Մի կես տարի առաջ ինձ հետ էլ նման մի բան եղավ: Մի չորս հոգով կանգնած էինք Ցիտադելի անկյունում, մեկ էլ մի հատ ծծկեր գյադա էկավ ու կողքիս կանգնած աղջկան մի հատ կակաչ տվեց: Մեկ էլ եկել ա կողքս ցածր ձայնով ասում ա.
– Ապեր, 1000 դրամ ա:
– Ի՞նչ…
– 1000 դրամ…
Կողքիս աղջիկը, ով էդ անիծյալ կակաչը վերցրել էր, բարեբախտաբար խելոք ա, ֆայմեց ու ետ վերադարձրեց: Բայց ես կատաղել էի: Փաստորեն էդ կռիսը օգտվում ա նրանից, որ պիտի տղեն ամաչի աղջկանից, չուզենա ժլատ երեւալ ու հանի էդ կանաչիին 1000 դրամ տա: Փառք Աստծու` իմ շրջապատում չկան այնպիսի աղջիկներ, ովքեր դիմացինին գնահատում են աղբամանը նետած փողի քանակով:
Էջանիշներ