Բյուր, մի ջղայնացի, որ էս թեմայում Նաիրի Զարյանից հատված դրվեց
Վերնագիրը՝ «Հայրենի տուն» կամ «Հայրենական տուն», հաստատ չեմ հիշում
Հիմա քեզ ջղայնացնելու ու Շինարարին ուրախացնելու իմ հերթն է... Չսպանես, որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով էս գործը սիրում եմ։
Կիզում է հարցը ինձ, և ես նայում եմ ետ
Եվ կանգ առնում խոցված, ամոթահար
Զի տարիներ առաջ
Երբ ես դեռ խակ էի, անգետ,
Երբ դեռ այգաբացի մշուշն էր իմ հոգում,
Հիմարաբար, հիմարաբար, հիմարաբար
Քո սուրն ինքնապաշտպան
Ես անվանել եմ «արնախում»։
Էջանիշներ