Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Արգելված չէ, քանի դեռ կանոնդարության մեջ չեմ տեսնում նման կետ:
Ուրեմն բարի եղիր կանոնդրության մեջ նշիր համապատասխան կետը, որից հետո նոր քեզ իրավունք վերապահի ասելու, որ դրանք ջնջելու ես ու զգուշացնես: Քանի կանոնադրության մեջ չկա տվյալ գործողույթունն արգելող կետ, դու իրավունք չունես նման բան անելու, եթե իհարկե հակված ես մոդերավորել ոչ թե սեփական քմահաճույքներով, այլ կանոնադրությանը համապատասխան:
Իսկ այն, որ spoiler-ը պետք է պարտադիր օգտագործել ֆիլմերի մասին պատմելիս, դա ամենևին չի ենթադրում, որ այլ ինֆորմացի spoiler-ի մեջ տեղադրելն արգելվում ա: Եթե զուգարանի պատին գրված ա, որ եթե չիշիկ եք անում, ապա միայն ունիտազի մեջ, դա ամենևին չի ենթադրում, որ ունիտազը մնացած կարիքների համար չի կարելի օգտագործել:
Արտ, քմահաճույք չի, չնայած մինչև հիմա ոչ մեկին դրա համար չեմ տուգանել, ընդամենը նամակով զգուշացրել եմ ու թեգը ջնջել: Ու հաշվի առնելով, որ շատերը չգիտեն, թե ինչպես են սպոյլեր թեգը դնում, շատ դեպքերում սպոյլերները բաց դնելու համար չենք տուգանել, ընդամենը նամակով զգուշացրել ենք, որ հաջորդ անգամ թեգի մեջ դնեն:

Զուգարանի օրինակն էլ մի քիչ տեղին չէր, այ եթե զուգարանի փոխարեն պիսուառ գրեիր, ամեն ինչ տեղը կընկներ Ի վերջո Spoiler անգլերեն նշանակում ա փչացնել, հարամ անել