Եկեղեցին իր գլխավոր ֆունկցիան լավ չի կատարում, դրա համար էլ մարդիկ ձգտում են ոչ թե դեպի եկեղեցի այլ դեպի աղանդավորական կազմակերպություններ: Բացի դրանից, աղանդավորություն իմ պատկերացմամբ հասարակության ներքին հավասարակշռության ինչ որ խանգարում է, որը կարելի է համեմատել անձի երկատման եռատման կամ քառատման հետ, քրիստոնեության պարագայում այդ խախտումը հասել է աննորմալ չափերի: Տարատեսակ աղանդների ձեւով քրիստոնեությունը ինքնահաստատման հուսահատ ճիգեր է գործադրում, եկեղեցին էլ իր հերթին սրում է, ավելի շուտ չի կարողանում հարթել ստեղծված իրավիճակը, քանի, որ ինչպես արդեն նշեցի չի կատարում իր գլխավոր ֆունկցիան: Ի վերջո, ո՞րն է կրոնի, եկեղեցու գլխավոր ֆունկցիան՝ տալ մարդկանց ներքին խաղաղության, պաշտպանվածության, հավատի զգացում, մեկ բառով ասած երջանկության զգացում: Հայ Առաքելական Եկեղեցին չի ապահովում սա, իսկ աղանդավորական կազմակերպությունները հավանաբար այս ամենը տալիս են:
Էջանիշներ