Հայկօ-ի խոսքերից
Չէ, դրա վրա փող աշխատելը բավականին բարդ բան ա: Հասկանում եմ, ուզում ես ասել, որ հնարավոր ա, որ նոթբուկ գնողը իր ծանոթ խանութի հետ պայմանավորվի ու էնտեղից նույն մոդելի համար ավելի էժան առաջարկ վերցնի՝ միայն ու միայն iPhone.am-ից էդ տարբերությունը պոկելու համար: Բայց էս դեպքում եթե տարբերությունը ընդամենը մի քանի հազար դրամ ա, ապա iPhone.am-ը կարող ա գնալ էդ քայլին՝ ընդհանուր գովազդի, հաճախորդ գրավելու, ինչպես նաև իր մնացուկային օգուտը չկորցնելու համար: Իսկ եթե տարբերությունը շատ ավելի շատ ա, ապա iPhone.am-ը կարող ա տեղնուտեղը կապվել էդ երկրորդ խանութի հետ ու ասել, որ ինքը ուզում ա հենց հիմա գնել տվյալ նոթբուկը էդ ավելի ցածր գնով, ցանկալի ա, ասենք, տասը հատ: Կհամաձայնվեն՝ խնդիր չկա, չեն համաձայնվի՝ մնաս բարով գնորդին վճարվարվելիք տարբերություն:
Ավելացնեմ, որ դեպքերի մեծագույն մասի համար iPhone.am-ի առաջարկած գները իրոք շուկայում ամենացածրներն են:
Էջանիշներ