Ozon-ի խոսքերից
Այսօր ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերության եթերում կկայանա ֆուտբոլային եվրոպայի գլխավոր իրադարձությունը: Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ մյուս զույգում ուժերը կչափեն երկու տիտաններ` Մյունխենի Բավարիան և Շալկե 04-ը: Նշենք , որ այս երկու գրանդները նախորդ տարի նույնպես հանդիպել են այս փուլում, սակայն այն ժամանակ ավելի ուժեղ գտնվեցին մյունխենցիները: Հիշեցնենք, որ այդ հանդիպման միակ գնդակը լրացուցիչ ժամանակում հեղինակեց Արյեն Ռոբենը, դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ: Դե ինչ զինվենք համբերությամբ և երեկոյան 23:30-ին սպասենք իսկական ճակատամարտի:
Էջանիշներ