Ամենաշատը մարդն ա նպաստում, որ ժպտամ։ Թեկուզ անծանոթ։ Բայց մարդիկ էնքան տարբեր են ու հետաքրքիր, որ համարյա ամեն մեկի մեջ միշտ տեսնում եմ մի բան, որ ակամայից ժպիտ է առաջացնում ինձ մոտ։ Մեկ-մեկ ընկերներս ասում են շատ մի ժպտա գժի տեղ կդնեն, բայց իսկապես, ինձ մարդուց շատ ուրիշ ոչինչ էտքան ժպիտի չի պարգևում։
Տարօրնակ են մարդիկ, բայց լավն են։ Ու հենց էտ տարօրինակություններն էլ ստիպում են ժպտալ։
Հա, մեկ էլ մեկ-մեկ ժպտում եմ, երբ հայտնվում եմ անելանելի վիճակի մեջ։ Դրա համար եմ էս քանի օրը հա ժպտում![]()
Էջանիշներ