Երբեմն մարդ ժպտում է իր կամքից անկախ, պաշտոնից ելնելով, կամ էլ ուղղակի հաճելի զրուցակից ունի... Լավ կլիներ, որ առաջին երկու տարբերակները մեր կյանքում քիչ լինեին ու այս երեքից իշխող լիներ երրորդը…
Իսկ Ձեզ ի՞նչն է կամ ո՞վ է ստիպում ժպտալ
Երբեմն մարդ ժպտում է իր կամքից անկախ, պաշտոնից ելնելով, կամ էլ ուղղակի հաճելի զրուցակից ունի... Լավ կլիներ, որ առաջին երկու տարբերակները մեր կյանքում քիչ լինեին ու այս երեքից իշխող լիներ երրորդը…
Իսկ Ձեզ ի՞նչն է կամ ո՞վ է ստիպում ժպտալ
Երեխաներն են ստիպում ժպտալ: անտարբեր չեմ կարողանում անցնել և ոչ մի բալիկի կողքով: Այ հիմա էլ, գրելու ժամանակ ժպտում եմ
Իհարկե ժպտալու բազում առիթներ են լինում և հանգամանքներ, բայց այս առաջինը գործում է առանց բացառությունների:
Աշխատավարձը![]()
![]()
Չեմ կարծում որ ինչ-որ բան կարող է մարդուն ստիպել անկեղծ ժպտալ, բայց կյանքում շատ բաներ կան, որոնց տեսնելիս ակամայից ժպտում ես,որը շատ սուբյեկտիվ է …Համենայն դեպս կյանքը շատ կարճ է, և դժբախտ է այն մարդը, որ կարող է նշել թե կյանքում ինչն է իրեն ստիպում ժպտալ, որովհետև անթիվ են դրանք, և պետք է ամեն ինչ գնահատես, տեսնես միայն լավը և ժպտաս…
ապրիր կյանքին համահունչ
yerevanci (01.10.2010)
Կոմպի մոնիտորը![]()
I may be paranoid but no android!
լիքը տարբեր տեսակի խոտեր![]()
Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում
Ի՞նչն է ինձ ստիպում ժպտալ, մեր հայաթի ավել ծախողը: Ավելի շուտ, ոչ թե ստիպում է ժպտալ այլ ուշքից գնալ:
Բոլոր շարքային ավել ծախողները սովորաբար բղավում են՝ ավե՜լ-ավե՜լ, իսկ մեր ավել ծախողը բղավում է՝ դաստիարակված ավելնե՜ր, միջազգային փառատոնի դափնեկիր ավելնե՜ր: Էս վերջի անգամ, որ եկել էր նոր բան էր մտածել, բղավում էր՝ եթերում է՝ ով է ուզում դառնալ ավելատեր հաղորդումը:![]()
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ariadna (01.10.2010), einnA (01.10.2010), Lianik (01.10.2010), Lord (01.10.2010), Moonwalker (01.10.2010), paniaG (04.11.2010), Արամ (25.01.2011), Արևհատիկ (01.10.2010), Ժունդիայի (01.10.2010), Կաթիլ (01.10.2010), Հայկօ (01.10.2010), Հայուհի (01.10.2010), Մանուլ (01.10.2010), Նաիրուհի (01.10.2010), Ուլուանա (02.10.2010), Ռուֆուս (01.10.2010), Ֆոտոն (01.10.2010)
paniaG (04.11.2010)
Օրինակ այսօր գործի գնալուց հո մի գեղեցիկ աղջիկ չտեսա, շաաաաաաաաաաատ սիրուն էր է ու անկախ ինձանից տրամադրությունս բարձրացավ![]()
Նեղանալ չկա: Բայց երեկվանից էս կողմ նիկ եմ հայտնաբերել Ձմերուկ...ոչ թե ժպտալ, այլ լայանբերան խնդալ:![]()
Մանուլ (25.01.2011)
էսօր սկզբում ժպտում էի հետո՝ հռ-հռում, մեկը երթուղայինում սեր էր խոստովանում մի աղջկա![]()
Want to know the truth ?
1. Անկախ ինձնից հիմնականում ժպտում եմ ինչքան էլ որ տաօրինակ լինի սթրեսային պահերին:
2. Պաշտոն չունեմ, բայց քաղաքավարությունից ելնելով ժպտում եմ.
ա. երբ հասարակական միջավայրում եմ
բ. երբ դիմացինս պաշտոնավոր է
գ. երբ դիմացինս ինձ ոչ այդքան հաճելի մարդ է
դ.... և այլն
3.Իսկ իրականում ի սրտե ժպտում եմ երբ տեսնում եմ երխաների և ինձ համար շատ սիրելի ու նաև հաճելի մարդկանց:
Ի դեպ 2 և 3 կետերը իրարից տարբերելը կողքի աչքի համար էտքան էլ նկատելի չէ:
Ինչ-ինչ, ժպտալուց շռայլ եմ:
Դե երեխաների պահով էլ չկրկնվեմ,միշտ են ժպիտ պարգևում, եթե իհարկե չեն սկսում բարձր ձայնով լացել, այդ ժամանակ անճարակությունից ես էլ եմ ուզում լացել, ուր մնաց թե ժպտամ:
Ժպտում եմ լավ արևոտ օրվան, անձրևին, արևածագին ու մայրամուտին, թռչունների ծլվլոցին անգամ ագռավների կռռոցին, եթե տրամդուրթյունս իհարկե լավ է:
Ժպտում եմ, երբ ինձանից գոհ եմ լինում ու երբ հանկարծ ինձ շատ լուրջ դեմքի արտահայտությամբ հայելու մեջ եմ տեսնում:
Միշտ ժպտում եմ, երբ նայում եմ մորս քնած դեմքին ու ծիծաղկոտ աչքերին…
Հա, նաև ժպտացի,երբ տեսա "Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ"վերնագրով բացված թեման: Այս թեման հաստատ բոլորին մի ժպիտ ավել է տալու:
Շնորհակալ եմ…
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Այս ինչ հրաշալի թեմա էշատ բաներն են ինձ ստիպում ժպտալ,օրինակ այսօր մի երեխա ստիպեց ինձ ժպտալ եւ իմ մանկությունը հիշեցրեց,այնքան եմ սիրում երեխաներին ու երազում եմ երեխա ունենալու մասին,նրանք այնքան միամիտ են ու պարզ,հետաքրքրությամբ ուսումնասիրում են աշխարհը,անհնար է չժպտալը,ատում եմ կեղծ ժպտացողներին,հետո պատահական ժպիտներել են լինում,այն էլ ինչպիսի ժպիտներ
ժպիտը իմ մոտիկ ընկերն է
![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Վերջին խմբագրող՝ Ariadna: 01.10.2010, 02:22:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ