Chuk-ի խոսքերից
Ողջույն: vBulletin-ի առնվազն երեք թարգմանություն կա, որոնցից ամենատարածվածը, կարծես թե, հայերեն.ամ-ինն է: Թերևս առաջին էր, որակն էլ վատը չէ, դրա համար: Այսինքն կա մրցակցություն: Ու ոչ մի վատ բան չկա, որ մի քանիսն են թարգմանել:
Նույնը phpBB-ին է վերաբերվում: Սակայն մի կողմից համաձայն եմ, որ եթե արդեն մի թարգմանություն կա, ապա այնքան էլ իմաստավորված չէ նույն համակարգը նորից թարգմանելու վրա ռեսուրս ծախսելը: Այդ ռեսուրսն ավելի նպատակահարմար է եղածը տարածելու ու մեկ այլ համակարգի թարգմանության վրա ծախսել: Ահա թե ինչու, երբ իմացա, որ Rhayader-ենք թարգմանում են՝ ետ կանգնեցի հայերեն.ամ-ի ուժերով թարգմանելու մտքից՝ որոշելով, որ հնարավորությանս սահմանում կփորձեմ նպաստել նրանց թարգմանածի տարածելուն: Նույնը կանեմ Ձեր թարգմանության դեպքում, եթե որակը ինձ բավարարի: Rhayader-ի դեպքում կասկած չունեմ. նրան ճանաչելով գիտեմ, թե ինչ-որ գործի բռնվելուց ինչ որակով ու կազմակերպվածությամբ է անում: Ձեզ չեմ ճանաչում, գրառումներում առկա տառասխալների մեծ քանակը առայժմ թույլատրում են կասկածել թարգմանության որակին: Իհարկե չեմ բացառում, որ սխալվում եմ, ու եթե թարգմանեք ու այն որակյալ լինի, ապա սիրով կօգնեմ տարածելուն՝ բնականաբար Ձեր բոլոր հեղինակային իրավունքների պահպանմամբ:
Հաճելի քննարկումներ ու բեղմնավոր աշխատանք եմ ցանկանում:
Էջանիշներ