User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 514 հատից

Թեմա: Էմո լինելն արգելվու՞մ է

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ չեմ կարդացել, միայն առաջին մի 8 էջը, բայց տպավորությունը պարզապես ապշեցուցիչ էր: Հատկապես որոշ մարդկանց արձագանքները: Ինձ թվում է «լավ են արել, տարել են քաղմաս» ասողները լուրջ թերարժեքության և այլ հոգեբանական խնդիրներ ունեն: Արդյոք գիտակցո՞ւմ են մեր այս հայրենակիցները, որ անկախ քաղաքական և կրոնական հայացքներից, սեռական կողմնորոշումից, լսած երաժշտությունից, այս բոլոր անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և ունեն նույն իրավունքները ինչ որ իրենք: Եվ պետությունը պարտավոր է պաշտպանել իր բոլոր քաղաքացիների իրավունքները, այլ ոչ թե ոտնահարել աջ ու ձախ (ֆանտաստիկայի բնագավառից ստացվեց էս միտքը):
    Վերջերս տեղի ունեցած դեպքերը, «մաքրումները», իմ կարծիքով, իշխանությունների հերթական փորձն է հանրության ուշադրությունը շեղել երկրի կառավարման ոլորտում կատարյալ ֆիասկոյից:
    Վերցնենք, օրինակ, վերջերս ծնողներին սպանած երիտասարդի դեպքը, որի գործով ողջ մեղքը փորձում են բարդել «Եհովայի վկաներ» կազմակերպության վրա: այս և այս հոդվածներում բերված տվյալներով երիտասարդի մոտ հոգեկան անառողջության նշաններ հայտնաբերվել են վաղուց. նրան տարել են բանակ և ) ամսից ազատել՝ հոգեկան անառողջության պատճառով: Հետաքրքիր է՝ իսկ ո՞ւր էին կորել զորակոչիկի առողջությունը քննող հանձնաժողովի մասնագիտական հմտությունները, եթե նրան որակել էին բանակային ծառայության ենթակա: Հետո 24 օր տարել են Սևանի հոգեբուժարան «սուր փսիխոզ, հալյուցինատոր պարանոիդ սինդրոմ» ախտորոշմամբ, իսկ 24 օրից որակել «առողջ» և բաց թողել: Ծնողներին սպանելուց հետո պարզվեց, որ ամենի պատճառը ԵՎ-ն են: Սեփական անկոմպետենտությունը կոծկելու փորձ:
    Պարադոքսալն այն է, որ որոշ մարդիկ (որոնց քանակը քիչ չէ ֆորումում) ասում են՝ այդպես էլ պետք է: Այսպիսի գիտակցությամբ միշտ ունենալու ենք այն գորշ վիճակը, որն ունենք, նույնիսկ ավելի վատ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (21.11.2010), Chuk (21.11.2010), Jarre (21.11.2010), Kita (21.11.2010), kyahi (21.11.2010), Rhayader (21.11.2010), StrangeLittleGirl (21.11.2010), Սլիմ (21.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •