User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր թիմը կդառնա 2010/2011 թթ. չեմպիոն

Քվեարկողներ
16. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բավարիա

    4 25.00%
  • Վոլֆսբուրգ

    0 0%
  • Բորուսիա Դ.

    6 37.50%
  • Հաննովեր

    0 0%
  • Բայեր

    0 0%
  • Այնտրախտ

    0 0%
  • Կայզերսլաուտերն

    1 6.25%
  • Բորուսիա Մ

    1 6.25%
  • Համբուրգ

    0 0%
  • Շտուտգարտ

    0 0%
  • Շալկե

    3 18.75%
  • Մայնց

    0 0%
  • Քյոլն

    0 0%
  • Նյուրնբերգ

    0 0%
  • Ֆրայբուրգ

    0 0%
  • Սանկտ-Պաուլի

    0 0%
  • Հոֆֆենհայմ

    0 0%
  • Վերդեր

    1 6.25%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Բուդեսլիգա / Bundesliga (2010-2011)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բուդեսլիգա / Bundesliga (2010-2011)

    Բունդեսլիգայի 1-ին տուրում Բավարիան կհանդիպի Վոլֆսբուրգին


    Պարզ է դարձել գերմանական Բունդեսլիգայի 2010/11 թթ. մրցաշրջանի խաղացանկը:

    Ֆուտբոլային նոր տարվա առաջին տուրում կհանդիպեն առաջնության վերջին երկու տարվա չեմպիոնները: Մյունխենի «Ալյանց Արենա»
    մարզադաշտում «Բավարիան» ուժերը կչափի «Վոլֆսբուրգի» հետ:

    2010/11թթ. Գերմանիայի առաջնություն. 1-ին տուր

    «Բավարիա» - «Վոլֆսբուրգ»
    «Բորուսիա» Դ. - «Բայեր»
    «Համբուրգ» - «Շալկե»
    «Մայնց» - «Շտուտգարտ»
    «Հոֆֆենհայմ» - «Վերդեր»
    «Բորուսիա» Մ. - «Նյուրնբերգ»
    «Քյոլն» - «Կայզերսլաուտերն»
    «Ֆրայբուրգ» - «Սանկտ-Պաուլի»
    «Հաննովեր» - «Այնտրախտ»

    Աղբյուր

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ozon (15.07.2010)

  3. #2
    Շտեֆան ԷՖԵՆԲԵՐԳ Ozon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2009
    Գրառումներ
    64
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ Գերմանիայի սուպերգավաթում կմրեցեն Բավարիան ու Շալկե 04-ը

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (15.07.2010)

  5. #3
    Շտեֆան ԷՖԵՆԲԵՐԳ Ozon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2009
    Գրառումներ
    64
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բունդեսլիգայի նորեկներ

    Սանկտ - Պաուլի
    http://www.youtube.com/watch?v=ilUtJ...eature=related
    http://www.youtube.com/watch?v=1A2r8...eature=related
    http://www.youtube.com/watch?v=SB8U7...eature=related

    ---------- Ավելացվել է՝ 13:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:26 ----------

    Կայզերսլաուտերն
    http://www.youtube.com/watch?v=eydT7...eature=related
    http://www.youtube.com/watch?v=5uWV0...eature=related
    http://www.youtube.com/watch?v=_5XOnrm0KLA


    Մոդերատորական.
    ակումբում արգելվում են մեծատառերով գրառումները: Դրանք թույլատրվում են, եթե գրառման մեջ ինչ-որ բառ կամ արտահայտություն անհրաժեշտ է լինում շեշտել:

    հ.գ. թեմային ինչու՞ հարցում չես ավելացրել, Apeh Jan:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.07.2010, 13:47:

  6. #4
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մոդերատորական.
    ակումբում արգելվում են մեծատառերով գրառումները: Դրանք թույլատրվում են, եթե գրառման մեջ ինչ-որ բառ կամ արտահայտություն անհրաժեշտ է լինում շեշտել:

    հ.գ. թեմային ինչու՞ հարցում չես ավելացրել, Apeh Jan:
    Հա կարելի էր հարցում ավելացնել:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.07.2010, 14:18:

  7. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա կարելի էր հարցում ավելացնել:
    Դե կամ դու ավելացրու բաց հարցում, կամ թիմերի անունները գրի էստեղ, ես կավելացնեմ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (15.07.2010)

  9. #6
    Շտեֆան ԷՖԵՆԲԵՐԳ Ozon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2009
    Գրառումներ
    64
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տուրի կարևորագույն իրադարձությունը կայացավ Մյունխենգլադբախի «Բորուսիա Պարկ» մարզդաշտում: 11-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին տեղի «Բորուսիան» և «Բավարիան»: Պատմական հարուստ անցյալ ունեցող այս անհաշտ ակումբների դիմակայությունը պարզապես չէր կարող անտարբեր թողնել ֆուտբոլասեր հասարակությանը: Անցյալ դարի յոթանասունականներին Մյունխենգլադբախի «Բորուսիայի» և «Բավարիայի» դիմակայությունները Գերմանիայում համարվում էին ամենակարևոր ֆուտբոլային հակամարտությունները: Իհարկե, այժմ ամեն ինչ այլ կերպ է: Այդ տարիներին գլադբախցիներն ու մյունխենցիները միասին համարվում էին գերմանական ֆուտբոլի դրոշակակիրները: Իսկ ներկայումս այս թիմերը տարբեր խնդիրներ են լուծում: Եվ եթե մյունխենյան գրանդն ամեն տարի հավակնում է երկրի չեմպիոնի տիտղոսին, ապա «Բորուսիան» պայքարում է տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար: Այդուհանդերձ, «Բավարիայի» համար «Բորուսիան» միշտ էլ համարվել է ավանդաբար բարդ մրցակից: Հարկ է նշել, որ մյունխենցիները մրցակցի նկատմամբ «Բորուսիա Պարկ» մարզադաշտում վերջին անգամ հաղթանակ են տոնել 2006 թվականին:

    Մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո բավարացիները, նահանջի տեղ չունենալով, Մյունխենգլադբախ էին ժամանել միմիայն երեք միավոր տանելու նպատակով: Սակայն այդ հարցում այլ կարծիք ունեին անհյուրընկալ գլադբախցիները: Հանդիպումը սկսվեց բավականին բարձր տեմպով: Դաշտի տերերն, իրենց երկրպագուների բուռն աջակցությամբ առաջ նետվելով, մրցակցին հասկացրին, որ իրենք նույնպես պայքարելու են հաղթանակի համար: Այս պայմաններում գոլն իրեն երկար սապսեցնել չտվեց: 5-րդ րոպեին «Բորուսիայի» երիտասարդ կիսապաշտպան Հերմանի` աջ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակն անսպասելիորեն և զարմանալի կորագծով հայտնվեց անհաջող դիրք գրաված Բուտի դարպասում` 1:0: Անմիջապես ամբողջ հզորությամբ գործի դրվեց բավարական «մեքենան»: Բաց թողած գնդակից հետո հյուրերը սկսեցին ամբողջովին տիրել խաղային և տարածքային առավելությանը: Նրանց գրոհներն ընթանում էին տարբեր ուղություններով: Պարզ էր, որ նման ճնշմանը «Բորուսիայի» դիմանալը պարզապես ժամանակի հարց էր: Դաշտի տերերը հաշվի մեջ եղած առավելությունը կարողացան պահել ընդհամենը 6 րոպե: Շվայնշտայգերի` տուգանայինից կատարած փոխանցումից հետո մրցակցի պաշտպանների հետ օդային մենամարտում հաղթող դուրս եկած Գոմեսը գլխի հարվածով գնդակը մխրճեց Հայմերոթտի դարպասը` 1:1: Խփած գնդակից հետո «Բավարիան» սկսեց ավելի ակտիվորեն սպառնալ տանտերերի դարպասին: Հատկապես ակտիվ էին եզրերը, որտեղից փոխանցումներ էին հետևում դեպի տուգանային հրապարակ` այդպիսով խուճապ առաջացնելով գլադբախցիների պաշտպանական դիրքերում: 40-րդ րոպեին տանտերերի պաշտպանությունը կրկին տեղի տվեց: Պրանյիչի ձախ եզրից կատարած գրագետ փոխանցումից հետո Շվայնշտայգերը կրնկով կատարած հարվածով դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ `1:2: Քիչ անց «Բավարիան» կարող էր հաղթողի հետ կապված բոլոր հարցերը հանել, եթե Համիթ Ալթինթոփին տուգանային հրապարակում վայր գցելու համար մրցավարի կողմից նշանակված 11 մետրանոց հարվածը կարողանար իրացնել Շվայնշտայգերը, սակայն գերմանացու հարվածի ճանապարհը փակեց ուղղահայաց դարպասաձողը: Հետագայում այդ պահը ճակատագրական դարձավ:

    Երկրորդ խաղակեսում տանտերերը խաղադաշտ դուրս եկան լիովին կերպարանափոխված: Ֆրոնցեկի սաներն աստիճանաբար սկսեցին տիրել նախաձեռնությանը և, ամենակարևորը, կարողացան բավականին արագ վերականգնել հաշվի հավասարակշռությունը: 56-րդ րոպեին Մարկո Ռոյսը, ներխուժելով տուգանային հրապարա,կ դիպուկ հարվածով գրավեց Բուտի պաշտպանած դարպասը` 2:2: Հաջողությունից ոգևորված տանտերերը, 5-րոպե անց օգտվելով «Բավարիայի» համար «աքիլեսյան գարշապար» դարձած կենտրոնական պաշտապանների սխալից, Դե Կամարգոյի շնորհիվ կարողացան հաշվի մեջ առաջ անցնել` 3:2:

    Թրիլերային սցենարով ընթացող հանդիպումն այսպես ավարտվել պարզապես չէր կարող: Վան Գալն անմիջապես «կռվի» նետեց Թոմաս Մյուլերին: «Բավարիան», չհամակերպվելով իրավիճակի հետ, ամեն կերպ փորձում էր փրկել խաղը: Մյունխենցիների համառությունն իր արդյունքը տվեց 84-րդ րոպեին, երբ Տիմոշչուկի փոխանցումից հետո հյուրերին պարտությունից փրկեց թիմի ավագ Ֆիլիպ Լահմը` 3:3: Խաղավարտն անցավ փոքր-ինչ նյարդային պայքարում, և չնայած բավարացիների հաղթանակ կորզելու ճիգերին` հաշիվը մնաց անփոփոխ` մարտական ոչ-ոքի` 3:3:

    Հետաքրքիր և դիտարժան հանդիպումների շարքում կարելի է նշել նաև Ֆրանկֆուրտում կայացած հանդիպումը, ուր տեղի «Այնթրախտը» իսկական դաս տվեց «Վոլֆսբուրգին»: Շվեգլերի և Գեկասի դուբլի շնորհիվ Ֆրանկֆուրտցիները, 3:1 հաշվով հաղթանակ տոնելով «գայլերի» նկատմամբ, շարունակում են իրենց անպարտելի հանդիպումների շարքը: Վերջապես հաղթանակ տոնեց «Համբուրգը»: Հյուսիսգերմանացիները բավականին դժվար պայքարում կարողացան կամային հաղթանակ տանել «Հոֆենհայմի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո Ֆեհի սաները կարողացան թիկունքում թողնել «Բավարիային»:

    Տուրի խայտառակությունը կարելի է համարել Շտուտգարտում տեղի համանուն թիմից «Վերդերի» 0:6 խոշոր հաշվով կրած պարտությունը: Ակնհայտ է, որ բրեմենցիներն ապրում են խորը ճգնաժամ, իսկ «Շտուտգարտը» նոր մարզչի գլխավորությամբ տարավ իր երկրորդ հաղթանակը, որը շվաբյան ակումբին թույլ տվեց բարձրանալ 14-րդ հորիզոնական:

    Առաջնության միանձնյա առաջատար Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալվելով «Հանովերին», ջախջախեց մրցակցին: Դորտմունդցիները հաղթանակ տարան 4:0 հաշվով: Այս հաղթանակից հետո Կլոպի սաներն ավելի ամրապնդվեցին մրցաշարային աղյուսակի բարձրունքում:

    Football Express

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լավագույն դարպասապահ (2010/2011)
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 26.07.2011, 13:38
  2. Լա Լիգա / La Liga (2010-2011)
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 22.06.2011, 19:56
  3. Չեմպիոնների Լիգա 2010/2011
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 600
    Վերջինը: 31.05.2011, 09:22
  4. Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 17.04.2011, 02:20
  5. Բունդեսլիգա / Bundesliga 2008 - 2009
    Հեղինակ՝ Bayern Munchen, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 30.03.2009, 14:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •