռացել
պաչեք ինչքան սրտներդ կուզի![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Նաիրուհի (12.04.2011)

Ահա, վերջապես ես էլ դեր ունեցա այս թեմայում
Մտածում եմ ոնց ձգեմ ասելիքս, որ մի քիչ երկար գոնե գրեմ
Արևածագ ջան, ներողություն եմ խնդրում, բայց քվեարկության կանոնների մեջ սևով սպիտակին (ավելի ճիշտ շատ բաց կապտաթույրին) գրված է.
«Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու»
Ներողություն եմ խնդրում, սակայն համակարգն աշխատում է անխափան ու բաց թողնված քվեն հաշվելու ենթակա չէ:
Սակայն 5-րդ տարբերակի հեղինակը կարող է ոգևորվել քո գրառումից ու իմանալ, որ իր ստեղծագործությունն էլ ես հավանել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շինարար (12.04.2011)

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ