Մինչև ձեր կիսվելը մի պստիկ էլ ես կիսվեմ
Նախ ասեմ, որ հեչ չեմ փոշմանել, որ գնացել եմ հանդիպման,բացի Ռուֆուսից ոչ մեկին չէի ճանաչում, շատ հավես անցավ, ու բոլորից էլ տպավորված եմ լավ առումով:
Ungrateful ջան էդքան խոսեցինք-զրուցեցինք, մի հատ չհարցրիր`ա'յ, աղջիկ, անունդ ի?նչ ա, դրա համար էլ չիմացար ՆանՍի գաղտնիքը
Երևի մենակ Գարդմանյանի հետ չեմ զրուցել, շատ ամաչկոտ էր: Հայուհին,PaniaGն ու Եվուկն էլ շատ համեստ ու լավն էին
Էն ո?վ էր ասում, որ Vistը շփվող չի, մենակ ավելի քիչ ա խոսում, քան ես
Հարդն էլ սկզբում էր մի քիչ քաշվում, հետո անցավ
Tikopx-ի հետ էլ, ոնցոր 100 տարվա ծանոթներ լինեինք
(բայց դու ահագին ամաչացրիր ինձ
) Հ.ա.յ.կ.ո-ն էլ էր շփվող ու հետաքրքիր անձնավորություն:Rhayader-ը շատ խելացի էր,հենց բոլորը չգիտեին ինչ խոսեն,ինքը, իրավիճակը փրկելով, անեկդոտներ էր պատմում
Գայլը, չնայած ուշ եկավ,բայց շփումից զգացվում էր, որ մարդամոտ, հաճելի տղայա,իսկ Norton-ը` նրբանկատ, բարի, ժպիտը դեմքին:
Ամփոփեմ նրանով, որ ինձ համար անչափ հաճելի է ձեր նման կարգին երեխեքի հետ շփվելը, ԱԿՈՒՄԲՑԻՆԵՐ ՋԱՆ![]()
Էջանիշներ