ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Սանկտ-Պետերբուրգ: Մի քանի րոպեից եռակողմ հանդիպումը կսկսվի, բայց Մեդվեդեւը դեռ չկա: Սենյակում ինքն ու Ալիեւն են: Դեմ դիմաց նստած՝ թարս-թարս նայում են իրար, բայց ձայն չեն հանում: Բայց լռությունը գնալով անտանելի է դառնում: Վերջապես Ալիեւը չի դիմանում. «Հը՛, քիրվա, հիմա էն Մադրիդի մոմենտով ի՞նչ ես ասում»: Ինքը մի պահ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ապա գլխի է ընկնում. «Հա՜, դու էլ էի՞ր Իսպանիայի վրա ստակվա դրել»: Ալիեւը տխուր գլխով է անում: «Է՜հ», ծանր հոգոց են հանում երկուսով, ու զրույցը դարձյալ ընդհատվում է: «Լավ, չկա՝ չկա, արի չինգաչուկ խաղանք», առաջարկում է ինքը: «Արի խաղանք, բայց՝ Աղդամի վրա», առաջարկում է Ալիեւը: «Չի՛ն-գա՛-չո՛ւկ», ասում են երկուսով եւ... ով սարսափ.... Իլհամը բռունցքով քար է ցույց տալիս, ինքը՝ մկրատ... Ու հենց այդ պահին դահլիճ է մտնում Մեդվեդեւը... «Դմիտրի Անատոլեւիչ, մենք այստեղ որոշ առաջընթաց ունենք», ուրախ-ուրախ զեկուցում է Ալիեւը, բայց ինքը ընդհատում է. «Սուտ է ասում, ի՞նչ առաջընթաց, ինքը ինձ բռունցքով սպառնաց, ես էլ ասեցի աչքերդ կհանեմ»: «Չէ, Ազատիչ, աչքիս՝ կրվել ես», քմծիծաղ է տալիս Մեդվեդեւը...
Պատկերը փոխվում է: «Զվարթնոց» օդանավակայան: Ինքը տխուր-տրտում իջնում է ինքնաթիռից... Դիմավորողները մոտենում են, բայց մի քանի մետր այն կողմ՝ ցանկապատի հետեւում, ինչ-որ մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել ու ծույլ-ծույլ ինչ-որ բաներ են վանկարկում: «Էն ի՞նչ ա, նրանք էլ ե՞ն Իսպանիայի վրա ստավկա դրել», ցրված հայացքով հարցնում է ինքը: «Չէ, շեֆ, դաշնակներն են, իշխանափոխություն են պահանջում», ծիծաղելով պարզաբանում է ինչ-որ մեկը: «Սեր-ժի՛կ, 2018-ին հեռա-ցի՛ր», լսվում են դինջ վանկարկումները... «Լավ, զահլա չունեմ, հոգնած եմ», հորանջում է ինքը ու մատով մոտ կանչում ինչ-որ մեկին. «Զանգի էն Բակոյին, թող շտապ գա մոտս, մի էրկու օյին չինգաչուկ խաղանք...»:
Արթնանում է Երեւան-Սանկտ-Պետերբուրգ ինքնաթիռում:
ՉԻ
Էջանիշներ