Չէ, կարիք չկա

: Ես իմ առաջ նպատակ չեմ դրել iPhone.am-ի եկամտաբերությունը կամ ինչ-որ ուրիշ բան պարզել,
Gayl ջան. ուղղակի ասում եմ էն, ինչ գիտեմ՝ իրենց առաջարկած նոթբուկները շատ հաճախ իրոք ամենաէժանն են հայկական շուկայում, իսկ էս նոր առաջարկը կարող ա շատ հետաքրքիր ու գրավիչ բան դառնալ վերջնական գնորդի համար: Ու ի վերջո՝ եթե ինչ-որ մեկը կարող ա օգտվել էդ առաջարկից ու փող վերցնել նրանցից, թող վերցնի, ի՞նչ խնդիր կա. ինքը՝ խանութն էլ հաստատ էդ առաջարկը տարածելուց առաջ էս բոլոր հարցերը գցել-բռնել ա:
Դե նույն iPhone.am-ը, օրինակ, ժամանակին մի էսպիսի բան էր առաջարկում. դու ընտրում ես քո ցանկացած մոդելը քո ցանկացած ԱՄՆ խանութում, իսկ իրենք դա բերում-հասցնում են քեզ՝ $200 հավելավճարով (հնարավոր էր նաև ավելի էժան): Բավականին հարմար բան էր, համարյա միշտ ավելի ձեռնտու էր լինում, քան էստեղի խանութներից գնելը:
Էսպես թե էնպես՝ վերջնական սպառողի համար էս ամեն ինչը կարևոր չի: Կարևորը հնարավորինս էժան գնով հնարավորինս լավ նոթբուկ առնելն ա: iPhone.am-ը, իմ կարծիքով, էդ հնարավորությունը տալիս ա: Ու ի վերջո՝ շուկան բաց ա, գնորդն էլ ազատ ա ընտրելու էն վաճառողին, որն ամենաշատն ա ձեռնտու իր համար: Վաճառողներն էլ ազատ են օրենքով չարգելված ցանկացած միջոցներով մրցակցելու միմյանց մեջ: Անձամբ ինձ էս նոր առաջարկը դուր ա գալիս, ճիշտ քայլ ա:
Էջանիշներ