Լիոն ջան, Վալենտինի օրը հինավուրց հայկական ծագում ունի: Դեռ մ.թ.ա 2411թ.-ին Հաբեթոսյան Հայկի աներձագի որդի Անտինի ծոռը՝ Վաղո Անտինյանը եռանիվ կառքին նստած հայարիական զորքերով արշավեց Անդրանտլանտիդա (այժմ՝ Ամերիկա)… Այստեղ նա սիրահարվեց ացտեկ Օցելոայի չնաշխարիկ կնոջը՝ Ասուսենա Մեծ Ստինքներին, որին փախցրեց և սիրուց խելակորույս բռնաբարեց Ամազոնի հովտում գտնվող Կարմիր ծաղիկների բացատում: Բայց Մեծ Ստինքները չսիրեց հայ Վաղո Անտինյանին: Վաղո Անտինյանի սերն այնքան մեծ էր, որ ետ թողեց իր սիրասուն և իր կողմից բռնաբարյալ Մեծ Ստինքներին՝ փոխարենը ացտեկներից խարջելով 4000 տաղանդ ոսկի: Մեծ Ստինքները հղիացավ Վաղոյից և փետրվարի 14-ին ծննդաբերեց, երբ Վաղոն արդեն իր եռանիվ կառքով, որին երեք փղեր էին լծված, 60 000 զորքով և 280 000 ինկ և ացտեկ գերիներով վերադարձել էր Մասյաց երկիր: Ի պատիվ հզոր հայ նվաճողի սիրո և գթասրտության՝ Մեծ Ստինքներն իր որդու անունը դրեց Վալենտին, որը Վաղո Անտինյանի անուն-ազգանունի հնդկացիական արտասանությունն է ընդամենը: Վալենտինի ծննդյան օրը հնդկացիների համար դարձավ սիրո խորհրդանիշ, իսկ մահից հետո Վալենտին Հայորդին աստվածացվեց իբրև սիրո աստվածություն: Հետագա դարերում տոնը տարածվեց ամբողջ աշխարհում, իսկ 21-րդ դարում վերադարձավ ի վերջո իր պատմական հայրենիք՝ Հայաստան:
Էջանիշներ