Ինձ թվում է՝ ամենադաժանը,որ մարդու համար,որ կարող են զգալ նրա հանդեպ,դա անտարբերությունն է:Իսկ ամենադաժան բանը իր համար ,որ մարդ կարող է զգալ,ինչպես արդեն ասացի,ըստ իս դա զղջումն է
Ինձ թվում է՝ ամենադաժանը,որ մարդու համար,որ կարող են զգալ նրա հանդեպ,դա անտարբերությունն է:Իսկ ամենադաժան բանը իր համար ,որ մարդ կարող է զգալ,ինչպես արդեն ասացի,ըստ իս դա զղջումն է
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Երևի թե չես կարող առանձնացնել , որովհետև տվյալ պահին կարող է քեզ համար դաժան լինել անպատասխան սերը, մեկ այլ պահին ուրիշ զգացմունք![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Երևի սիրած էակին կորցնելը ի նկատի ունեմ սիրելիի վախճանը:![]()
ատելությունը, որը մարդուն ներսից և շատ կամաց կործանում է..
հիաստափությունը որոշակի մարդկանց համար, որոնք ասենք չեն նեղանում և այդպիսի բաներ, բայց կարող են հիասթափել, շատ կործանիչ զգացում է այդ տիպի մարդկանց համար...
անտարբերությունը և անսրտությունը համատեղած իրար հետ, երբեմն մարդ իրեն այդ զգացումների հետ շատ անպետք է զգում, որը նրան կարող է հասցնել լուրջ և վտանգավոր քայլերի...
բայց ինձ համար երևի հիասթափությունը և ատելությունը ավելի վտանգավոր են կարելիօ ասել...
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Դավաճանությունը կարծում եմ պարզ է առանց հիմնաորելու
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Ստեղ նշված են համարյա բոլոր զգացումները.
Մարդ ակամայից դադարումա ապռել երբ կարդումա իրա մեջ եսքան դաժան բան կա
ես կուզենայի ավելացնել ևս մի քանի զգացում, որոնց մասին չէին մտաբերել:
Ցավը (ոչ ֆիզիկական), գազանին մոտ գտնվելու զգացումը (մարդը դեր չի որոշել ինքը գազանա թե չե ) և վեևջապես ամենաանտանելին դա մենակության զգացումն է (երբ կանգնած ես երկրի պտույտի առանցքի կենտրոնում, իսկ երկիրը պտտվում է քո շուրջ ու դու մենակ ես, դու մրսում ես: Տիեզերքը սառն է, բայց հրապուրիչ):
Եսքան բան![]()
Զգացմունքներից ամենա դաժանը երբ որ չես զգում ոչ մի բան, երբ որ ուղեղտ չի աշխատում ու դու չես մտածում,
ԴՈՒ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԵՍ ԶԳՈՒՄ
օդում կախված ես, կամ անորոշ շարժվում ես ոնց որ տիեզերքում մոլորված տիեզերանավը, որտեղ վթարից հետո բոլոր մարդիք անհետացել են:
ԸԸԸԸԸԸՍՍՍՍՍՍՍՍՍ ԱԱԱԱԱԱԽԽԽԽԽԽԽ![]()
ետ ժամանակ դու կերազես որ ատել կարողանաս, կամ քեզ ատեն, սիրես կամ քեզ սիրեն
գոնե ինչ որ բան զգաս
Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!!![]()
. . . . . ծառայելու
![]()
ատում եմ
Իմ կարծիքով ամենադաժան զգացմունքները ծնվում են հիասթափությունից: Վերը նշված թե՛ատելությունը, թե՛ նախանձը, թե՛ վախն ու հարազատի կորուստը, թե՛ անզգայանալն ու ոչինչ չուզենալը.....դրանց բոլորի հիմքում հիասթափությունն է ընկած: Հիասթափություն՝ անարդարությունից, անհաջողություններից, սիրած մարդուց, կյանքից: Ի վերջո՝ հիասթափություն քո անզորությունից, որ չես կարող փոխել որևէ բան:![]()
Մանոն ջան, ի՜նչ լավ բնորոշեցիր։ Մինչև քո գրելն ինձ էս թեման մի տեսակ անիմաստ էր թվում, որովհետև առաջին հայացքից կարծես թե լիքը բացասական զգացմունքներ կարելի է թվարկել, ու դժվար էր ասել, թե դրանցից որ մեկն է ամենադաժանը, որովհետև բոլորն էլ յուրովի են դաժան, բայց քո գրառումն ասես ամեն ինչ տեղը գցեց։![]()
Իսկապես մինչև հիմա այս թեմայում թվարկված բոլոր բացասական զգացմունքներն ընդամենը հետևանք են մեկ այլ՝ ավելի լուրջ բացասական զգացմունքի, որն էլ հենց հիասթափությունն է...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես համաձայն եմ Դիտորդ Վերլուծաբանի հետ: Ինչքան էլ բացասական բաներ զգաս, միևնույն է, դրանք մարդկային են: Իսկ երբ չես զգում, դա արդեն մարդկային չէ:
Մի զգացմունք կա…դա սերն է…և այն դաժան լինել չի կարող…![]()
Մեծ մասիդ թվարկածները, համենայնդեպս ես, համարում եմ զգացումոներ, որոնք որքան էլ երբեմն դաժան լինեն անցողիկ են հաստատ…Բայց շատ ավելի վտանգավոր է եթե դրանք դաժան հետևանքներ թողնեն՝ կուրացնելով մարդկանց…
էլ չեմ ասում, որ դաժանությանը սովորեցնել պետք չէ, մի քիչ փափուկ վերաբերվեք այդ զգացումներին…
Չերկարացնեմ…
Ինձ համար զգացումներից, ոչ զգացմունքներից, ամենադաժանը անորոշությունն է, որն իր մեջ կարող է ներառել թվարկածներից յուրաքանչյուրը…![]()
Ամենադաժանն ինձ համար դա ապագայի,վաղվա օրվա անորոշությունն է( Alize_etoilik-ի հետ համաիտ եմ այս առումով) ,իսկ դաժանությունն արտահայտվում է նրանում, որ այսօր երջանիկ ես, բայց մեծ հավանականություն կա, որ վաղը կարող է ավարտվի այդ երջանկությունը
![]()
Մի դաժան բան էլ կա. դա երբ գիտես, որ այժմյան զգացածդ քեզ հաստատ ցավ է պատճառելու հետագայում ու պիտի չզգաս, բայց ոչինչ անել չես կարող, հասկանալով այդ ամենի դաժանությունը՝ շարունակում ես զգալ: Այ սա իրոք դաժանություն է:
Հ.Գ. Մտքերս մի քիչ խառն արտահայտեցի, կներեք:![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Կան զգացմունքներ, որոնք իսկապես դաժան են, դավաճանություն, հիասթափություն.…
Իմ կարցիքով ամենադաժանը դա ինքնախաբեությունն է: Դա մի հորինված իրավիճակ է, քաղցր նինջ, որից վաղ թե ուշ արթնանալ է պետք, և հենց այդ ժամանակ էլ քաղում ես այդ դառնության պտուղները:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Անորոշությունը... Ամենաշատը սրանից եմ նեղվում։ Հիասթափություն, դավաճանություն, տխրություն... բոլոր զգացմունքների ժամանակ շատից քչից ադեկվատ եմ, իսկ անորոշության զգացմունքի ժամանակ… Անորոշությունը դաժանա![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ