Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Անկեղծ ասած զարմանում եմ բոլորիդ վրա: Այսպիսի արթուրներ լիքն են, համ հոգեբուժարաններում, համ էլ իրական կյանքում` երբ ավելի մեղմ տեսակն է: Սա մի չգիտեմ ինչ արտառոց երևույթ չի, որ էսպես զարմացել եք: Արտառոցը ճիշտն ասած այն է, որ իրեն այդքան լուրջ եք ընդունում, որ դարձնում եք գլխավոր հերոս ու իր շուրջը հյուսում այս ողջ պատմությունը: Իրականում Արթուրն ընդամենը այն անմեղ սուբյեկտն է կամ առիթը, որի հետ կապված բացահայտվեց մեր պաշտոնյա անձանց մտավոր մակարդակը: Եվ արտառոցն այն է, թե ովքեր են նստած նախարարություններում. արթուրի խելքի մակարդակի մարդիկ: Սա է, որ ծիծաղելին է, ոչ թե ոմն հոգեկան շեղում ունեցող արթուր, որոնցից շատ են, ու հիմա մեկը, նախարարության մեղմ ասածի սխալմունքի պատճառով, հայտնվեց էկրանին, ու մարդիկ էլ սխալվում են, թե ում վրա է պետք ծիծաղել...
Մարդիկ չեն սխալվում, Բարեկամ ջան : Էս վերջին մի քանի օրվա ընթացքում տիկին նախարարի վրա շատ ավելի շատ են ծիծաղել, քան վերջին մի երկու ամսվա ընթացքում՝ պարոն կասմանավտի : Ու եթե սուտ գիտնականին հիմնականում օնլայն էին հանում մայրուղի, ապա տիկին սփյուռքի ոդիսականին անդրադարձան բազմաթիվ ԶԼՄ-ներ, ու բնավ էլ ոչ վերջինիս պաշտպանելու համար ցնցվածների հարձակումներից :

Էս խոսակցությունն էնտեղ արդեն թեմայից դուրս էր. առաջարկում եմ տեղափոխվել էս մի թեմա: