Երեկ Sigur Rós-ն ինձ հերթական անակնկալը մատուցեց
Առաջին անգամ լսեցի "Ba Ba Ti Ki Di Do " մինի ալբոմը(EP)Ալբոմի վերնագիրն ուղղակի բաղկացած է ալբոմի ընթացքում լսվող բառերից(լսվում են միայն երրորդ երգի ժամանակ) : Ալբոմն էլ իր հերթին բաղկացած է ընդամենը երեք երգից`
Ba Ba
Ti Ki
Di Do
Առաջին հայացքից բավականին յուրահատուկ երաժշտություն, ընդհանուր մոտ 20 րոպե տևողությամբ... Ես կասեի ավելին` հրաշքԲայց իրականում ռուսների ասած "здесь была и другая фишка"
Իրականում բոլոր այդ երեք երգերը կարելի է միացնել միաժամանակ ու կստացվի մեկ այլ երգ, ավելի կարճ ասած այդ մինի-ալբոմն ընդամենը մեկ երգ էր` բաժանած երեք մասիՍա էլ այդ սուպերպոզիցիայի արդյունքում առաջացած երգը`
![]()
Էջանիշներ