Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
Տխուր ա ինքը ու իրան հասկանալ պետք չէ:Պառավենք, բան ու գործ չլինի անելու՝ Մեսչյան կլսենք: Շատ դեպքերում լսելիս՝ հասկանում էի՝ ճիշտ է, բայց մինչ չապրեմ, չվերապրեմ՝ ի՞նչն է ճիշտ:
Հ.Գ. Լավատեսությունը բացակայում է:
Vook (15.03.2010)
Չգիտեմ շատ շատ են ասում, որ Մեսչյան լսելիս ընկնում են բառացի ընկճախտի մեջ... բայց ես անձամբ կարող եմ ասել, որ անասելի հանգստություն եմ զգում, մի տեսակ հանդարտություն է իջնում:
Ես այն երջանիկներից եմ, որ ներկա եմ եղել Մեսչյանի վերջին համերգին համալիրում ու դրանից ավել բավականություն, հիացմունք չեմ հիշում, թե երբ եմ ապրել:Ամեն ինչ արտասովոր էր, պարզ, հասարակ ու միայ երգ,սարսռացնող ձայն ու լիքը ծափերի տարափ:Շատերը ուղղակի կնախանձեին, որ իրենց այդպես ծափահարեին ու չհոգնեին ու վայելեին այդ ծափերը:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Համաձան եմ Arm.girl ջան, ես էլ եմ բախտ ունեցել վերջին համերգին լինել, բայց Արամ խաչատրյան համերգասրահում էր, կյանքումս այդպիսի հիացմունք իմ մեջ չէր եղել։ Շաատ համեստ ու բարի մարդ մարդ։ Հայաստանը ու հայ ազգը պետք է հպարտանա նրանով, որտեվ իրա նմանները քիչ կան այս ազգում, Նրա երգերի տակ են մեծացել առնվազն երեք սերունդ ու կարծում եմ, որ 4-րդ ն էլ կլինի։ Ու Աստված տա, որ նրա ձայնը միշտ այդպես ղողանջի ինչպես առաջ էր ու հիմա։ Չգիտեմ նա իմ համար ամենամարդու պիտակն է կրում։
Ինձ մեկ-մեկ Մեսչյանի արտահայտած մտքերն այնքան տարօրինակ են թվում, որ պահի տակ չեմ ըմբռնում, հետո, որ վերլուծում եմ, արդեն դրանք իմն եմ համարում
Մարդ, որն ունի իր կարծիքը, իր տեսակետը ու մարդ, որ կարող է չփաթաթել իր կարծիքը ուրիշին, բայց այդ ուրիշն ինքն է գալիս այդ կարծիքին - այ սա իսկական հզոր մարդու գոյության ապացույցն է:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Արթուր Մեսչյանին շատ եմ սիրում արտակարգ ձայն ունի, նրա երգերը, երգի բառերը, երաժշտությունը էդ ամենը միասին վերցված գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Իր ոճը ունի, չի նմանվում մյուսներին, կարողանում է իր էմոցիաները փոխանցել հանդիսատեսին մի խոսքով շատ տաղանդավոր է:![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Lion (02.12.2010), Moonwalker (02.12.2010)
Առաջին անգամ ես վիդեոն ռտեսա ու շատ զայրացա.. աբիժնիկավարի վարվեց Ռուբենը
Ավելի լավ ա Մեսչյանի պես «չկայացած» լինել, քան Հախվերդյանի պես ալկաշ:
Իզուր չէ որ երբեք չեմ սիրել Հախվերդյանին![]()
I may be paranoid but no android!
aerosmith (13.01.2011), Albus (13.01.2011), Sambitbaba (19.11.2012)
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ինքս սիրում եմ և՛ Հախվերդյանի, և՛ Մեսչյանի երգերի մեծ մասը, բայց որպես հասարակական գործիչ (քանի որ երկուսն էլ ժամանակ առ ժամանակ հարցազորույցներ են տալիս, տարբեր հասարակական հնչեղության հարցերի շուրջ հրապարակավ կարծիքներ հայտնում) երկուսի նկատմամբ էլ խիստ քննադատական վերաբերմունք ունեմ։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Իրավունք ունի չսիրելու, ոչ ոք չի բռնանում ու չի էլ կարա բռնանա մարդու իրավուքներին, բայց թող ճիշտ բան ասի... Այո երգեն կան , որ Մեսչյանը երգել ա Թամրասզյանի , կամ էլ Մուշեղ իշխանի երգերը, բայց երգեր էլ կան որոնց մեեեծ մասը ինքնա գրել ։
Օրինակ
1.Օրեր (խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
2.արմանումմ եմ (խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
3.Իմաստազուրկ է լինում (խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
4.Բարով մնաք (խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
5.Խաչմերուկ (խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
6.Միգուցե ես խենթ եմ(խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
7.Հիմա հասկացա(խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
8.Աշխարհը այս բաժնվել է(խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
9.Որովհետև սիրել եմ ես((խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան) այս երգը հանդիսանում է ցնորված ջութակահաիր օպերայի երգերից մեկը(օպերան գրել է Մեսչյանը)
Անառակ որդու վերադարձը(խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
և շաաատ ու շաաաատ երգեր. որոնք անիմաստ կլինի այստեղ այդքանը գրել
Իսկ ամենակարևորը, որ ասում է <<Ու՞ր էիր Աստված>> երգը էլի Մեսչյանը չի գրել այ դա շաաաատ աբսուրդ ու անհեթեթ բան է ասում, որոհետև դա գրել է Մեսչյանը 17 տարեկանում, այո դա ասել է Հենց ինքը Մեսչյանը, բայց չեմ կարծում, որ հեռուստատեսությամբ ամբողջ աշխարհին խաբի։
Վերջին խմբագրող՝ aerosmith: 13.01.2011, 14:35:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ