այո
ոչ
չգիտեմ
հազիվ հաջողվեց նկարը տեղադրել, բոլորը նստած են իրենց տեղերում ու ոչ մի արարողակարգի խախտում էլ չկա... տեղեկություններ կան, որ միջոցառմանը քաղաքապետի չմասնակցելը կապված է եղել նախագահի կողմից ստացված կարևոր հանձնարարականի հետ, ստացվումա լավ մշակված նոր շախմատային կոմբինացիա..
untitled.jpg
Վերջին խմբագրող՝ Sam521: 11.12.2010, 14:11:
Իմիջայլոց նույն հավաստի աղբյուրի տեղեկությունով, Գևորգ Դանիելյանի հրաժարականը նույնպես անմիջական կապված է Բեգլարյանի դեպքի հետ, նախարարը փորձ է արել միջամտել ստեղված իրավիճակում և նրան տրված պատասխանը բոլորիս հայտնի է..
Բռա՛տցի… Որպեսզի ծայրահեղությունների մեջ չընկնենք Տարոնի «քաղաքական դիրքի» ու նրա լավ ու վատ կողմերի շուրջ, ապա պարզապես հիշենք, որ Հայաստանում, պետական որևէ կառույցում, որևէ բարձր պաշտոն զբաղեցնող անձ, որը ասենք 20000 դոլարից ավելի թանկ մեքենա է քշում (իսկ դուք վերջին անգամ ե՞րբ եք տեսել ասենք golf 3-ով ֆռֆռացող փոխքաղաքապետի, կամ թեկուզ նախարարի տեղակալի), ապա շատ հանգիստ կարող է կասկածվել ՀՀ Քերական Օրենսգրքի 308-315 հոդվածներից (պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ) մեկով, կամ միքանիսով, քանի որ՝
ա. Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք իրավունք չունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ըստ ՀՀ գործող օրենքի,
բ. Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձը ըստ գործող օրենքի չի գերազանցում 400000 դրամը։ Մասնավորապես քաղաքապետի աշխատավարձը 300 հազար դրամ է, իսկ փոխքաղաքապետինը՝ բնականաբար ավելի քիչ։
Հետևություն. Հայաստանի Հանրապետության գործող օրենքների համաձայն Հայաստանի Հանրապետությունում «քաղաքականություն» և «քաղաքական դիրք» հասկացությունները տուֆտա հասկացություններ են։![]()
Si vis pacem, para bellum
Բոլորն էլ նստած են ըստ Հասմիկ Պողոսյանի կողմից ուղարկված հրավիրատոմսերի, ու ամեն ինչ էլ եղելա արարողակարգի սահմաններում` նախագահի մի կողքը Գարեգինն ու վարչապետը, իսկ մյուս կողքին ԱԺ նախագահը: Քաղաքապետին ուղարկված հրավիրատոմսերում տեղերն եղելա ոչ անմիջականորեն նախագահի կողքին, ու այն տեղեկությունները, թե իբր քաղաքապետի կնոջը խնդրել են տեղափոխվել, քանի-որ նա իրավունք չունի նստել նախագահի կողքին, դա պարզապես հորինվածա, քանի-որ նա անմիջապես նախագահի կողքը նստած չի էլ եղել... Կանդայանին "Մետաքս" գործարան տանելն ու դաժան ծեծելը նույնպես սուտ էր, հետագայում երբ այս ինֆորմացիան արդեն իր ազդեցությունն ունեցել էր, դա նախագահականից մասնակի հերքեցին, քանի-որ Կանդայանի հետ ամեն ինչ նորմալ էր.. իրականում ծեծի փոխարեն եղելա մի ապտակ, իսկ նրան տարել են "Կենտրոն" թաղապետարան, որտեղ պետքա գար նաև քաղաքապետի կինը հարցը պարզելու համար, քանի-որ Կանդայանը ամեն ինչ հերքում էր.. մինչև կնոջ գալը նախագահականից ստացված զանգերի ու հորդորների տակ նրան բաց են թողնում, իսկ արդեն հաջորդ օրը նույն նախագահականից էլ ուռճացված լուրերը արագորեն տարածվումա տարբեր ուղղություններով:
Տեղեկությունները քաղաքապետարանի աշխատակիցներից են, այդ ժամանակ քաղաքապետարանում որոշել են ամեն ինչ ներկայացնել ոնց որ եղելա, սակայն Բեգլարյանի կողմից հրահանգվելա ոչ մի տեղեկություն չտրամադրել, առավել ևս պաշտոնական..
Սերժ Սարգսյանը կարգադրել է քրեական գործ հարուցել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ. ՀՀԿ պատգամավոր
Փաստորեն Սերժը իր վրա ա վերցրել Ալիկ Սարգսյանի պարտականությունները: Էտ դեպքում պարզ չի մեր ինչին ա պետք ոստիկանապետի պաշտոնը:Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի առևանգելու և ծեծելու կապակցությամբ։
«Նախագահ Սարգսյանը ոչ միայն հարկադրել է, որպեսզի քաղաքապետը, որն իրեն բարձր էր դասել օրենքից, տույժի ենթարկվի, այլ նա նաև ազատվեց աշխատանքից»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով. «Բայց դեռևս լուծված չէ նրան դատի տալու հարցը: Որքան ինձ հայտնի է, Հանրապետության նախագահը կարգադրել է նաև քրեական գործ հարուցել, որովհետև քաղաքապետի գործողություններում կար քրեական օրենսգրքով հետապնդվող 3 արարք. ծեծը, որի հետևանքով թեթև վնասվածք է ստացել տուժողը, և առևանգումը»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ նա առևանգել և ծեծի է ենթարկել Արմեն Կանդայանին, քանի որ դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգից առաջ Կանդայանը խնդրել է Սերժ Սարգսյանի համար նախատեսված աթոռի հարևանությամբ նստած Գագիկ Բեգլարյանի կնոջը փոխել իր տեղը։
Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հաստատել էր, որ քաղաքապետը ծեծի է ենթարկել նախագահի աշխատակազմի ներկայացուցչին, սակայն հավելել էր, որ «մամուլը չափազանցրել է» լուրերը, և առևանգում տեղի չի ունեցել:
Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, որ հետաքննություն պետք է անցկացվի:
«Եթե հետաքննությամբ պարզվի, որ իսկապես Բեգլարյանն առևանգել է, այստեղ մինչև 5 տարի ազատազրկում է նախատեսում այդ հոդվածը: Իսկ եթե հաստատվի, որ միայն ծեծն է, որի հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել, և տուժողը չբողոքի, ապա գործի վարույթը կկարճվի»,- հավելել է ՀՀԿ պատգամավորը:
Tert.am
Mephistopheles (13.12.2010), Moonwalker (11.12.2010)
Փաստորեն ժողովուրդ ջան, մեր ամբողջ հայ ժողովուրդը մի հատ Կնդո չարժէ
Ոնց որ գժի թատրոն լինի: Քանի՞ անգամ գրեմ, որ ես ինքս «քմծիծաղով» եմ վերաբերվել Տարոնի «քաղաքական ամուր դիրք» ունենալու մասին գրառմանը, որ ոմանց գլուխը մտնի ու իմ գրառումը նորից անտեղի չմեջբերեն
Բայց սա հրաշալի օրինակ ա տեսնելու համար, որ ոմանք արձագանքում են ոչ թե գրառման բովանդակությանը, այլ գրառողի անձին![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ