Գեա-ի խոսքերից
ինչպես ճակատագրին չհավատացողներն են ասում , որ ճակատագիր բառը հորինել են թույլ մարդիկ իրենց հիմար արարքները կամ չստացված կյանքը արդարացնելու համար այնպես էլ ճակատագրին հավատացողները կարող են պնդել որ պատահականություն բառը հորինել են նրանք , որոնք չեն ուզում հաշտվել իրենց անզորության հետ:Այս թեման անիմաստ է ինչպես դուք ինձ չեք կարող ապացուցել որ տվյալ հետիոտնը անցումում հայտնվել է պատահական այնպես էլ ես չեմ կարող ապացուցել որ նրան այնտեղ էր բերել ճակատագիրը:իմ կարծիքով բանը նրանում է որ ճակատագիրը միայն երբեմն է լինում կատեգորիկ ու միանշանակ, սովորաբար մի իրավիճակի համար այն հնարավորություն է տալիս կատարելու ընտրություն, ու այ այստեղ արդեն երևում է թե ով ինչ աստիճանի է հարմարված կյանքին:Խելացի, կյանքի փորձ ունեցող մարդը կատարում է ճիշտ ընտրություն , իսկ անփորձ ու ոչ ճկուն մարդը ընտրում է սխալ ճանապարհ, որի պատճառով էլ հաճախ ընկնում փորձանքի մեջ:
Որպես օրինակ ուզում եմ պատմել մի պատմություն ,որը սկզբից մինչև վերջ ճշմարտություն է
Քութաիսի քաղաքում ապրում էր մի հարբեցող վրացի , նա այնքան հարբեցող էր , որ գինուց անցել էր օղու,նմաններին վրացիները հատկապես չեն հարգում և ասում են "նա ռուսի նման է ալկաշ է ու օղի է խմում":
Մի օր այս մարդը հարբացության գագաթնակետին օղու շիշը կրծքին սեղմած վայր է ընկնում չորրորդ հարկից,ու ...չի մահանում :Բակում նարդի խաղացող հարևանները նրան արագ տեղափոխում են հիվանդանոց,որտեղ նրա վրա մի քանի կապտուկներից բացի ուրիշ ոչինչ չի հայտնաբերվում :երկու օրից մարդուն դուրս են գրում : Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հենց հաջորդ օրը վրացին մի մեծ խնջույք է կազմակերպում, հավաքում է բոլոր բարեկամ - հարևաններին,Խնջույքը վերածվում է մի մեծ գինարբուքի:խնջույքի ավարտին, երբ ոտքի վրա մի կերպ օրորվող վրացին ճանապարհում էր վերջին հյուրին ,իր տան շեմին ընկնում ,և ծոծրակով խփվելով աստիճանների սուր եզրին, մահանում է տեղում:Դե ինչ, ուրեմն պատահականություն էր որ նա կենդանի մնաց `վայր ընկնելով չորրորդ հարկից, պատահականություն էր ,որ բոլոր հարբած հյուրերից հենց նրա ոտքն առավ շեմքի մոտ ընկած քարին:
իսկ ես կարծում եմ , որ ճակատագիրը կամ ինչ անուն ուզում եք տվեք այդ երևույթին նրան հնարավորություն էր տվել փոխվելու , իսկ նա արհամարհեց այդ հնարավորությունը` պատժվելով մահով:
Էջանիշներ