Ապեր, գազի գինը կոնկրետ աչքներիս առաջ բարձրանում ա, էս վերջին երկու էջում արդեն համարյա քսան անգամ ավելացել ա, դու հարցիս պատասխանի: Թե չէ սենց որ գնա՝ առավոտվա կոֆեի համար ամեն անգամ պիտի տուն ծախենք, այ ախպեր, տենց ո՞նց կլինի: Դու ասա՝ ո՞նց ես կարողանալու գազի մի կուբամետրի համար $20,000 ճարես-տաս, եթե հանկարծ ԱԺ-ն պարտադիր ստրկության օրինագիծ ընդունի, օդանավակայանն էլ քանդեն, տեղը քյաբաբնոց սարքեն:
DIXIcarpe noctem
Ariadna (13.03.2011), Chuk (13.03.2011), davidus (13.03.2011), Mephistopheles (13.03.2011), Sagittarius (13.03.2011), Նարե (13.03.2011), Տրիբուն (15.03.2011)
Իսկ որ ուղեղիդ գորշ շարիկները (հեղինակային իրավունքները՝ Ագաթա Քրիստի) աշխատացնում ես, չե՞ս հասկանում, թե վերջին պահանջների մեջ ինչի՞ ա հատկապես դոլարային փոխարժեքով խոսում: Հուշեմ: Գուցե՞ դա մեր երկրում ներկա վարչախմբի ապաշնորհ տնտեսական քաղաքականության արդյունքում դա ավելի կայուն դրամային միավոր է քան իր իսկ նախագահության տարիներին ստեղծված ազգային արժույթը: Մտածեիր պուճ, շարժիր գորշ շարիկները, ուղեղի շարիկներին չի կարելի թողնել ժանգոտվել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինչպե՞ս թե վայել չի: Մի՞թե ինձ վայել չէ քեզ հակադարձել քո իսկ ներմուծած տերմինոլոգիայով: Ի՞նչ է, երբ ընկերոջ հասավ հերթը, արդեն «կապիկ» եզրույթը պետք է աղբամա՞նը գցել:
Իսկ հիմա շատ լուրջ հարց:
Իրավունք ունեն ընկերոջդ արգելել բերել ու բակերում 100 դրամով վաճառել կարտոֆիլը: Եվ այդ դեպքում ի՞նչ պետք է անի ընկերդ:
Հարցս իրականում պատասխան չի ակնկալում: Մտածիր: Շարժիր ուղեղիդ գորշ շարիկները, դրանք քեզ կարող են խելոք բաներ հուշել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ