Մոդերատորական: Թեման փակվում է, մինչև բաժնի մոդերատորն այն կմաքրի կոնֆլիկտային գրառումներից: Կներեք պատճառված անհարմարության համար:
Մոդերատորական: Թեման փակվում է, մինչև բաժնի մոդերատորն այն կմաքրի կոնֆլիկտային գրառումներից: Կներեք պատճառված անհարմարության համար:
Մոդերատորական. Թեմայից ջնջվել են մի շարք անլուրջ, թեմայի հետ առնչություն չունեցող, վիրավորական, անհանդուրժողական գրառումներ: Քանի որ թեման ամբողջովին չեմ կարդացել, հնարավոր է, որ թեմայում դեռևս կան անհամապատասխան գրառումներ, խնդրում եմ սրանք տեղեկացնել տեղեկացման համակարգի միջոցով:
Թեման վերաբացվում է: Խնդրում եմ զերծ մնալ անլուրջ, անիմաստ, վիրավորական ու անհանդուրժողական գրառումներ կատարելուց: Այսուհետ կարգազանցները կպատժվեն տուգանային միավորներով:
I may be paranoid but no android!
ars83 (22.11.2010), Rhayader (22.11.2010), Sagittarius (22.11.2010), Ձայնալար (22.11.2010)
Ինչքան հասկացա՝ մլիցեքի նկատմամբ տածած ոխերիմ ատելությունը լուրջ պայքար ա մղում էմոների նկատմամբ տածած դառը ատելության դեմ, ու դեռ հարց ա, թե որ մի ատելությունն ա ավելի թանձր:
DIXIcarpe noctem
Kuk (22.11.2010), Philosopher (22.11.2010), _Հրաչ_ (23.11.2010), Տրիբուն (22.11.2010)
Ժող, ինչից եք խորացել...? Եւ ում եք պաշտպանում/փնովում? Մի հատ մտածեք, էլի, արդյոք նրանք արժանի են...
Կոնկրետ, էս վերջերս, մեր ծանոթներից մեկի ընտանիքում ուղղակի կատաստրոֆա է...
16 տարեկան աղջիկը իբր թե «էմո» է, հագնում է բացառապես սև, աննորմալ սև շպար է անում ու իր պես աննորմալների հետ քաղաքում թրև է գալիս:
Ասում են, որ ինչ-որ էմոների խմբի է մեջ է, միասին ֆռֆռում են մանկական երկաթուղում, մի քանի անգամ կատու են բռնել սպանել:
Բացի դրանից, աղջիկը երկու անգամ ինքնասպանության փորձ է արել:
Չեմ բացառում, որ նույն կերպ կարող են փողոցներով ֆռֆռալ մարդկանց վնաս տալ, երեխա բռնել-սպանել, եւ այլ կարգի այլանդակություններ....
Ու ճիշտն ասած ինձ լրիվ մեկ ա, էմո են, սև են, սպիտակ են, կապույտ են, գողական լակոտներ են, փողոցի խուժան են, թե ինչ...
Քանի դեռ ինչ-որ մեկը տարօրինակ բաներով ա զբաղվում՝ օրինակ կատու ա քերթում, կամ փողոցում մութ տեղը մարդ ա վախացնում /լավագույն դեպքում/ իմ համար իրանք վտանգավոր են, ու չեմ ուզում, որ փողոցում լինեն...
Էլ չեմ ասում, որ իրենց պես ախմախ երեխաների կարող են ներգրավել ու սուիցիդի մղել.
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
One_Way_Ticket (22.11.2010), _Հրաչ_ (23.11.2010), Հարդ (22.11.2010), ՆանՍ (23.11.2010)
Ֆրեյ, սաղ լավ ես ասում, բայց մոռանում ես, որ խոսում ես դեռահաս երեխաների մասին: Եթե ռաս ուժ էդքան սարսափելի աղանդ ա տարածվել երեխեքի մեջ որ ինքնա ու կատվասպան են լինում համատարած՝ ինչում ես խիստ կասկածում եմ, ապա էդ խնդիրը մենթական մեթոդներով հաստատ չի լուծվի ու երեխեքին քաղմասներով քաշ տալուց ընդամենը ավելի կսրվեն իրանց հոգեբանական խնդիրները, որոնց արդյունքում տենց շաշ-շաշ բաներ են անում:
Ակումբցիներն էլ մանկական երկաթուղում եքա էշի բոյները առած մթին հալա-մուլա էին խաղում, դրանից էլ կարող ա վախենաս, եթե միամիտ տենաս. հիմա ինչ պիտի սաղիս հավաքեին տանեի՞ն:
Պետք ա բարոյախրատական աշխատանքներ տանել երեխեքի հետ, բայց ոչ թե բաժին տանելով, այլ հեռուստատեսությունից շատերին պարզապես հեռացնելով ու նորմալ բարքեր հաստատելով: Ուղղակի խայտառակ սխալ մեթոդ են ընտրել:
One_Way_Ticket (22.11.2010), Սլիմ (22.11.2010)
Իսկ դուք նկատել ե՞ք, որ դեռահաս տարիքից բարձր էմոներ չկան: Ինձ վաղուց ի վեր տանջում էր այդ հարցը. ինչու՞: Հիմա ես հասկացա դրա գաղտնիքը, ժողովու՛րդ: Նրանք ուղղակի չեն հասցնում մեծանալ, նրանք բոլորը մինչև այդ իրենց սպանում են: Պալու՜նդրա:
Խնդրում եմ գրի առնել սույն փաստը Մեծ Էմոդարանում. «Էմոյական գաղտնի կոդեքսը խստիվ արգելում է մեծանալը»: Ծանոթագրություն. որոշ անտիկ աղբյուրներում «մեծանալ» բառի փոխարեն գործածված է «դախանալ» բառը:
DIXIcarpe noctem
*e}|{uka* (22.11.2010), Chuk (23.11.2010), davidus (23.11.2010), Kita (23.11.2010), Kuk (22.11.2010), kyahi (22.11.2010), Leo Negri (22.11.2010), Philosopher (22.11.2010), Skeptic (22.11.2010), _Հրաչ_ (23.11.2010), Աթեիստ (23.11.2010), Ձայնալար (22.11.2010), ՆանՍ (23.11.2010), Ռուֆուս (22.11.2010), Ֆրեյա (22.11.2010)
Անի ջան, հարցը էմոներին պաշտպանել-չպաշտպանելը չի:
Հարցը լրիվ ուրիշ մակարդակի վրա է դրված. այն է, կարելի է քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներին անչափահաս երեխաներին տանել քաղմաս: Փոխանակ հոգեբանական աշխատանքներ տարվեն դպրոցներում ու այլ ուսումնական հաստատություններում, երեխաներին տանում են քաղմաս: Ու միգուցե «իշխանավորների» հենց նման վերաբերմունքն էլ հետագայում այդ երեխաների դրդեն հանցագործությունների և այլն:
http://www.hraparak.am/2010/11/22/gu...ritasardnerin/Միգուցե դա՞ս լինի երիտասարդներին
Ինձ իրոք խորապես հիացնում է, որ մեր ոստիկանությունը սկսեց անհանգստանալ հայկական մենթալիտետի համար եւ սկսեց մտածել, թե ինչն է հարիր հայկական մտածելակերպին, ինչը՝ ոչ: Ըստ երեւույթին, ծեծել երիտասարդներին հարիր է ազգային մենթալիտետին, միասեռականներին պաշտպանելը՝ նույնպես: Ես նկատի ունեմ ոստիկանության կողմից հովանավորվող տրանսվիստիտների հավաքները քաղաքապետարանի այգու դիմաց: Դա, ամենայն հավանականությամբ, մտնում է հայկական մենթալիտետի մեջ՝ ըստ մեր ոստիկանության: Բայց մյուս կողմից ինձ տխրեցրեց մեր ազգային անվտանգության եւ ոստիկանության անհույս հիմարությունը:
Իրենք պետք է շոկոլադ տային այդ խեղճ ու կրակ աղջիկներին, պաղպաղակ գնեին նրանց համար, գլուխները շոյեին եւ տուն ուղեկցեին մեքենաներով: Բանն այն է, որ այն երկրներում եւ հատուկ ծառայություններում, որտեղ մշակվում է երիտասարդական նորաձեւությունը, որը մեր իսկ հեռուստաալիքներով՝ օրինակ, «Դար 21»-ով կամ «A TV»-ով ներմուծվում է եւ սերմացվում մեր երիտասարդների կիսադատարկ գլուխներում, շատ կուրախանային, եթե իմանային, որ այսքան հեռավոր եւ իրենց համար անկարեւոր երկրում կան աղջիկներ կամ տղաներ, որոնք երկրպագում են այս կամ այն նորաձեւությանը, որի հիմնական նպատակն է երիտասարդներին հեռու պահել սոցիալական խնդիրներից, իրական կարեւոր խնդիրներից, որոնք վերից վար ճղում եւ տրոհում են մեր երկիրը, որովհետեւ այնքան ժամանակ մինչեւ մեր երիտասարդները անվնաս բաներով զբաղվեն, ինչպիսիք են, օրինակ, էմո կամ այլ ենթամշակույթ, քանի դեռ երիտասարդները մտահոգված լինեն, թե ինչ մակնիշի մեքենաներ են քշում իրենց ընկերները կամ ինչ նոր երգ են երգում մեր աստղիկները եւ նման այլ անհեթեթ բաներ, այդքան ժամանակ մեր իշխանությունները կարող են հանգիստ քնել:
Այդքան ժամանակ ոստիկանությունը կարող է հանգիստ ծեծել սոցիալապես ակտիվ երիտասարդներին, այդքան ժամանակ Պանթեոնում կարող են դելֆինարիա կառուցել, ընտրությունները կեղծվել, որովհետեւ նման անմեղ բաներով տարված երիտասարդները բոլորովին չեն հետաքրքրվում այդ լուրջ խնդիրներով: Բայց քանի որ մեր ոստիկանությունը եւ հատուկ ծառայությունը այնքան ապուշ են, որ չեն հասկանում դա, թող ծեծեն, թող բռնեն այդ խեղճ ու կրակ եւ անմեղ երիտասարդներին: Միգուցե այդ երիտասարդների համար դա լավ դա՞ս լինի եւ մյուս անգամ իրենք հավաքվեն ոչ թե այս կամ այն նորածին աստղիկի կամ նոր գովազդվող նորաձեւության շուրջը, այլ լուրջ խնդիրների մասին մտահոգվեն եւ անցնեն իրական պայքարի:
Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ
կինոռեժիսոր
ՀԳ – Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին, ժամը 16:30-ի սահմաններում մանկական երկաթուղու տարածքից Երեւան քաղաքի ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել վեց աղջիկ (մազերից քարշ տալով մեքենա են նստեցրել): Ոստիկաններին թվացել է, թե աղջիկներն էմոյական են: Հարցաքննելուց հետո նրանց ազատ են արձակել: Աղջիկներն իրենց հետ կատարվածի մանրամասները պատմել են ասուլիսով:
Երվանդ (23.11.2010)
Կասիոպեա ջան խնդրում եմ մի խառնեք իրար ամեն ինչ, առանց էն էլ շատ խառն ա աստեղ.... քրեակատարողական հիմնաչրկի աշխատակիցները ոչ մեկի չեն բռնել, օրենքով էլ իրավունք չունեն բռնելու, որովհետև քրեակատարողական հիմնարկները` բանտերն են, իսկ բանտերի աշխատողները "բռնելու" լիազորություններ չունեն, համենայնդեպս ազատ քաղաքացիների....
Անի ջան, հասարակության բոլոր անդամները պետք է պաշտպանվեն օրենքով սահմանված կարգով:
Կոնկրետ էմոների մասին: Էմոներին չեմ արդարացնում, ընդհակառակը էմոների արած շատ բաներ իմ նյարդերի վրա են ազդում, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում քննադատել կամ հալածել էմոներին:
Ովքե՞ր են էմոները: Էն դեռևս լիովին չձևավորված դեռահասները, ովքեր շատ լուրջ ընտանեկան, հոգեբանական ու սոցիալական խնդիրներ ունեն: Նորմալ առողջ ընտանիքից դուրս եկած, նորմալ առողջ, հանդուրժող հասարակությունում ապրող դեռահասը կյանքում ոչ էմո կդառնա, ոչ գոթ (խնդրում եմ հոմոսեքսուալների հետ չխառնել), ոչ փանք, ոչ սկինհեդ, ոչ էլ հիպպի (չնայած, եթե ես մի քառասուն տարի առաջ ծնված լինեի, հիպպի կլինեի): Նորմալ, խելքը գլխին դեռահասը ոչ թե ուշքն ու միտքը կտար սև ու վարդագույն շորերին, ճվոցներով ու հոգոցներով լեցուն անկապ երաժշտությանը ու ինքնասպանության մասին մտքերին, այլ կմտածեր, թե ոնց կրթություն ստանա, մասնագետ դառնա, լավ աշխատանք ճարի ու հետո ամուսնանա, տուն ընտանիք պահի:
Ու քանի որ հիմա Հայաստանում հայկական ավանդական ընտանիք հասկացողությունը սկսել է խաթարվել, քանի որ մեր հասարակությունը վերին աստիճանի անհանդուրժողական է ու հիվանդագին, բնականաբար էս հասարակությունում ծլում են էմոներ, արիացիներ, նացիստներ, քյառթեր: Ի դեպ մենք ոչ թե էմոների դեմ պետք ա պայքարենք, այլ արիացի նացիստների ու քյառթերի դեմ, քանի որ սրանք շատ ավելի լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար, քան խեղճուկրակ դեռահաս երեխեքը, ովքեր մի երկու տարուց խելքի կգան ու կսկսեն նորմալ լիարժեք կյանք վարել:
Վերադառնանք էմոներին: Մեր ոստիկանները երևի լսել են, որ ինչ-որ տեղ ինչ-որ էմո ինքնասպանություն է գործել, աշխատացրել են իրենց ուղեղի դեռևս կենդանի մնացած բջիջները, մի քանի օր մտածել են ու եկել են այն փայլուն եզրակացության, որ էմոները վտանգավոր են հայ հասարակության համար, բա որ վաղը մյուս իմ երեխեն էլ էմո դառնա, ինքնասպան լինի, ես ի՞նչ եմ անելուՋնջել, վերացնել դրանց
Ու քանի որ էմոները չափից դուրս խոցելի խումբ են, իրենց հետ պետք ա լուրջ հոգեբանական աշխատանք տարվի շատ նրբանկատ կերպով, այլ ոչ թե փողոցներից հավաքեն տանեն քաղմաս: Եթե 15-16 տարեկան երեխան կարող ա քննությունը ցածր ստանալու պատճառով ինքնասպանություն գործի, պատկերացրեք քաղմասում հայտնված հոգեպես ճնշված դեռահասը ինչի ընդունակ կլինի:
I may be paranoid but no android!
Ձայ, բոլորի հետ համաձայն եմ: Բայց ինչ ես առաջարկում?
Բացել էմոների ռեաբիլիտացիոն կենտրոններ? թե ասենք, տատիկներ հատկացնել, որ փողոցում հանդիպող էմոներին խրատներ կարդան...
Հեռուստատեսությունն էլ կապ չունի... ընդամենը բարենպաստ պայմաններ + ծնողների աչքաթող վիճակ + պատահականորեն հայտնված խարիզմատիկ լիդեր ու առաջնորդ = սեկտայատիպ մի խումբ է ձևավորվում
Ընդ որում, այդ խումբը ավելի ու ավելի շատ մարդկանց է կլանում, նրանց դրդում տարբեր տեսակի գործողությունների ու իրանք իրար հոգեւոր սնունդ են ապահովում՝ բացասական մտքեր ու դեպրեսիա...![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Օյյյ, խեղճ երեխեք...Հա ինչ... մեր դպրոցում երբ տղաները կռիվ էին անում, իրանց էլ էին տանում քաղմաս... Հետո ինչ?
Մի հատ մոտիկից տեսել եք էմո? Կուզեիք, ձեր երեխաների կողքը էմոներ ման գային ու մի օր իրենց ջրերը գցեին...
Պոտենցիալ ամեն դեռահասի կարող են իրենց ջրերը գցել, մանավանդ եթե մի քիչ էլ պրոբլեմատիկ ընտանիք ա...
հ.գ. Հերիք ա էլի խղճաք երեխաներին... Երբեմն պետք ա ավելի խիստ լինել...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ես չեմ, որ պետք է դեռահասների դաստիարակության ծրագրեր մշակեմ էս թեման էլ դրա մասին չի: Ուզում ա տատիկներ հատկացնեն ուզում ա ջահել ու սեքսուալ դայակներ, բայց չկիրառեն անօրինական մենթական մեթոդներ: Կներես կոպիտ համեմատության համար, բայց քո էս արտահայտությունը. «Քանի դեռ ինչ-որ մեկը տարօրինակ բաներով ա զբաղվում՝ օրինակ կատու ա քերթում, կամ փողոցում մութ տեղը մարդ ա վախացնում /լավագույն դեպքում/ իմ համար իրանք վտանգավոր են, ու չեմ ուզում, որ փողոցում լինեն...» որակապես չի տարբերվում էն մարդկանց կարծիքից ովքեր արդարացնում էին մարտի մեկը քանի որ իրենց չէր դզում, որ օպերայի բակում ամեն օր շուխուր էր ու այնտեղ հավաքվածները թմրամոլներ ու արբեցողներ էին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ