Չուկը մի բանաստեղծություն է գրել երեկ, տվեց, կարդացի, բայց չէր ուզում դնել ֆորումում՝ համարելով, որ թույլ է։ Չգիտեմ՝ ում ոնց, բայց ինձ դուր եկավ, դրա համար էլ դնում եմ (հեղինակի թույլտվությամբ, իհարկե

) Իմ կարծիքով, շատ անկեղծ է գրված ու թեկուզ հենց դրանով հաջողված է։
Խոսք Աստծուն
Աստվա՛ծ, հավատում եմ քեզ ու երկրպագում,
Ու աղոթքն է միշտ իմ շուրթից հնչում,
Աստվա՛ծ, ամեն մի մեղք գործելիս,
Ես քեզ եմ հիշում...
Պատվիրաններդ ես սուրբ եմ կոչել,
Բայց դրանց երբեք ես չեմ հետևել,
Աստվա՛ծ, քո մասին ես միշտ մոռացել,
Եվ ճոխ ու շռայլ մի կյանք եմ վարել:
Բայց տխուր պահին, դժվար վիճակում,
Քո մասին հուշն է իմ մտքում ծագում,
Ու երկրպագում, նորից աղոթում,
Մեղքիս թողություն եմ քեզնից աղերսում...
Աստվա՛ծ, թույլ եմ ես, մի տկար հոգի,
Մեղքեր եմ գործում ես միշտ անհոգի,
Խաբում եմ, ստում, կեղծում, գողանում,
Չորս կողմս դժոխք ու չար եմ ստեղծում...
Աստվա՛ծ, հավատում ու քեզ եմ դառնում,
Երբ որ ետդարձի ճամփա չեմ տեսնում,
Փրկության աղերսն իմ տկար հոգու
Միշտ քեզ եմ հղում...
Էջանիշներ