Բարեկամ ջան, ստեղ ընդամենը մեկ հարց կա. ի՞նչ նպատակ էր հետապնդում էդ տղեն, երբ սկսում էր իր ավանտյուրան: Դու համոզվա՞ծ ես, որ էդ մակարդակի ու մասշտաբի բլեֆը կարող էր պատահականության կամ, քավ լիցի, անկեղծ համոզմունքի արդյունք լինել: Մարդը հստակ իմացել ա՝ ինքը ինչ ա անում, ու եթե նույնիսկ հիմա չի կարողանում իր չնախատեսած մեծ ալիքի դեմը առնել, մեկ ա՝ դա ոչ իրան ա արդարացնում, ոչ էլ ինձ պիտի ստիպի ծիծաղելի բանի վրա չծիծաղել: Ասենք՝ հետևանքները հաշվի չառնելու տարբերակն էլ ստեղ հազիվ թե լինի. նախարարի քթից բռնած ման տալը էդ արդեն բացառում ա: Եթե պիտի ստոպ տար, մինչև էդ հաստատ կաներ: Եթե ինքը շարունակել ա նույն կերպ, ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ ես էլ նույն կերպ չշարունակեմ: Հիվա՞նդ ա: Կարող ա: Մենա՞կ ա: Հազիվ թե: Լավ, ինքը չէր հասկանում, որ նախարարության վրա կայֆավատը արդեն լուրջ հայտ ա, բա կողքից ուրիշ ոչ ոք չկա՞ր, որ իրան հետ պահեր: Հաստատ գիտակցված ա, ու հաստատ ինքը կամ իրանք լավ էլ պատկերացնում ա (են) բոլոր արձագանքները:
Էջանիշներ