Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, այս օրերին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին պաշտոնանկություն է սպասվում: Ընդ որում` հավանական է, որ Սերժ Սարգսյանի` Մոսկվայից վերադառնալուց հետո Կարապետյանը եւս մեկ անգամ հրաժարականի դիմում ներկայացնի, եւ այդ դեպքում այլեւս ոչ մեկին չի հաջողվի համոզել, որ դիմումը հետ վերցնի:
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նախագահականի արարողակարգի ծառայության աշխատակիցները միահամուռ բոյկոտում են Կարեն Կարապետյանին, հրաժարվում մտնել նրա աշխատասենյակ, որեւէ հանձնարարություն ստանալ նրանից: Իսկ հեգնանքով, կես-կատակ նրանք հայտարարում են, որ զգուշանում են` միգուցե Կարապետյանն իրենց էլ ՙհանձնի՚:
Իսկ իր շուրջ ձեւավորված մթնոլորտը, ըստ մեր աղբյուրների, այնքան է ճնշել Կարեն Կարապետյանին, որ վերջինս պարզապես ցանկանում է հեռանալ այդ պաշտոնից:
Ըստ նախագահականի մեր աղբյուրների` Կարեն Կարապետյանը Արամ Կանդայանին Գագիկ Բեգլարյանին է հանձնել ոչ թե միամտաբար, այլ` լավ իմանալով, թե ինչ է կատարվելու:
Նախագահականում հակված են կարծելու, որ Կարապետյանն այդպես ՙքվիտ՚ է եղել Բեգլարյանից. բանն այն է, որ մոտ երկու ամիս առաջ Երեւանի Դերժինսկու անվան դպրոցում ծեծել էին Կարապետյանի որդուն, եւ այդ ողջ ՙբազարը՚ հարթել էր Գագիկ Բեգլարյանն իր կրիմինալ շրջապատի միջոցով: Ու դրա համար էլ հիմա Կարապետյանն այսպես է վարձահատույց լինում նրան:
Աղբյուր
Էջանիշներ