Ծանոթություն հանճարի հետ՝ Ձյո Հիսաիշի
Մամորու Ֆուձիսավան(կեղծանունը հայտնի ամերիկացի կոմպոզիտոր Քուինսի Ջոնսի անվան ճապոնաֆիկացված հյնչյունաբանական կրկնությունն է) 63-ամյա փայլուն դաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր է, հրատարակել է ավելի քան 15 ալբոմ, բազմաթիվ ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակ է, համագործակցում է Լոնդոնյան և Չեխական ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, 2004-ից գլխավորում է World Dream Orchestra-ն...
Մամորուն ծնվել է 1950թ.-ի դեկտեմբերի 6-ին Նագանոյում, առաջին քայլերը դեպի երաժշտության աշխարհն արել է 5 տարեկան հասակում, երբ սկսեց ջութակի դասեր առնել և բացահայտեց իր անսահման տաղանդը: Կունիտաչիի երաժշտական քոլեջ հաճախելու ընթացքում Մամորուն արդեն իսկ համագործակցում էր մինիմալիստ արտիստների հետ՝ խորացնելով իր փորձառությունը: Կոմպոզիտորը աշխատել է նաև էլեկտրոնիկ, նյու էյջ, դասական և այլ ոճերի հետ, սակայն մինիմալիստիկ մտքերը, լուծումները կարելի է առանցքային համարել նրա ստեղծագործություններում:
Կառանձնացնեմ Տակեշի Կիտանոյի ֆիլմերի և Հայաո Միաձակիի անիմեների համար ստեղծված գործերը:
![]()
Փոքրիկ պատմություն՝ 1983-ին Հայաոին խորհուրդ էին տվել լսել Ձյոի գործերը: Նպատակը «Նավսիկայան քամիների հովտից» մանգայի համար երաժշտության հեղինակի փնտրտուքն էր: Մեր Հայաոն այնքան է հավանում կոմպոզիտորի ոճն ու թեթևությունը, որ առաջարկում է գրել սաունդթրեք նաև նույնանուն անիմեյի համար, Ձյոն էլ գրում է (ну как можно отказать няшке Хаяо)...
![]()
Վերջաբան՝ Միաձակիի «Նավսիկայան քամիների հովտից» անիմեյի (1984թ.) համար ստեղծած սաունդթրեկը հայտնի դարձրեց Ձյո Հիսաիշիին: Ի շնորհակալություն նա աշխատեց Հայաոի բոլոր հետագա պրոեկտների համար:
Իսկ Կիտանոյի ֆիլմերի սաունդթրեքերը Ձյոին ռեկորդային թվով (4 անգամ) հաղթանակ են բերել ճապոնական կինոակադեմիայի «Ֆիլմի լավագուն երաժշտություն» նոմինացիայում:
Համաձայնե՛ք, առանց ճիշտ ընտրված և համապատասխան երաժշտության ֆիլմը/անիմեն կորցնում է իր արժեքի կեսը, եթե ոչ ավելին, դառնում խամրած ու անհետաքրքիր, իսկ ճիշտ ընտրված և լավ համադրված երաժշտությունն անմոռաց է դարձնում դիտածը, հնչյունները մեր հիշողության մեջ միահյուսվում են պատկերների, գույների, մտքերի հետ... Ձյոի հեքիաթային, թեթև, բայց խորունկ երաժշտությունը հույզեր է ծնում, յուրահատուկ տրամադրություն է ստեղծում, արթնացնում մի հին ու քաղցր հիշողություն, որ կա՛մ արթմնի երազ է եղել, կամ թաքուն երազանք, ստիպում է մի պահ կանգ առնել այս խելահեղ հորձանքում ու ուղղակի ժպտալ..




Մեջբերել

Նոբուո Ուեմացուին, ցանկացած դեպքում, ավելի շատ եմ սիրում:

կամ գոնե չան (չնայած չան դիմելաձը միանշանակ չի մեկնաբանվում որոշ աղբյուրների կողմից) խաղերով հետաքրքրվում եմ բացառապես Հալֆ Լայֆ 3-ին սպասող որոշ ընկերներիս թրոլլելու նպատակով, չեմ խաղում ՃՃՃ


Էջանիշներ