Ռուֆուս, ինչքան գիտեմ «հեղինակային» կոչվող երաժշտական ոճը միայն երգերի բառերի ու երաժշտության հեղինակի ու կատարողի նույն մարդը լինելով չի պայմանավորվում։
Օրինակ, ռոք երգիչների, խմբերի մեծ մասը իրենք են գրում իրենց երգերի թե՛ բառերը, թե երաժշտությունը։ Բայց ռոքն ու հեղինակայինը տարբեր առանձին ոճեր են։ Կոպիտ ասած, հեղինակային սովորաբար ասում են էն դեպքերում, երբ երգի հեղինակը մեն–մենակ դասական գիտարով նստում իր երգերն է երգում։
wiki-ից. http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%...81%D0%BD%D1%8F
Իսկ Արթուր Մեսչյանին հեղինակային կարելի՞ է համարել, թե՝ չէ, դժվարանում եմ ասել։ Համենայն դեպս մաքուր հեղինակային չի հաստատ։ Ինչպես երգերի գործիքավորման, այլ երաժիշտների նվագակցության, այնպես էլ երգերի մի մասի հեղինակը չլինելու պատճառով։
Ինձ թվում ա՝ Մեսչյանի ոճը ավելի շատ ռոք ա։
Էջանիշներ