User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Ինքնախեղում

  1. #16
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    …Աշխատանքային թերապիան (ինչ-որ չստորացնող բան, ոչ թե ավլել և այլն) կօգնի:
    Rhayader, կարող է լավ բան ես ասում, բայց արի մտածենք, զինվորը հանգստի կարիք ունի՞, թե՞ ոչ։ Արդյո՞ք զինվորին պետք է անընդհատ չլել ու աշխատեցնել, որ երեկոյան հոգնած ու սատկած մտածի միայն քնելու մասին ու չինքնախեղվի։ Բրուտագործությունն էլ է աշխատանք, որից հոգնում են, չնայած չի կարելի բացառել, որ ոմանք հոգեպես կարող են և հանգստանալ։ Բայց գերհոգնածությունն էլ կարող է ինքնախեղման շարժառիթ հանդիսանալ, բոլորը չի, որ օրինակ ասենք բրուտագործությունից բավականություն կստանան ու կհանգստանան։
    Իմ կարծիքով զինվորները և պիտի մարզվեն ու կրթվեն, և հանգստանան, ոմանք կարող են պասիվ հանգիստ նախընտրել։ Պարզապես պասիվ հանգստի ժամանակ էլ պետք է նրանց զբաղվելիքը տրամադրել։ Էս թեմայում գրել էի, կրկնեմ.
    Բանակում եթե գործի նորմալ գրաֆիկ, կանոնադրական ռեժիմ, զինվորը պարապ մնալու ժամանակ չունենա և զբաղվի անընդհատ մարզումներով, դասընթացներին մասնակցելով, զորավարժանքներով, իսկ հանգստի ժամանակ էլ նրանց հնարավորություն տրվի կինո նայել, երաժշտություն լսել, գիրք կարդալ, բայց ամեն դեպքում պարապ չթողնել, ապա մեր բանակի խնդիրները շեշտակի կպակասեն, իսկ մարտունակությունը շեշտակի կբարձրանա:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Monk (02.12.2010)

  3. #17
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ համեստ կարծիքով, եթե զինվորը հոգեպես առողջ է բանակ գնացել, ապա հնարավոր չի, որ հոգնելուց, կամ զբաղմունքի պակասից, կամ խոնավությունից, ինչպես արդեն մի տեղ նշվեց, որոշի ինքնախեղվել։ Բոլորս էլ գիտենք ինչ աստիճանի անասուններ կան բանակում, սպայական կազմում, ու կարծում եմ, որ դրանք ի վիճակի են ցանկացած նորմալ մարդու շիզոֆրենիայի հասցնել։ Ասածս էն ա, որ պետք է բանակը մաքրեն նման անասուններից, ոչ թե հոգևորական կամ էլ հոգեբան հրավիրեն զինվորներին ճիշտ ուղու վրա կանգնեցնելու համար։ Իսկ սկզբի համար լավ կլինի, Մոնք ջան, եթե հնարավորություն տան ձեզ հենց էդ իմ նշած անասունների հետ աշխատանքներ տանել, դրանց դարձի բերել։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 01.12.2010, 16:34:
    When life gives you lemons, make lemonade

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (02.12.2010), Rhayader (01.12.2010), Sophie (01.12.2010), VisTolog (01.12.2010), Գեա (01.12.2010)

  5. #18
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արիադնա, իսկ չե՞ս կարծում, որ իմ առաջարկած բանը, թեկուզ նման խնդիրներով մարդկանց իրար հետ զբաղմունք տալը, կարող է նրանց հնարավորություն տալ անկախանալ քո նշած անասուններից: Ինչպես, ասենք, թերապեվտական խմբերում է տեղի ունենում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. #19
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Արիադնա, իսկ չե՞ս կարծում, որ իմ առաջարկած բանը, թեկուզ նման խնդիրներով մարդկանց իրար հետ զբաղմունք տալը, կարող է նրանց հնարավորություն տալ անկախանալ քո նշած անասուններից: Ինչպես, ասենք, թերապեվտական խմբերում է տեղի ունենում:
    Չէ, չեմ կարծում, որովհետև կարող ա դա նոր թեմա տա անասուններին, ասենք թե սենց՝ արաաաաաաա, էդ կավագործությամբ ես զբաղվում, վայ հորս արև ու ստիպեն ասենք մի բուռ թաց կավ ուտել կավագործությոամբ զբաղվողին։ Իհարկե ֆանտազիայիս եմ զոռ տալիս, բայց մեր բանակում ամեն ինչ հնարավոր է ))
    When life gives you lemons, make lemonade

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (01.12.2010)

  8. #20
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, չեմ կարծում, որովհետև կարող ա դա նոր թեմա տա անասուններին, ասենք թե սենց՝ արաաաաաաա, էդ կավագործությամբ ես զբաղվում, վայ հորս արև ու ստիպեն ասենք մի բուռ թաց կավ ուտել կավագործությոամբ զբաղվողին։ Իհարկե ֆանտազիայիս եմ զոռ տալիս, բայց մեր բանակում ամեն ինչ հնարավոր է ))
    Մի զբաղվողին՝ միգուցե: Քսան զբաղվողների՝ ոչ մի դեպքում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. #21
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համեստ կարծիքով, եթե զինվորը հոգեպես առողջ է բանակ գնացել, ապա հնարավոր չի, որ հոգնելուց, կամ զբաղմունքի պակասից, կամ խոնավությունից, ինչպես արդեն մի տեղ նշվեց, որոշի ինքնախեղվել։ Բոլորս էլ գիտենք ինչ աստիճանի անասուններ կան բանակում, սպայական կազմում, ու կարծում եմ, որ դրանք ի վիճակի են ցանկացած նորմալ մարդու շիզոֆրենիայի հասցնել։ Ասածս էն ա, որ պետք է բանակը մաքրեն նման անասուններից, ոչ թե հոգևորական կամ էլ հոգեբան հրավիրեն զինվորներին ճիշտ ուղու վրա կանգնեցնելու համար։ Իսկ սկզբի համար լավ կլինի, Մոնք ջան, եթե հնարավորություն տան ձեզ հենց էդ իմ նշած անասունների հետ աշխատանքներ տանել, դրանց դարձի բերել։
    Իսկ ունե՞նք այդ անասունների ցուցակը: Ի՞նչ հատկանիշներով է պետք տարբերել անասուններին, մեր օրենսդրության մեջ կարծեմ «անասուն» հատկանիշը չի ձևակերպված:
    Ariadna ջան, հասկանում եմ ինչ ես ասում, բայց նման հարցերում հարկ է կանոնակարգված, իրավաչափ քայլեր ձեռնարկել, եթե «անասուններին» տարբերելը այդպես հեշտ լիներ, ապա նրանց բանակ ուղարկելու տեղը միանգամից ասենք ֆերմա կուղարկեին: Գոյություն ունի ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք, գոյություն ունի ռազմական ոստիկանություն: «Անասուններն» էլ կրթվելու ու դաստիարակվելու կարիք ունեն, ցանկացած «անասունի» կարելի է խելք սովորեցնել, վերապատրաստել ու կարգին զինվոր դարձնել, «անասուններ» չեն ծնվում, այլ դառնում են, իսկ դառնում են հիմնականում հասարակության անտարբերության պատճառով ու սկսում են վրեժ լուծել հասարակությունից:
    Si vis pacem, para bellum

  10. #22
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Վիշ ջան, հիմա չեմ ուզում տղերքի հետ էդ թեմաներով դիսկուսիայի մեջ մտնեմ, էն էլ քո, որքանով որ հիշում եմ ծառայել ես, ու հաստատ ավելի լավ գիտես ինչը ոնց ա, քան ես , բայց շատ կուզեի, որ իրոք էդպես լիներ, ոնց որ դու ես ասում։ Ուղղակի ես էդ օրենսգրքերին ու ռազմական ոստիկանություններին չեմ հավատում, ինչպես և դու, կարծում եմ։ Էդ նույնն ա, որ ասում են՝ դատարանը կորոշի քաղբանտարկյալը մեղավոր է թե անմեղ։ Բայց ես ամբողջ սրտով հավատում եմ, որ վերևում 2-3 հոգի ցանկանան, մի ամսում կարող ենք նորմալ ու կարգապահ բանակ ունենալ։ Ինչ որ կա այսօր՝ պարզապես շատ ձեռնտու է մեր ղեկավարությանը, դրա համար էլ էս օրի ենք։ Իսկ երբ ունենանք նորմալ բանակ, էն ժամանակ հաստատ ավելի իմաստ կունենա Մոնքի պես նորմալ մարդկանց աշխատանքը բանակում։
    Իսկ ինչ վերաբերում է անասուններին. հիշում ե՞ս էն յութուբով տարածված տեսագրությունը, որ իբր պատժեցին, բայց դրա նմանները հաստատ հարյուրավոր են չէ՞ բանակում, հո էդ մեկը չէր, ու բանակում են դրանք բոլորը դեռ, այնուամենայնիվ, ոչ թե ֆերմայում։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 01.12.2010, 21:30:
    When life gives you lemons, make lemonade

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Monk (02.12.2010)

  12. #23
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    ... հիշում ե՞ս էն յութուբով տարածված տեսագրությունը, որ իբր պատժեցին, բայց դրա նմանները հաստատ հարյուրավոր են չէ՞ բանակում, ...
    Չէ: Բայց ամեն մի զորամասում մի քանի հոգի լինեն, բարարար է բոլորի կյանքը թունավորելու համար, քանի որ այն անհրաժեշտ գործոնները, որոնց առկայության դեպքում անասունները ոչ թե զոռ կտային իրենց անասունությանը. այլ կփորձեին մարդ լինել, բացակայում են:
    Si vis pacem, para bellum

  13. #24
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ: Բայց ամեն մի զորամասում մի քանի հոգի լինեն, բարարար է բոլորի կյանքը թունավորելու համար, քանի որ այն անհրաժեշտ գործոնները, որոնց առկայության դեպքում անասունները ոչ թե զոռ կտային իրենց անասունությանը. այլ կփորձեին մարդ լինել, բացակայում են:
    100% համաձայն եմ քեզ հետ
    When life gives you lemons, make lemonade

  14. #25
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ իմ կարծիքով մեր բանակին պետք են շատ լավ ու իրենց գործը սիրող հոգեբաններ՝որոնք շաբաթը մեկ կզրուցեն զինծառայողների հետ,կարծում եմ ամենինչ գալիս է կյանքից աբիժնիկ լինելու պատճառով,այդ մարդիկ բուժման կարիք ունեն եւ իրենց անբավարարվածությունը փորձում են լրացնել թույլերին նվաստացնելով,ես ուզում եմ տեսնել կարգապահ ու հայրենասիրական բանակ՝որտեղ զինծառայողները ծառայում են հաճույքով ու հայրենասիրական մղումներով,այլ ոչ թե բանակը լինի բանտի նման՝ որտեղ իշխում են բանտային ցգրված օրենքները եւ ես շատ բարկացած եմ մեր աֆիցեռների վրա,որ նման դեպքերը չեն կանխում,այլ նույնիսկ խրախուսում են,ես ուզում եմ Իսրայելի նման բանակ՝որտեղ բոլորը հաճույքով են ծառայում ու գիտեն հանուն ինչի համար են ծառայում,այլ ոչ թե զինվորներին բանեցնում են ստրուկների նման,ինչ-որ պաշտոնյաի հողամասն են սարգում,կամ լավ ծեծ ուտում,հիվանդանում ու կոտրված վերդառնում են բանակից ու հետո էլ բողոքում որ զինվորները խուսափում են ու չեն ուզում ծառայել մեր բանակում,իսկ հետո որ պատերազ սկսվի ինչ են անելու?հիվանդ զինվորներին կանգնացնելու են առաջին շարքում եւ օգտագործեն որպես պուշեչնայա մյասը
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.12.2010), Rhayader (02.12.2010), Արևածագ (02.12.2010)

  16. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Monk, մի հարց տամ: Ձեր հանձնաժողովում հոգեբույժ կա՞: Հոգեբան չէ, հոգեբույժ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (02.12.2010)

  18. #27
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, անչափ շնորհակալ եմ արձագանքների ու կարծիքների համար: Չնայած ժամանակ չեմ ունենում մանրամասն քննարկումների մեջ մտնել, բայց վստահաբար կարդում եմ բոլոր գրառումները և օգտակար հետևություններ անում, ինչի համար կրկին շնորհակալություն: Բայց խնդրում եմ թեման չվերածենք էլի բանակի խնդիրներին նվիրված ունիվերսալ թեմայի: Դրա համար համապատասխան թեման լիովին բավարար է: Մանավանդ որ առկա խնդիրներին ևս մի անգամ անդրադառնալով, լավագույն դեպքում, լիցքաթափվել կարող ենք, հազիվ թե որևէ շոշափելի տեղաշարժ ունենանք: Իսկ կոնկրետ թեմայի շրջանակներում մասնագիտական կոմպետենտ խորհուրդներով շատ հավանական է, որ նվաստիս միջոցով օգնած լինեք որևէ կոնկրետ զինվորի: Ես կխնդրեի այդքան շատ չկենտրոնանալ էլ բանակի վրա. տվյալ դեպքում բանակն իր համապատասխան բացասական դրսևորումներով պարզապես ազդակ է դառնում հոգեկան համապատասխան խնդիրների ի հայտ գալու համար: Ի վերջո բանակի բացասական կողմերը գրեթե բոլորի վրա են տարածվում, բայց այս խնդիրն ի հայտ է գալիս միայն որոշ մարդկանց մոտ: Դրանք հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող մարդիկ են` զորակոչված այսպես կոչված «7-ի գ. կետով» (ա. և բ. կետերով ախտորոշվածները ենթակա չեն զորակոչման): Ես խնդրում եմ կենտրոնանալ բուն երևույթի վրա. հոգեկան ի՞նչ խնդիր է սա, ինչպե՞ս ճիշտ աշխատել նման մարդկանց հետ, որ օգնելու փոխարեն վնասել չլինի և այլն, և այլն: Ինչքան հնարավոր է, մասնագիտական խորհուրդ է պետք: Նորից կանխավ շնորհակալությունս:

  19. #28
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Monk, մի հարց տամ: Ձեր հանձնաժողովում հոգեբույժ կա՞: Հոգեբան չէ, հոգեբույժ:
    Չէ, չկա: Ոչ հոգեբույժ, ոչ էլ հոգեբան:

  20. #29
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Monk, մի հարց տամ: Ձեր հանձնաժողովում հոգեբույժ կա՞: Հոգեբան չէ, հոգեբույժ:
    Ուֆ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, չկա: Ոչ հոգեբույժ, ոչ էլ հոգեբան:
    Մոնկ, ճիշտ կլինի, որ գոնե մի կոմպետենտ հոգեբան ունենաք: Հոգեբույժ չէ, հոգեբան:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 02.12.2010, 19:39:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Monk (02.12.2010)

  22. #30
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Ես խնդրում եմ կենտրոնանալ բուն երևույթի վրա. հոգեկան ի՞նչ խնդիր է սա, ինչպե՞ս ճիշտ աշխատել նման մարդկանց հետ, որ օգնելու փոխարեն վնասել չլինի և այլն, և այլն: Ինչքան հնարավոր է, մասնագիտական խորհուրդ է պետք: ...
    Monk ջան, ես շատ հեռու եմ մասնագետ լինելուց ու նույնսիկ դիլետանտ էլ չեմ, տո իսկի սիրողական վերաբերմունք էլ չունեմ։ Բայց դեմ չես, չէ՞, որ կարծիք եմ արտահայտում, որովհետև դե արի ու էս նեղ մաջալին իսկական մասնագետ ճարի
    Իմ թշվառ կարծիքով պետք չի շատ խորանալ այդ զորակոչիկների ներքին, անձնական, այսպես ասած նրբին խնդիրների ու դրանց ելևէջների վրա ու ամեն մի նման զորակոչիկի նկատմամբ առանձնակի քնքուշ վերաբերմունք ցույց տալ, հատուկ հոգեբանական աշխատանք տանել և այլն։ Նախ մի քիչ թույլ բնավորությամբ, «փափուկ բարձի վրա» մեծացած ցանկացած առողջ երիտասարդ ընկնելով համապատասխան ախմախ միջավայր կարող է փսիխոզի դրսևորումներ ունենալ։ Եվ երկորդ՝ բանակը ոչ սանատորիա է, ոչ էլ հոգեբուժարան, իսկ կոնկրետ զինվորների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը կարող է էլ ավելի վատ անդրադառնալ նրանց հոգեվիճակի վրա, նրանց արժանացնել շրջապատի ծաղրին և այլն։ Ուստի ընդհանուր վերաբերմունքն ու մոտեցումներն է պետք փոխել։ Զինվորների մոտ հիմնական խնդիրը վախն է և ճնշվածությունը։ Ինչու՞։ Որովհետև նրանք անինքնավստահ են, նրանք չունեն հենարան և չունեն հավատ իրենց ուժերի նկատմամբ։ Մնացածի մեջ ինչպես ասեցի, կարծում եմ, որ խորանալ չարժի։ Թե ինչու՞ չունեն. Մեկը իր ծնողին է կարոտում, իր փափուկ տեղաշորին է կարոտում, մյուսը վախենում է ծեծվելուց ու ավել անելուց, էն մյուսը դիրքեր բարձրանալուց է վախենում ու ազերի զինվորներ տեսնելուց է վախենում, էն մեկի ծնողը էդքան լավ չէր զգում, էն մյուսը սիրած աղջիկ էր թողել և այլն, ինչքան էլ դաժան բան ասեմ, այ սրանք հեչ կարևոր չեն, որովհետև այս խնդիրները նախ բանակում միևնույն է չեն լուծվելու, և երկրորդ՝ մտնելով այս հարցերի մեջ պարզապես կարելի է թաղվել ու դուրս չգալ։ Ուստի գրողի ծոցը յուրաքանչյուր զինվորի անձնական կյանքը։ :shat_knereq
    Ի՞նչ անել.
    1. Պետք է զինվորի մոտ ինքնավստահության աստիճանը բարձրացնել և տալ հենարան։
    2. Պետք է զինվորին ադապտացնել նոր կյանքին և մոռացնել տալ իր անձնական խնդիրները (ժամանակավոր, երկու տարով)։
    Ինչպե՞ս.
    1. Բացատրական աշխատանքներ և քարոզչություն. բանակի նշանակությունը, զինվորի արժեքը և նշանակությունը, խնդիրները, նպատակը, կարգապահական կանոնագրքի դրույթները, զինվորը որպես թիմի (ջոկի, դասակի, վաշտի և այլն) մասնիկ, բլա բլա բլա, և գործնականորեն ապացուցել, որ նա պաշտպանված է օրենքով, կանոններով, վերաբերմունքով։ Ծաղրի, ստորացման ցանկացած պատահարի դեպքում պատժել մեղավորներին։
    2. Ծանրաբեռնել խնդիրներով (ֆիզիկական, տեխնիկական, տակտիկական, հոգեբանական) և ուշադիր հետևել յուրաքանչյուր զինվորի առաջընթացին (հետընթացին), նշանակել գնահատականներ, աչքի ընկնողներին խրախուսել, քաջալերել, հետ ընկնողների խնդիրները թուլացնել ու կրկնել այնքան, մինչև նրանք սկսեն լուծել խնդիրները, հետո խրախուսել, քաջալերել, նորից բարդացնել խնդիրները (սա ցիկլ էր)։ Զինվորը բանակում պիտի էվոլյուցիա զգա և ոչ թե բանտային ռեժիմի տակ ճահճացած վիճակ, որ օրերը հաշվի մինչև զորացրվելը։ Զինվորի կյանքը բանակում պետք է անցնի հետաքրքիր և նպատակային։
    Էն բանակում, որտեղ կարգապահական կանոնները գործում են, զինվորին էլ վերաբերվում են որպես մարդու, որպես զինված ուժերի ռեսուրսի և ոչ թե ծաղրի առարկայի, էդ բանակում զինվորները չեն ինքնախեղվում, որովհետև ինքնախեղվելու թեմա չկա։
    Monk ջան, ինչքան էլ դու հոգեբանություն ուսումնասիրես, մեկ է, գալու ես ու կանգնելու ես բանակի կարգապահական խնդիրների առաջ։
    Si vis pacem, para bellum

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Monk (02.12.2010)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •