User Tag List

Էջ 10 35-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 514 հատից

Թեմա: Էմո լինելն արգելվու՞մ է

  1. #136
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ով ինչ ուզումա, որտեղ ուզումա թող հագնի, թեկուզ դեպքը պատի փիրսինգով, ստեղ հարցը դրանում չի, հարցը նրանումա, որ Հայաստանում էմո են դառնում պատանիները, և որոնց մոտ դեռևս լավ ձևավոևված չի աշխարհընկալումը, և նման գաղափարական մտածողությունը նրանց վրա շատ հեշտությամբ կարող է այլ կերպ անդրադառնալ: Ոչ ոք չի ասում, որ ոստիկանները սուրբ են, բայց պետք էլ չի քննադատել ՀԱՅ էմոների դեմ պայքարը, էմոների դեմ պայքարը կարա ենքանով արդարացված լինի, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ քիչ թիվ են կազմում և գրացվումա ինքնասպանությանների դեպքեր:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (21.11.2010)

  3. #137
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Տնաշեն, էլ մի սկսի փիլիսոփայական դեմագոգություններդ: Էն ա՝ Թեքեյանին էլ գոմիկ են սարքել
    Լավ են արել, որ ռոմանտիզմի դարաշրջանում են ստեղծագործել: Ընկերս, մի շփոթիր ռոմանտիզմը էմոախտի հետ

    Իսկ «մարդս մարդ լինելու» մասով իմ՝ էս թեմայի առաջին գրառման մեջ, վերջին հատվածում նայես՝ ես էլ եմ հաստատել ասածդ
    Հրաչ, պետք ա էդ ընդգծածս մասը ասած չլինեիր, ինձ գրականություն ես սովորեցնու՞մ, ի՞նչ ռոմանտիզմ
    Ինչ վերաբերվում է, թե ում ինչ են սարքել, ես իմ գրառման մեջ չէի խոսում, թե ով ում հետ է քնել, ու չէի էլ խոսա, որովհետև էդ ամենը որքան էլ հետաքրքիր լինի, իմ գործը չի, խոսքս գաղափարների մասին է, հավես ունենայի հոդված կգրեի էդ թեմայով, չնայած մեկ էլ տեսար՝ հավես ունեցա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 21.11.2010, 01:34:

  4. #138
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով ինչ ուզումա, որտեղ ուզումա թող հագնի, թեկուզ դեպքը պատի փիրսինգով, ստեղ հարցը դրանում չի, հարցը նրանումա, որ Հայաստանում էմո են դառնում պատանիները, և որոնց մոտ դեռևս լավ ձևավոևված չի աշխարհընկալումը, և նման գաղափարական մտածողությունը նրանց վրա շատ հեշտությամբ կարող է այլ կերպ անդրադառնալ: Ոչ ոք չի ասում, որ ոստիկանները սուրբ են, բայց պետք էլ չի քննադատել ՀԱՅ էմոների դեմ պայքարը, էմոների դեմ պայքարը կարա ենքանով արդարացված լինի, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ քիչ թիվ են կազմում և գրացվումա ինքնասպանությանների դեպքեր:
    Zangezur ջան մարդիկ իրանց այլ պատճառներով էլ են սպանում, մեր մոտից մեկը իրան կախեց, Ֆորեքս-ում ինչ որ խաղեր էր տալիս ու տակ էր տվել, հիմա ինչ բիրժայում խաղացողների դեմ էլ պայքարեն? Չես կարծում, որ էե զուտ ընտանիքի խնդիրնա ու որ էսպես միլիցեքով արգելեն , հակառակ ռեակցիան կլինի, արգելված պտուղը քաղցրա, համ էլ ստացվումա , որ հիմա էտ երեխեքը զոհի դերում են: Բացի էտ նման պատմությունները ավելի մեծ տարածում կտան էտ գաղափարախոսությանը, ով չգիտի էմոն ինչա, կիմանա, կլսի կհետաքրքրվի և այլն:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (21.11.2010), kyahi (21.11.2010), Magic-Mushroom (21.11.2010), Rhayader (21.11.2010), Skeptic (21.11.2010), Terminator (21.11.2010)

  6. #139
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սլիմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Zangezur ջան մարդիկ իրանց այլ պատճառներով էլ են սպանում, մեր մոտից մեկը իրան կախեց, Ֆորեքս-ում ինչ որ խաղեր էր տալիս ու տակ էր տվել, հիմա ինչ բիրժայում խաղացողների դեմ էլ պայքարեն? Չես կարծում, որ էե զուտ ընտանիքի խնդիրնա ու որ էսպես միլիցեքով արգելեն , հակառակ ռեակցիան կլինի, արգելված պտուղը քաղցրա, համ էլ ստացվումա , որ հիմա էտ երեխեքը զոհի դերում են: Բացի էտ նման պատմությունները ավելի մեծ տարածում կտան էտ գաղափարախոսությանը, ով չգիտի էմոն ինչա, կիմանա, կլսի կհետաքրքրվի և այլն:
    Բայց ի տարբերություն էմոների, ֆորեքսը ինքնասպանությունը չի խրախուսում, ես դրա մասին եմ ասում:

  7. #140
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ի տարբերություն էմոների, ֆորեքսը ինքնասպանությունը չի խրախուսում, ես դրա մասին եմ ասում:
    Ամեն դեպքում արդյունքը նույնն էր չէ? Պատճառները ինքնասպան լինելու տարբեր կարան լինեն, եթե մարդ հոգեբանորեն տրամադրվածա ինքն իրան վնաս տալուն , ամեն մի սուտ բանից կարա հանգի էտ մտքին: Ճիշտ չեմ?
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  8. #141
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ , ես չեմ խրախուսում, բայց հաստատ դեմ եմ , որ մարդուն, էն էլ անչափահասին տանեն բաժին, դու ընդեղ եղել ես? ու ստիպեն ինչ որ այլ գաղափարներով առաջնորդվել: Իրա մերը կարա տանի կուխնյա ու ասի որը որից հետոյա, բայց ես մեկը չեմ ընդունի էն միտքը , որ իմ աղջիկ երեխուն ուզումա էմո լինի ուզումա ինչ զհար ուզումա լինի միլիցեն տանի բաժին:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (21.11.2010), Magic-Mushroom (21.11.2010)

  10. #142
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սլիմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ , ես չեմ խրախուսում, բայց հաստատ դեմ եմ , որ մարդուն, էն էլ անչափահասին տանեն բաժին, դու ընդեղ եղել ես? ու ստիպեն ինչ որ այլ գաղափարներով առաջնորդվել: Իրա մերը կարա տանի կուխնյա ու ասի որը որից հետոյա, բայց ես մեկը չեմ ընդունի էն միտքը , որ իմ աղջիկ երեխուն ուզումա էմո լինի ուզումա ինչ զհար ուզումա լինի միլիցեն տանի բաժին:
    Չեմ եղել, բայց մի քանի ժամ առաջ հավանական էր որ լինեի, բայց էլի էն մտքին եմ, որ պետք ա պայքարել էմոների դեմ, այ ուրիշ բանա թե ինչ մեթոդով:
    Բայց թեմայի վերնագրից ենթադրում եմ, որ թեման ոչ թե մեթոդների մասինա, այլ երևույթի արգելման մասինա ընդհանրապես:

  11. #143
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ եկեք թարգենք էս թեման:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (21.11.2010), V!k (21.11.2010), Zhor(ARM) (21.11.2010)

  13. #144
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Կարծեմ, Չարենցը ազատ սեքսի մասին բան չի ասել:
    Խնդրեմ

    Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ
    Պոեմն, անհուն, եւ մեղսական, եւ թովիչ:
    Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին,
    Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ:
    Սիրում եմ այլ արհեստական և անհայտ… [մեկ բառ ջնջված է]
    Հրապույրներն, ալկոհոլից մինչև հաշիշ…[վերջին բառը ջնջված է և փոխարինված մեկ այլ, անընթեռնելի բառով]
    Բայց, ինձ համար լուսե ցնորք է անհաս
    Վեշտասնամյա պատանու սերն արևոտ
    [ջնջված է, փոխարինված “արեւի”-ո՞վ]
    Եվ ոչ մի կին, գեղեցկուհի լինի, թե
    Մի տրփուհի աստվածածին կրքերն
    Չարժե սիրած մի պատանու մանկատես
    Բարով մարմինն, աստվածային ու գերիչ:
    Չկա ոչինչ, որ գեղեցիկ լինի, քան
    Ոսկեցողուն մարմինը մերկ տղայի,
    Տասնևչորսից մինչև տասնհինգ տարեկան,
    Արեւագույն, որպես սրինգ, հմայիչ:
    Դրանից չէ, որ հնագույն Հոմերից
    Մինչև Գյոթե, մինչև Ուայլդ ու Չարենց
    [այստեղ նախորդ և հաջորդ հատվածները բաժանված են գծով, հավանաբար` էջի ծալքի հետքն է]
    Քանի վսեմ և հանճարեղ մարդ՝
    Այդ վայելքին զոհել է կյանք գույք, անուն:
    Ամենատես Լեոնարդն է խմել թույն՝
    Հալածանքի մրուր, հանուն այդ սիրո,
    Վինկելմանն է, էստետն այդ նոր, մեծագույն՝
    Մահվել է դրան, խոցված բազում վերքերով:
    Եվ վերջապես գեղեցկության ու փառքի
    Վերջին արքան և ինքնակալն իսկական
    Տվեց թե երգ, թե մեծությունը թե վառ՝
    Ուայլդն էր այն ՝ վերջին էստետն՝
    Եվ ես՝ մեր խեղճ նաիրյան աշխարհի
    Պոետս անօգ՝ անպատմուճան մի արքա.
    Իբրեւ վերջին ասպետ՝ սերվածս մարդկային
    Հանճարակիր ընտանիքից ահարկու (՞),
    Վերջին հելլեն՝ կոմունիզմի այս դարում:
    Վերջին էստետ՝ աղբանոցյալ պառնասում՝
    [մի բառ ջնջված է, վերևում ավելացված է «պառնասում»]
    Վայելեցի սերն այդ՝ [միակ] լույս մի, -
    [հաջորդ էջ]
    Եվ այրական կիրք՝
    Ըմպելով մաղձ, ապա, և սև մի ցասում՝
    Անասնական թաբուների կողմից խեղճ,
    Արևատենչ ու շնչազ[ուրկ (՞)] այրերի
    Որոնք սիրո, գեղեցկության ցոլքի… տեղ
    [ջնջված բառ, վերևում անընթեռնելի բառ է ավելացված, որն ավարտվում է -տեղ արմատով ]
    Նստուկն են մեծ պաշտում՝ կանանց
    Եվ ստինքով՝ ամուսնական անկողնում սեփական
    …իներով ամեն գիշեր միասին
    Իրար քթի բույրեր են թողնելու
    Եվ մերձենում, իբրև երկու ամուսին:
    Օ, մարդկային գեղեցկություն ընտանեկան,
    Օրինական, թույլատրված «մաքուր» սեր,
    Ես բրոնզյա մարմնի մեկ…
    [ամբողջ տողը ջնջված է]
    Թող վայելի քեզ տեսնելով
    Ես պարմանու մարմինն եմ լոկ երազել...

    Չարենց

    *Ինքնագիր գրական հանդես, No. 5, 2008.

    Երբ դեռ հոմոֆոբ էի, էս բանաստեղծությունը մեծ շոկի մեջ գցեց ինձ:


    Ժողովուրդ, ինչ-որ երևույթ քննադատելուց առաջ նախ ճիշտ կլինի դրա պատճառների մասին թեկուզ տարրական պատկերացում կազմել:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (21.11.2010), kyahi (21.11.2010), Leo Negri (21.11.2010), Magic-Mushroom (21.11.2010), Rhayader (21.11.2010), Sagittarius (21.11.2010), Աթեիստ (21.11.2010), Ձայնալար (21.11.2010)

  15. #145
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց կուզեի, որ մեկը հանգամանալից բացատրեր թե ինչ ա նշանակում լինել էմո: Էսքան ժամանակ տեսել եմ էմո շարժման ընդամենը մեկ վեռ ներկայացուցչի, ով էտպես էլ չկարողացավ ներկայացնել թե ի վերջո ինչ գաղափարների կրող է: Եթե մարդը սիրում է վարդագույն կրել,աչքերը սեւ ներկել, լսել Տոկի Հոթել, հաճախակի տրվում է սուցիդալ մտքերի դա առի՞թ է, որ առանձին շարժում ստեղծի, ճչացող անվանում դնի, ինչ որ ճանապարհ բռնի ու եսիմ ուր գնա:

    Նենց էլ մի անուն են դրել՝ ԷՄՈ....... Ո՞վ է ձեռիցդ բռնել, վարդագույն կրի, ինչ ուզում ես լսի, երբ ուզում ես ինքնասպան եղի, ինչքան ուզում ես աչքերդ սեւաներկի, պարտադիր ա՞, որ աշխարհով մեկ հայտարարես, որ դու այսուհետ ամեն օր վարդագույն ես կրելու, ծիծաղալու ա ժողովուրդ, ծիծաղալու:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Albus (21.11.2010)

  17. #146
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ազատությունը լավ բան ա, բայց դրա չափերը չի կարելի անցնել, իսկ մեր օրերում նամանավանդ Եվրոպայում, Ամերիկայում մարդիկ էդ ազատության չափերը սկսել են անցնել: 10,11 տարեկան երեխաները խոսում են կոկաինի մասին, ընկեր,ընկերուհի են պահում, սեռական հարաբերություններ են ունենում և երբեմն էլ հղիանում, դրսում էլ գրեթե չեն խաղում դե որովհետև իրենք իրենց մեծ են համարում ու որ ասենք ով ինչ ուզում ա անի, որտեղ ոնց ուզում ա հագնվի, այ սա ես սխալ եմ համարում, քանի որ չափից դուրս ազատությունը կարող է բացասական ձևով ազդել երեխաների ինչու չէ նաև հասուն մարդկանց վրա,մարդիկ ազատությունից կորցնում են իրենց գլուխները ու էս նույն Եվրոպայից ու Ամերիկայից եկած սխալները կրկնվում են նաև Հայաստանում: Իսկ ինչ վերաբերվում ա համասեռներին ես իրենց դեմ ոչինչ չունեմ, որովետև իրենք չեն ընտրել իրենց սեռը դա բնության սխալն է: Նման մարդկանց ծեծելը կամ մեղադրելը ես ճիշտ չեմ համարում էդ նույնն ա ինչ մեկին մեղադրես նրա համար, որ նրա աչքերը սև են այլ ոչ կանաչ, մարդիկ պարտավոր են հասկանալ և ընդունել այդ մարդկանց էնպիսին ինչպիսին որ իրենք կան: Պետք է վերացնել մաֆիան, թմրանյութը, խմիչքը, մանրավաճառությունը,ազատության չափն անցնող օրենքները այլ ոչ բնության սխալից տուժված մարդկանց:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  18. #147
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես՝ ոչ։
    Արգելքներ պիտի լինեն։ Եվրոպան հասել է նրան, որ մանկապարտեզից արդեն երեխաներին սովորեցնում են, որ կա երկու հավասարազոր ընտրություն՝ սիրել տղայի և սիրել աղջկա։ Հեքիաթներ են պատմում, որտեղ արքայազնը տղայի է սիրահարվում։ Ես դեմ եմ, որ իմ ապագա երեխան նման մանկապարտեզ հաճախի։ Արտառոց ուղեղ պետք չէ՝ հասկանալու համար, որ դա բերում է համասեռամոլների քանակի աճին։ Պրոպագանդան հզոր բան է։ Իսկ համասեռամոլությունը վատ բան է մի շատ պարզ պատճառով․ ի վիճակի չէ շարունակելու մարդկային սերունդը։

    Հույս ունեմ, թեմայից շատ չշեղվեցի։
    Ջեյմս Բրայան Հելվիգն էլ էր նույն կերպ արդարացնում իր հանրահայտ «queering doesn't make the world work» արտահայտությունը մի փոքր հատված նրա հեղինակային WARRIOR աշխատանքի վերջին թողարկումից, որը հայտնի է մարդկանց որպես «Warrior rapes Santa» կոմիքս: Աշխատանքի գլխավոր հերոսը մարմնավորում է հենց Հելվիգին.





    Ու թող ինչ-որ մեկն ինձ ասի, որ սա համակ հոմոէրոտիզմ չի

    Ընդհանրապես, գիտականորեն հիմնավորված փաստ է, որ կայուն հոմոսեքսուալիզմը գենետիկ բնույթ է կրում ու չի խանգարում հոմոսեքսուալին բիսեքսուալ կամ թվացյալ հետերոսեքսուալ վարք ցուցաբերել: Այնպես որ, երբեք չես կարող երաշխավորել քո կամ ապագա երեխաներիդ համար: Մինչև չստուգես: Իսկ եթե երեխայիդ ԴՆԹ-ն ստուգես ու տեսնես, որ XY սեռական քրոմոսոմներ ունի, ի՞նչ կանես: Կսպանե՞ս երեխայիդ: Կհաշմե՞ս նրա հոգեբանությունը՝ ստիպելով, որ հետերոսեքսուալ ձևանա: Իսկ եթե դու ինքդ:

    Ի վերջո, աշխարհում այսպես թե այնպես չափազանց շատ մարդիկ կան, ու նրանցից ինձ ամենամեծ զզվանքը ներշնչում են ովքեր մարդկանց մասին անասնաբուծական տերմիններով: Մի քայլ այն կողմ եվգենիկան է կանգնած: Եվս մի քայլ՝ ու մաքուր անասնաբուծություն:

    Ու եթե դու կարծում ես, թե ինչ-որ մեկը հոմոսեքսուալների հետ շփվելով կարող է հոմոսեքսուալ դառնալ, ապա ասեմ քեզ, որ դժվար թե այս ամբողջ ֆորումում ինչ-որ մեկն իմ չափ հոմոսեքսուալների հետ շփված լինի: Ու դա ինձ ոչ ստիպել է ատել նրանց, ոչ էլ հոմոսեքսուալ դառնալ: Պատճա՞ռը: Որովհետև իմ մոտ էն զահրումարը կանանցից կանգնում է, իսկ տղամարդկանցից՝ ոչ: Ու տղամարդկանց օրիենտացիան, ըստ այդմ, անձնական մակարդակի վրա ինձ ընդհանրապես հետաքրքիր չի: Թող մտահոգվեն նրանք, ում հետաքրքիր է: Եթե ես հոմոսեքսուալ լինեի, նույն համոզվածությամբ ու հպարտությամբ կխոսեի դրա մասին:

    Ի վերջո, Ակումբում էլ կան հոմոսեքսուալներ, որոնց մեջ կան իմ համար շատ թանկ մարդիկ: Ու ես ԱՐԳԵԼՈՒՄ եմ նրանց մասին խոսել որպես հիվանդ կամ թերի մարդկանց:

    Ցանկացած դեպքում, թեման ոչ մի ուղղակի կապ չունի հոմոսեքսուալիզմի հետ: Վերադառնանք էմոներին: Ի՞նչ կանես, եթե իմանաս, որ երեխադ էմո ընկեր/ընկերուհի ունի: Մի մոռացիր, որ հոգատարությունից բռնակալություն էլ ընդամենը մի քայլ է: Ու եթե մի օր սկսես մտատանջվել, թե ինչու երեխադ ու դու դադարել եք իրար հասկանալ, հիշիր. ինչ էլ դու պարտադրես երեխայիդ, նա անելու է այն ինչ անելու է: Պարզապես դադարելու է քեզ վստահել ու պատմել դրա մասին: Եթե, իհարկե, բավականաչափ չահաբեկես նրան: Իսկ եթե դու պատրաստվում ես ահաբեկել սեփական երեխայիդ, ապա ես քեզ, ինչպես, օրինակ, վիշապին կամ մինիստրին, ասելիք չունեմ: Կարման, ինչպես ասում են, պոռնիկի մեկն է հատուցման հարցում: Ու նրա դերը ես իմ վրա ոչ մի կերպ չեմ ցանկանում վերցնել: Եթե ցանկանում ես, ընդունիր սա որպես գուշակություն:

    Ինչ վերաբերում է իմ «անտակտ ու կոպիտ պատասխանից» այդքան հուզված Ադրիանոյին, ապա եթե մի մարդ, ինչ-որ երևույթի մասին, սեփական խոստովանությամբ, առանձնապես տեղյակ չլինելով, հասկանալու փոխարեն արդեն սկսում է երևույթը ոչնչացնելու եղանակներ փնտրել, թեկուզ և եղածից ավելի սարսափելի, նա ինձ մի անեկդոտի հերոսնի է հիշեցնում: Անեկդոտը չեմ ալարի պատմել:

    Ուրեմն, մի գյուղում տանկիստ է լինում: Մի օր տանկիստն աղջիկ է բռնաբարում: Ամբողջ գյուղով հավաքվում են, որ մտածեն՝ ի՞նչ են անելու դրա հետ: Առաջարկում են՝ քանի որ բռնաբարել է, եկեք մենք էլ ամբողջ գյուղով իրեն բռնաբարենք: Բա թե՝ ախր մի տանկիստ ունենք, որ բոլորով բռնաբարենք, կմեռնի: Մեկ էլ մեկը կողքից՝ հա, բայց զատո տրակտորիստ երկու հատ ունենք, եկեք դրանցից մեկին բռնաբարենք

    Սա, իհարկե, ոչ մի կերպ չի նշանակում, թե էմոները կամ առավել ևս Ադրիանոն երբևէ տրակտորիստ են բռնաբարել: Ինչևէ, ինչ ասելու էի, ասացի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (21.11.2010), Leo Negri (21.11.2010), Magic-Mushroom (21.11.2010), Skeptic (21.11.2010)

  20. #148
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց կուզեի, որ մեկը հանգամանալից բացատրեր թե ինչ ա նշանակում լինել էմո: Էսքան ժամանակ տեսել եմ էմո շարժման ընդամենը մեկ վեռ ներկայացուցչի, ով էտպես էլ չկարողացավ ներկայացնել թե ի վերջո ինչ գաղափարների կրող է: Եթե մարդը սիրում է վարդագույն կրել,աչքերը սեւ ներկել, լսել Տոկի Հոթել, հաճախակի տրվում է սուցիդալ մտքերի դա առի՞թ է, որ առանձին շարժում ստեղծի, ճչացող անվանում դնի, ինչ որ ճանապարհ բռնի ու եսիմ ուր գնա:

    Նենց էլ մի անուն են դրել՝ ԷՄՈ....... Ո՞վ է ձեռիցդ բռնել, վարդագույն կրի, ինչ ուզում ես լսի, երբ ուզում ես ինքնասպան եղի, ինչքան ուզում ես աչքերդ սեւաներկի, պարտադիր ա՞, որ աշխարհով մեկ հայտարարես, որ դու այսուհետ ամեն օր վարդագույն ես կրելու, ծիծաղալու ա ժողովուրդ, ծիծաղալու:
    Էմոները մարդիկ են, ովքեր լսում են էմո երաժշտություն, հագնվում են ճապոնական հարաջուկի ոճից ծագած էմո ոճով ու համարում են, որ էմոցիաները ոչ միայն պետք չի ճնշել, այլ նաև ամեն հնարավոր կերպ արտահայտել, մասնավորապես՝ արտաքինի տեսքով: Օրինակ, եթե էմո ես, ու քեզ երջանիկ ես զգում, կարող ես մազերդ ներկել նարնջագույն, վառ գույների հագուստ կրել ու կրծքիդ գրել՝ «ես երջանիկ եմ»: Անձամբ ես դա դիտարկում եմ որպես էմոցիոնալ էքսհիբիցիոնիզմի էքսցենտրիկ արտահայտում:
    Սա իրականում քեզ չէր ուղղած, այլ այն մարդկանց, ովքեր չգիտեն, թե ինչ է էմոն, ու ցանկանում են իմանալ: Քե՞զ ինչ: Դու գիտես... գաղտնիքը!!!
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (21.11.2010), Leo Negri (21.11.2010), Magic-Mushroom (21.11.2010)

  22. #149
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    10,11 տարեկան երեխաները խոսում են կոկաինի մասին, ընկեր,ընկերուհի են պահում, սեռական հարաբերություններ են ունենում և երբեմն էլ հղիանում, դրսում էլ գրեթե չեն խաղում դե որովհետև իրենք իրենց մեծ են համարում ու որ ասենք ով ինչ ուզում ա անի, որտեղ ոնց ուզում ա հագնվի
    Նախանձու՞մ ես
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (21.11.2010), Magic-Mushroom (21.11.2010)

  24. #150
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշապն այս երգն էմոներին նվիրեց՝ երևի երգի բառերն ու էությունն ընդհանրապես չհասկանալու հետևանքով: Ես էլ այն մենթերին ու մենթասերներին եմ նվիրում.


    WE DON'T NEED NO EDUCATION,
    WE DON'T NEED NO THOUGHT CONTROL,
    HEY, TEACHER! LEAVE US KIDS ALONE!

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (21.11.2010), Magic-Mushroom (21.11.2010), Skeptic (21.11.2010)

Էջ 10 35-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •