Մատանիների տիրակալ 3 - ում մի հատված կար, որն ինձ Շեքսպիրի Մակբեթին է նմանեցված:Խոսքը Սարոմանի այն զինվորի մասին է, որ վիշապի վրա նստած աջ ու ձախ կոտորում է և որին ոչ մի տղամարդ չի կարող սպանել: Ի վերջո նրան սպանում է թագավորի աղջիկը: Շեքսպիրի մոտ էլ Մակբեթին չէր կարող սպանել յուրաքանչյուր ոք, որին կին է ծնել: Ի վերջո դա հաջողվում է Մակդուֆին, որը ոչ թե բնական ձևով էր ծնվել, այլ կեսարյան հատումով...
Ինչ երևում է, է, որ Թոլքիեն նոր ես կարդում, ոնց կուզենայի այս հարցով քո տեղը լինեի - խոսքը Անգմար անունով հայտնի նազգուլի կամ Սև հեծյալի մասին է, ամենազոր Սև առաջնորդի և Սարսափի տիրակալի, որը ըստ իս "Մատանիների տիրակալ"-ի ամենահետաքրքիր, ես նույնիսկ կասեի հակասական, հետաքրքիր և ինչ-որ տեղ նույնիսկ ողբերգական ֆիգուրներից մեկն էԽոսքը Սարոմանի այն զինվորի մասին է,
Դե իսկ այլաբանությունից վախենալու կարիք երևի թե իրոք չկար, որ բան լիներ, Թոլքիենը կասեր...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Անձամբ իմ կարծիքով էլ այստեղ արտացոլված է Երկրորդ համաշխարհայինը: Հիշում եք, գրքում խուլ հիշատակություններ կան էլֆերի ու մարդկանց երբեմնի դաշինքի մասին, որի արդյունքում չարը տապալվեց, բայց չոչնչացվեց: Այ հենց այդ դաշինքն է առաջին համաշխարհայինը:
Ի դեպ, կխնդրեյի մոդերատորին այս բոլոր թոիլքիենական քննարկումները տանել Թոլքիենին նվիրված համապատասխան թեմա![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (03.03.2011)
ժողովուրդ, բաժնում ման եկա ու «փնտրում եմ գիրք» թեմա չգտա, դրա համար էլ ստեղ եմ գրում:
Փնտրում եմ ու ցանկանում եմ գնել հետևյալ գրքերը:
Дуглас Ноэль Адамс
1. «Путеводитель для путешествующих по галактике автостопом», 1979 г.
2. «Ресторан "У конца вселенной"», 1980 г.
3. «Жизнь, Вселенная и всё остальное», 1982 г.
4. «Всего хорошего, и спасибо за рыбу!», 1984 г.
5. «В основном безвредна», 1992 г.
Քաշել ու տպել չեմ ցանկանում, դրա տեղը գիտեմ: Առաջարկությունները ՊՄ-ով, պլիզ:
Լավ էլ ընդունել է, որ աստվածաշունչն է վերապատմում: Դրա համար էլ գրքից դալտոնիկ խրյուսի հոտ է գալիս))) իհարկե, ոչ Նառնիայի չափ, որը կարդալ չի լինում: Նամանավանդ Իզյան՝ Ասլանի դերակատարմամբ![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իրա անունը Անգմար չի: Անգմարը հյուսիսային թագավորության անունա, որի արքայա էղել նազգուլների առաջնորդը: Թարգմանվումա որպես "երկաթյա տուն":խոսքը Անգմար անունով հայտնի նազգուլի կամ Սև հեծյալի մասին է
Թոլքինը Անգմարի կախարդ-արքայի անունը ոչ մի տեղ չի նշում, բայց "ենթադրումա", որ վերջինս մարդ էղած ժամանակ նումենորցիա էղել: Միակ նազգուլը, ում անունը երբևէ նշվելա Թոլքինի կողմից, իսթերլինգ Խամուլն ա:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Rhayader (16.03.2011)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ինչի՞ց այդքան բան ենթադրեցիր))) որտե՞ղ է կոզլիկ Wi+ch|{ing-ը գլխից վերև թռնում:
Լիոն, Տոլկիենի մոտ կա բարի, կա չար: Արանքում՝ ոչ մի բան: Ոչ մի տրագիզմ չարագործների մեջ: Ընդհանրապես: Ասենք, երբ ինքը «Children of Hurin»-ում ֆիննական «Կալևալայի» Կուլերվոյի պատմությունն է պատմում, տրագիզմ գլխավոր հերոսի ճակատագրում՝ ինչքան ուզես: Բայց երբ Տոլկիենի «սեփական» սյուժեներն են գնում, ամեն ինչ խրյուսների աստվածաշնչից այն կողմ չի անցնում. կա Բացարձակ Չար Տիրակալ (տարբեր հանգամանքներում՝ Մելկորը, Սաուրոնը կամ Wi+ch|{ing-ը)՝ իր Բացարձակ Չար Հետևորդներով (օրկեր, օգրեր, Ցածր Մարդիկ՝ մանրամասնեմ, երեքն էլ «սևեր են», ու առանց դրա էլ ռասսիզմի անտանելի հոտ էլ է գալիս), որոնք ուզում են Գրավել ու Ստրկացնել աշխարհը (Գ&Ս, ստերեոտիպային չարագործի կյանքի նպատակը, որի համար կամ որի արդյունքում իրեն սովորաբար ՄՈՌՌՌԹՈՒՄ են), ու Բարի Հերոսների Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, որի ներկայացուցիչները սիստեմատիկ ոչնչացնում են Բացարձակ Չար Տիրակալներին ու Բացարձակ Չար Հետևորդներին, ու ինչն է հետաքրքիր՝ բոլորն էլ, որ նայենք, նույն նպատակներն ունեն (հակառակորդին վերացնել ու մենակ իշխել ամբողջ աշխարհում), ու նման մեթոդներից են օգտվում (բոլոր ձեռքի տակ եղած մեթոդներով հակառակորդ ՌԱՍՍԱՆԵՐԻ տոտալ ցեղասպանություն իրականացնել): Տոլկիենն, իհարկե, օրկական ու գոբլինական բնակավայրերի ոչնչացման տեսարաններում շատ հարմար ձևով բաց է թողնում վերջիններիս կանանց ու երեխաներին (բայց, (c) Էոմեր, ոչնչացնում են մինչև վերջին մարդը): Որ հերոսների խիղճը մաքուր լինի:
Ու այդքան իրար նման կողմերը ինչու՞ են բաժանված «չարի» ու «բարու»: Որ արդարացվի նրանց կոնֆլիկտն ու «բարիների» կողմից «չարերի» սիստեմատիկ ոչնչացումը: Ինչպես նաև՝ դատապարտվի հակառակ պրոցեսը:
Այլ կերպ ասած՝ պատմությունը գրում են հաղթողները:
Պարզ օրինակ. երբ Սաուրոնը բոլորին խաբում է մատանիներով, օ՜ սարսափ, ինչպիսի՜ չարագործություն, բայց երբ Գանդ... ալֆը զբոսնում է՝ բոլորին, անկախ նրանից՝ «չար» են, թե «բարի», աջ ու ձախ մանիպուլյացիա անելով ու խաբելով, որովհետև «գիտի, թե ինչն է բոլորի համար լավ» (համոզված եմ՝ Սաուրոնն էլ իր արարքներն այդպես կբացատրեր), ինչպիսի՜ իմաստուն կախարդ, «Gandalf for president!» և այլն:
Բոլոր Տոլկիենապաշտներին խորհուրդ եմ տալիս կարդալ ֆենտեզի ոճի հեղինակավոր գրող Մայքլ Մուրկոկի «Epic Pooh» հոդվածը: Ձեր օրգաստիկ նոպաները տեղին չեն. գիրքն, իհարկե, լավն է (հետաքրքիր է ընթերցվում, վարպետորեն է գրված, հուզիչ պահեր ունի և այլն), բայց հաստատ կատարելությունից հեռու է:
Չնայած՝ ես գիտեմ, թե Լիոնին ինչով է դուր եկել «Մատանիների Տիրակալը». գրքում փղեր կան, ուրեմն ինչ-որ տեղ պարսիկներ էլ կլինեն![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Է ինչ կռուտոյ մտնել-մտար, ապեր - գրողը տանի, երևի սրանից հետո շաո-լինի վանական դառնամ: Բայց դե մի բան ամեն դեպքում հետաքրքիրա - ջհանդամը, թե "Մատանիների Տիրակալ"-ում փղեր չեն, այլ ուրիշ կենդանիներ, ինձ երկու բանա հետաքրքրում.
1. Ինչի պիտի. "ինչ-որ տեղ փղերի երևալ"-ը ինձ հուզի?
2. Ինչի պիտի ինձ հուզի նախորդ կետումս նշածիցս հետո էլ... պարսիկների երևալը?
Հը![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Lion (03.04.2011)
Դրանից հետևումա որ իրա անունը տեղանունա?Ճիշտ ես, իհարկե, ուղղակի հիշատակում չկա: Բայց դե որ այլ անուն էլ չկա...
Մեֆիսթոֆելի?Ես այդ կերպարին միշտ նույնացնում եմ Մեֆիստոֆելի հետ, նույն կերպ ձգտեց "գլխից վեր թռնել" ու դաժանորեն հատուցեց դրա համար...Ոչ մի նմանություն չկա:
Մի գուցե Ֆաուսթի հետ? Էլի ոչ մի նմանություն:
Թոլքինը գրումա, որ Անգմարի արքան /մի հատ էլ նշեմ, ոչ թե Անգմար արքան, այլ Անգմարի/ նումենորցի տիրակալներից էր, հավանաբար մոգ, որը անհայտ, հավանաբար "բարի" մտադրություններից դրդված վերցրեց նազգուլների ինը մատանիներից գլխավորը ու դառավ նազգուլ: Ինչից հետո սկսեց մեթոդիկ բարի ու լուսավոր ուժերի ջարդը տալ` մերթընդմերթ պարտվելով ու Մորդոր փախնելով: Վարի գնաց սեփական մեծամտության ու թիկունքը չստուգելու ինքնավստահ սովորության պատճառով:
Մեֆիսթոֆելը միջնադարյան դևա, առաջին անգամ հիշատակվումա Praxis Magia Faustiana գրիմուարում /բավականին միջակ գրիմուարա, պետքա նշել/: Գյոթեի մոտի կերպարը գլխից վեր չի թռնում, ընդհակառակը, պարտաճանաչ կատարումա իր պայմանագրային պարտականությունները:
Գյոթեի Ֆաուսթը գիտնականա, Մեֆիսթոֆելին կանչումա գլխավորապես ձանձրույթից դրդված: Պետքա նաև նշել, որ Գյոթեի մոտի Ֆաուսթը փրկվումա, խուսափում պայմանագրային պարտականություններից ու փախնում դրախտ:
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 16.03.2011, 23:49:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Malxas (17.03.2011)
Habe nun, ach! Philosophie,
Juristerei und Medizin,
Und leider auch Theologie
Durchaus studiert, mit heißem Bemühn.
Da steh ich nun, ich armer Tor!
Und bin so klug als wie zuvor;
Heiße Magister, heiße Doktor gar
Und ziehe schon an die zehen Jahr
Herauf, herab und quer und krumm
Meine Schüler an der Nase herum-
Und sehe, daß wir nichts wissen können!
Եվ այլն))) Ես Քրիստոֆեր Մարլոուի «Ֆաուստն» ավելի եմ սիրում)))
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ